Ինչպես Սերժ Սարգսյանը «փոթորկեց» Մոսկվան

Նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, և մինչ Հայաստանում քննարկում են, թե ինչ հնարավորություններ է այն ընձեռել Հայաստանին և ՀՀ քաղաքացիներին, արդյոք Հայաստանի իշխանությունները կամք կդրսևորե՞ն իրական բարեփոխումներ իրականացնել՝ Հայաստանի քայլը փոթորկել է Ռուսաստանը: Մի քանի օր է Ռուսաստանի փորձագիտական հանրությունը, լրատվական դաշտը քարոզչական հարձակում է գործում Հայաստանի ուղղությամբ: Ռուսական եթերում թոք-շոուները նվիրվել են Հայաստանին, որոնցում քննարկվում է հայաստանյան թեման, որն էլ համեմվում է Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություններով՝ Ուկրաինայից մինչև Վրաստան և, առհասարակ, հետխորհրդային տարածքով: Իհարկե, հնչում են մեկնաբանություններ, որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն կարող է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը: Սակայն գերակշռում են Հայաստանին կշտամբելու, դավաճանության մեջ մեղադրելու քննադատությունները: Եվ իհարկե, մեկնաբանությունների «հերոսների» շարքում են նաև որոշ ադրբեջանամետ ռուս «փորձագետներ»: Օրինակ, ՌԴ Առաջին հեռուստաալիքի «Վրեմյա պոկաժետ» հաղորդման հեղինակները, մասնավորապես, համաձայնագրի ստորագրումը դիտարկում էին որպես ՌԴ դեմ ուղղված գործընկերություն: Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն, լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկի հարցին պատասխանելով՝ հայերին անվանել է «Ռուսաստանի թշնամիներ», իսկ Ղարաբաղը՝ «ադրբեջանական տարածք»: Այն, որ ռուսական եթերում չեն կարող նման «քննարկումներ» հենց այնպես, դա պարզ է բոլորի համար: Արդյոք այն հարձակումներն ու կշտամբանքները, որոնք հնչում են այս օրերին ռուսական եթերում՝ առկա են նաև Կրեմլում և անձամբ Պուտինի մո՞տ... Հազիվ թե: Կրեմլում, վստահաբար, տեղյակ էին, որ Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրելու են համաձայնագիրը: Ավելին, այսօր շատերն են վստահ, որ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ստացել է Պուտինի համաձայնությունը, ապա գոնե՝ գիտեր, որ Մոսկվան այս անգամ չէր ընդդիմանալու համաձայնագրի ստորագրմանը: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հարձակողական քարոզչությունն այս օրերին Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանից: Թերևս, այս հարցի պատասխանը մեկն է՝ ռուսական փորձագիտական, լրատվական դաշտը տանում է քննադատական գիծը, որպեսզի ցույց տա այն ազդեցությունը, որն ունի Ռուսաստանը Հայաստանի վրա: Պարզ է նաև, որ կայսերապաշտական ընկալումներ ունեցող երկրում, եթե անգամ իշխանությունները ըմբռնումով մոտենան Հայաստանի քայլին, ռուսական հասարակությունը, զոհ է այն քարոզչությանը, որը տարիներ շարունակ վարել և վարում է Ռուսաստանը: Սա է այդ քաղաքականությունը՝ «դուք չեք կարող առանց մեզ», կամ՝ «դուք ո՞վ եք, որ հայացք ուղղեք Եվրոպային»... Սա հստակ ռուսական քարոզչության արդյունք է, որը «նստել» է ռուս հասարակության ուղեղում: Հարցը՝ իսկ ի՞նչ անել Ռուսաստանից բարձրացած վայնասունի պարագայում... Ոչինչ, պարզապես արհամարհել: Կանցնի որոշ ժամանակ, Ռուսաստանում կգիտակցեն, որ ուժի դիրքերից հանդես գալով ու թույն թափելով, պարզապես, կկորցնեն նախկին խորհրդային միության երկրներին հերթով ու անվերադարձ: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am