Ոչ միայն Սամվել Բաբայանը, այլ Սերժ Սարգսյանն էլ կարող է այս համակարգի «զոհը» դառնալ

Ավարտվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավարությունը: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակեց դատավճիռը, Բաբայանը մեղավոր ճանաչվեց, դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զինահրթիռային համակարգ տեղափոխելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ։ Բաբայանը համարվում էր ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդը, եւ ձերբակալվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ասում էին, թե նա հետընտրական ռադիկալ գործողությունների էր պատրաստվում, այդ պատճառով էլ հայտնվեց իրավապահների թիրախում: Սամվել Բաբայանը դատարանում իր վերջին խոսքը հնչեցնելիս , կրկին հիշեցնելով գործով ուշագրավ ցուցմունքները, պնդեց, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» եւ փողերի լվացման գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Միայն այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պիկին, երբ նրա փաստացի առաջնորդությամբ գործող ՕՐՕ դաշինքն բեկում մտցնել ընտրական գործընթացում, արդեն քաղաքական որոշակի ենթատեքստ է հաղորդում գործին։ Ուշագրավ է նաեւ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների վերաբերմունքը Բաբայանի դատավարության նկատմամբ, վճռի հրապարակմանը առանցքային անձանցից ներկա էր միայն Անդրանիկ Թեւանյանը: ԳԽ պատգամավոր, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Ազատ Արշակյանը չի կարող ասել այդ վերաբերմունքի պատճառը, ինքը դաշինքի համակիր է եղել ընդամենը ու չի կարող իրենց փոխարեն պատասխանել: Իսկ Սամվել Բաբայանի նկատմամբ կայացրած վճիռը նրա գնահատմամբ վտանգավոր է.<<Նույն օրը , երբ Արցախի հերոսի վերաբերյալ դատավճիռ է կայացվում, Սերժ Սարգսյանը ընդունում է մի խումբ ազատամարտիկների եւ նրանց պարգեւներ է տալիս, խոսքը 5-րդ բրիգադի ազատամարտիկների մասին է: Ակնհայտ է հակադրություն, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն մտրակել գիտի, այլ կարող է թխվածքաբլիթներ բաժանել, եւ բարի է, եւ զայրացած>>: Նա վկայակոչեց  միջազգային կառույցների   մոնիթորինգների արդյունքները առ այն, որ Հայաստանում արդարադատությունը կաղում է եւ դատարանները շատ հաճախ ՝ 3-50 տոկոս անարդարացի որոշումներ են կայացնում, պնդեց, որ Բաբայանի վերաբերյալ վճիռը եւս այդ շարքին է պատկանում.<<Սամվել Բաբայանը այդ անարդարության զոհն է>>: Ազատ Արշակյանը կարծում է, որ Բաբայանը պաշտոնաթող լինելուց հետո պետք է անցներ իր խոսքով Արցախի նախկին նախարարին, հերոսին ու ի վերջո դրանից առաջ հակառակորդի կողմից հալածանքի ենթարկված  հային հարիր աշխատանքի պետական բարձր պաշտոններում.<<Ինչպես օրինակ Գազպրոմն է,ատոմակայանը, ՀԷՑ-ը, որտեղ պետությունը բաժնեմաս ունի: Նա պետք է զբաղված լիներ արժանապատիվ աշխատանքով , ավելին՝ պետք է ներկայացված լիներ պետական համակարգում, իսկ նրանք, ովքեր դուրս են թողել Բաբայանին այդ համակարգից, հիմա շարունակում են անարդարության երկրորդ հատվածը>>,- ասում է Արշակյանը: Փոխարենը մեր զրուցակցի բնորոշմամբ պետական ապարատ են խցկվել պատեհապաշտների մի ստվար բանակ եւ Սամվել Բաբայանի նման վաստակաշատ անձինք՝ քաղաքացիներ, զինվորականներ, մտավորականներ, մնացել են համակարգից դուրս.<<Սա արժեքավոր կադրերի մեծ մսխում է: Պարզ ասած, նրանք, ովքեր կարծիք ունեն, անցանկալի անձինք են: Չէ որ պետական համակարգում կարծիք ունենալը համարվում է ապստամբություն, դավադրություն, ըմբոստություն: Կարծիք ունեցող մարդիկ հայտնվում են կամ ճաղերի հետեւում, կամ տնտեսական, գաղափարական  ճնշումների են ենթարկվում: Սամվել Բաբայանը զոհ է, նույն տրամաբանությամբ բոլորը կարող են դառնալ այս համակարգի զոհ, անգամ Սերժ Սարգսյանը>>: Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am