Մի գիտնականի ու վաճառականի պատմություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքս գործակալությանը, առաջին տպավորությամբ այդ հարցազրույցը կարծես նախընտրական լինի, քանի որ մինչ երկրում մոլեգնում է մասսայական գնաճը, երկրում հազար ու մի խնդիր կա, ավելորդ է խոսել քաղաքական գործընթացների մասին, վարչապետի բացառիկ հարցազրույցը առնչվում է ոչ թե նրա անմիջական պաշտոնեական գործունեությանը, խնդիրներին, տնտեսական եւ քաղաքական հեռանկարներին, այլ Կարեն Կարապետյանի կենսագրությանն ու մարդկային նկարագրին: Այդուհանդերձ հարցազրույցը նույնիսկ նախընտրական չի ստացվել, եթե իհարկե նման մտադրություն է ունեցել, Կարեն Կարապետյանն իրեն հատուկ քամահրական լակոնիկությանը անդավաճան է, ջանք ու եռանդ չի խնայել ավելի լավը երեւալու , կամ իր լավ կողմերը ներկայացնելու համար։ Ինչպես հայտնի է Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին վայր կդնի նախագահի լիազորությունը: Հայաստանը լիարժեք անցնում կկատարի խորհրդարանական կառավարման, եւ պետք է ձեւավորվի նոր կառավարություն, որի վարչապետին պետք է ընտրի խորհրդարանի մեծամասնությունը: Ով կլինի վարչապետ, դեռեւս հստակ հայտնի չէ, թեպետ գործընթացների բնույթից կարելի է կռահել, որ Սերժ Սարգսյանը այդ աթոռը չի պատրաստվում զիջել որեւէ մեկին, ոչ Կարեն Կարապետյանին, եւ ոչ էլ Վիգեն Սարգսյանին, ովքեր համարվում են այդ պաշտոնի ռեալ հավակնորդները։ Մյուս կողմից՝ իհարկե, հանրության հետաքրքիր է ցանկացած պաշտոնյայի, առավել եւս երկրիդ վարչապետի անձնական կյանքի մանրամասներ՝ կրթությունից սկսած վերջացրած նախասիրություններ, սակայն հիմա, երբ Կարապետյանի դեմ հզոր ալիք է բարձրացել որպես իր վատ կառավարման հետեւանք հարցազրույց տալ ու որեւէ բառ գոնե այդ մասին չխոսել խիստ անհասկանալի է մնում։ Սրանով հանդերձ Կարեն Կարապետյանի խւստ անձնական հարցազրույցից կարելի է մի քանի ուշագրավ արձանագրումներ անել։ Կարապետյանը հերքել է պնդումները, թե իր ֆինանսական անկախությունը ձեռք է բերել տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, սակայն ամենակարեւորը իր նոր պատմությամբ փորձել է հերքել, թե ինքը գազի վինտիլ բացել-փակելով է իր միլիարդները դիզել․«Իրականությունն այն է, որ ես ֆինանսական անկախությունս ապահովել եմ պետական ոլորտում աշխատանքի անցնելուց շատ առաջ» ասել է նա ու պատմել, որ երբ ԽՍՀՄ-ում սկսվեց կոոպերատիվ շարժումը, ինքը մի քանի մաթեմատիկոսներով ընկերություն են հիմնել, որն առաջիններից էր Հայաստանում: «Իսկ 1988 թվականին չինացի գործընկերների հետ մեր ստեղծած համատեղ ձեռնարկությունը թվով 14-րդ էր ԽՍՀՄ-ում: Սկսել էինք մաթեմատիկական խնդիրներ լուծելուց` հավաքել էինք մեր լավագույն ծրագրավորողներին: Երբ հաճախորդներին առաջարկում էինք մեր լուծումները, շատերը ասում էին, որ ավելի լավ է իրենց համակարգիչ վաճառենք: Մենք էլ հպարտ կեցվածք էինք ընդունում եւ ասում, որ առեւտրական չենք: Բայց հետո այնպես ստացվեց, որ համակարգիչ վաճառելը շատ ավելի շահութաբեր էր, քան ծրագրեր գրելը։Ժամանակի ընթացքում ընկերությունը մեծացավ եւ ծավալվեց: Գրասենյակներ ունեինք Մոսկվայում, Եկատերինբուրգում, Մինսկում, Աշխաբադում, Բեյրութում: Շատ դիվերսիֆիկացված բիզնես էր, ստեղծել էինք բանկ, ավիաընկերություն, զբաղվում էինք գունավոր մետաղներով, ավիափոխադրումներով, տուրիզմով, սեփական արտադրություններ ունեինք եւ այլն:Այնպես որ, իմ եկամուտների աղբյուրները միշտ պարզ ու հստակ են եղել: Այդ առումով, ինքս ինձ հետ միշտ շատ ներդաշնակ եմ եղել»։ Փաստորեն, իսկզբանե Կարեն Կարապետյանը իր կարիերան սկսել է ինչպես ինքն է ասում՝ առեւտրով,վաճառականությամբ, այլ ոչ թե գիտության ոլորտում ներդրումով, մինչդեռ կարող էր լինել ճիշտ հակառակը, ինովացիաների նոր զարգացող ժամանակներում Կարապետյանն իր ընկերներով կարող էր իսկական հեղափոխություն անել եւ ոչ թե ինքը գնար վաճառականների հետքերով, այլ նրանց բերել կրթության,գիտության ուղի։ Ինչեւէ, այս պատմությունը պատվել է թերեւս գերնպատակով, որպեսզի հերքվի այն իրողությունը, թե Կարեն Կարապետյանի անծայրածիր կարողությունը կուտակվել է Գազպրոմում աշխատելու արդյունքում, գազի «վինտիլը» ուժեղացնել-թուլացնելով նա կարողացել է իր սեփական գերշահույթն ապահովել։ Հետաքրքրական էր նաեւ այն, որ վարչապետը պնդել է օրերս երիտասարդությանը ուղղված իր կոչը․«Ուսանողական տարիները մարդու կյանքում հիմնականում ամենաանհոգ ու երջանիկ տարիներն են լինում, որոնցից պետք է առավելագույն օգուտ քաղել եւ, այո՛, նաեւ սիրել, սիրահարվել ու քեֆ անել» վերահաստատել է նա։ Իհարկե , սիրել-սիրվելը ամենահրաշալի զգացմունքներից է քեֆի մասին կարելի է մտածել, թե ինչ նկատի ունի վարչապետը, բայց երիտասարդին պետք է նպատակաուղղել գիտելիքի ու կրթության հանդեպ, եթե քո կարեւոր ազդակն ուսանողությանը դա չէ, ապա առնվազն ինչպես վարչապետն է բնորոշել ասվածը ցինիզմ կարելի է ընկալել։ Վարչապետը դժգոհում է, թե շատ հաճախ «իլուզիաներով» ենք ապրում․«Ես կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Թվում է, որ ելնելով այն դժվարություններից, որ տեսել է մեր ազգը պատմության ընթացքում՝ մենք պետք է չափազանց պրագմատիկ ազգ լինեինք» տարակուսում է նա, սակայն առաջինն այդ խորհրդին պետք է ինքը հետեւեր։ Մինչ երկրում եւ հատկապես տնտեսության մեջ անծայրածիր խնդիրներ են կուտակվել, Կարապետյանը դրանք չտեսնելով, իլուզիա է անում, թե ամեն ինչ լավ է, նա խաղում է արտաքին էֆեկտների վրա, երեւույթի խորքային խնդիրների փոխարեն ֆասադը վերանորոգում։ Անի Սահակյան

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am