Նոր ու շտապ մեսիջներ Սերժ Սարգսյանին

Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևանում հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով: Նախ` ամենակարևորը՝ Թեհրանը կրկին կարևորել է Երևանի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Այս տարվա առաջին ինը ամիսներին հայ-իրանական առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10 տոկոսով: Իրանը Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններ է դիտարկում էներգետիկ և տրանսպորտային ոլորտները, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում նշել է Մոհամմադ Ջավադ Զարիֆը. «Բավական լավ հնարավորություններ կան երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այսօր ինձ ուղեկցում են իրանցի գործարարներ, տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանի հետ մեր համագործակցության կարևորագույն ուղղություններն են էներգետիկ ու տարանցման ոլորտները: Կարևորում ենք նաև համագործակցությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում»: Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին ինը ամիսներին հայ-իրանական առևտուրը կազմել է 197,4 միլիոն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 10 տոկոսով: Ընդ որում, Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 62,8 միլիոն դոլար, ներմուծումը՝ 134,5 միլիոն դոլար: Այս ցուցանիշով Իրանը Հայաստանի վեցերորդ խոշորագույն առևտրային գործընկերն է: Ըստ Հայաստանի ԱԳ նախարարի՝ Իրանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության խթանման հարցերը: Անդրադարձ է եղել հարցին, որ ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: «Հայաստանում իրականացվող բարեփոխումները նախատեսում են ամրագրել առավել բարենպաստության ռեժիմներ, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում գործող և նախատեսվող լրացուցիչ արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից, հետևողականորեն կրճատվել և պարզեցվում են մի շարք ընթացակարգեր», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. - «Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններից է, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ ստեղծվել են նոր հնարավորություններ: Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Հայաստանն օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված GSP համակարգերից», Եվրամիության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված GSP+ համակարգից»: Հիշեցնենք, որ 2017թ. մարտի 30-ին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Սյունիքում՝ Իրանի սահմանագծին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին: Պաշտոնական Երևանը նախատեսում է, որ դրա գործարկումը կնպաստի Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, Հայաստանի տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: Երկու երկրների պատկան մարմինների կողմից ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, կապեր ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև կառավարող մարմինների միջև։ Արդեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Իրանի ԱԳ նախարարն ուղղակի փաստել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Արտգործնախարար Զարիֆը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: Արտգործնախարար Զարիֆի գնահատմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Նա Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ այսօրվա բանակցությունների հիմքում ընկած են եղել հատկապես այդ ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն է ուղղված նաև Երևանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովը: Թեհրանը կրկին Երևանում երկրի ԱԳ նախարարի մակարդակով արձանագրում է, որ Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություն են դիտարկում էներգետիկ և տրանսպորտային ոլորտները: Ավելին, Զարիֆի մակարդակով արձանագրվում է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այսինքն, Թեհրանը, կրկին ու կրկին անգամ փաստում է, որ հայ-իրանական հարաբերություններում զարգացման հնարավորությունն ուղղակի չի օգտագործվում, կամ՝ ըստ արժանվույն չի գործում: Մի կողմից Թեհրանը շարունակում է տարածաշրջանում ինտենսիվ շփումներն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սակայն մյուս կողմից, ակնհայտորեն, Իրանի իշխանությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր են Թեհրանի համար Երևանի հետ հարաբերությունները: Մնում է Թեհրանի արձագանքներին ի պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից քայլեր ձեռնարկվեն թե՛ էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացման ուղղությամբ, թե՛ տրանսպորտային ոլորտը: ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրած Հայաստանին Թեհրանի կողմից արագ մեսիջները միայն հասկանալի են: Թեհրանը Երևանի գործողություններից անկախություն և կոնկրետ քայլեր է ակնկալում: Թամար Բագրատունի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am