Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա առնվազն երկու միլիարդը փոշիացրել է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցում լրագրողի այն հարցին՝ թե որքանո ՞վ է իրատեսական կոռուպցիայի դեմ պայքարը ՔՊ-ի տեսանկյունից, որովհետև տեսնում են մշտական կոռուպցիոն դրսևորումներ, տեսնում են «ԱՆԻՖ»-ի գործ, տեսնում են «Քաղաքացիական պայմանագրի» այսպես կոչված դրամահավաքներ և բազմամիլիոնանոց փոխանցում՝ շատ կասկածելի, տեսնում են Փաշինյանի կնոջ հիմնադրամը և այս պարագայում էլ թալանի մասին խոսակցություններ ու այդ թեզով էլ գնում են ընտրությունների։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին պատասխանել է.

«Ես հիշեցնեմ հենց Նիկոլ Փաշինյանի թեզերը 2018 թվականի: Ասում էր մենք ունենք փայլուն, կիրթ, խելոք ժողովուրդ, ունենք փայլուն երկիր, բայց ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետև այս նախկինները, այս թալանչիները, այս բոլոր բարիքները տանում էին: Մենք այդ թալանածը կվերցնենք, կբերենք, ձեզ կբաժանենք։ Յոթ տարի անց ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է դուք վատ եք ապրում, որովհետև դուք թամբալ եք, ծույլ եք, փնթի եք, վախկոտ եք: Կյանքը չի լավացել, հակառակը վատացել է։ Աղքատությունը մնում է այդ 24%-ի վրա: Պիտի ընդունի, որ թալանչին ինքն է դառել համար մեկ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Անդրադառնալով կոռուպցիայի թեմային՝ երկրորդ նախագահն ասաց. «Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, սա ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն, օրինակ «ԱՆԻՖ»-ի գործը դուք հիշատակեցիք: Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով, հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, երկու ամիս այդ փողը անհետացել է, այս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է, որ շենքեր են կորչում, մեքենաներ են կորում, ու անհետացել է, սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի հետ: Սրանց ճակատներին պետք է այսպես տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ», և երկիրը սարքել են այսպես «կոռուպցիայի դրախտ»:

Հիմա նայեք, ես մի օրինակ բերեմ համեմատության մեջ, կարծում եմ թող ժողովուրդը ինքը այդ եզրակացությունների գա: Քրքրոյանի «Լինս»-ի հիմնադրամով այստեղ ծախսվել է 230 միլիոն դոլար, դա 7 միլիարդից մոտ 30 անգամ քիչ է, հիմա Երևանում ամեն քայլափոխի ես կարող եմ ցույց տալ, թե ինչ է արվել 230 միլիոն դոլարով: Օրինակ, Երևանում թատրոններն է վերանորոգվել, օպերա և Ֆիլհարմոնիկ և մյուս թատրոններ, թանգարաններն էլ կապիտալ վերանորոգվել, մի այդ Սարալանջի ճանապարհը, ամբողջությամբ նոր ճանապարհ, թունել է, հրապարակի տեսքն է վերափոխվել, մոտ մի 10 փողոց կապիտալ վերանորոգվել է, դրան գումարենք Գյումրի, թաղամասեր, Սպիտակի ամբողջ կենտրոնը, դրան գումարենք Սելիմի ճանապարհը: Արդեն չեմ էլ կարող, այդ հիշողության բազան չի հերիքում այդ ամբողջ ծավալը հիշել, ամենը տեսնում ենք, թե 230 միլիոն դոլարով ինչ է կարելի անել, հիմա 30 անգամ շատ փողով ի՞նչ հիմա արեց, թե հարց չի առաջանում։ Հասկանու՞մ եք, սա այն, որ ասում ենք կոռուպցիոն մտքի թռիչք եղավ, լրիվ ուրիշ ծավալների, լրիվ ուրիշ դաշտի մեջ են մտել, այսպես տիեզերական ինչ-որ բաներ, այսպես որ նայում ես, ասում ես այս ինչ է կատարվել, ես համոզված եմ, որ այդ յոթ միլիարդից առնվազն երկու միլիարդը փոշիացել է, ուղղակի կորել էր, առնվազն երկու միլիարդ էր։ Եվ իմ հետևությունը սա է, ես կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ամբողջ ժողովուրդը կարող է պոպկոռնով նայի և հիանա, ազնիվ, և հեղափոխականների կոռուպցիոն մտքի թռիչքով: Հիմա էլ մի անձրև է գալիս, քաղաքը Վենետիկն է դառնում։ Անիֆի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք էլ գործում։ Մեր ժողովուրդը օքեյ է դրա հետ»- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն․ Մոջթաբա Խամենեի Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ և քրոջ մահը Իրանի 3,2 միլիոն բնակիչ լքել է տունը մարտական ​​գործողությունների պատճառով. ՄԱԿ Շուրջ 30 լցանավ է ուղևորվում Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար. FT Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է դատավոր Վարդգես Ստեփանյանը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար #ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am