Թրամփի հանկարծակի «փշի-փշին»՝ Էրդողանին

Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերություններում սրման որոշ դեպքերի, փոխադարձ կշտամբանքների պակաս վերջին ամիսներին չի զգացվել: Սակայն նախօրեին հնչել է մի հայտարարություն, որն առաջին հայացքից «սառույցի հալչելու» սկիզբ է հիշեցնում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է դադարեցնել զենքի մատակարարումները Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն. «Թրամփն ասաց, որ տվել է հստակ հրահանգ դադարեցնելու զենքի մատակարարումները YPG: Սպիտակ տան ղեկավարը հստակ արտահայտվել է այդ հիմարության դադարեցման հարցով՝ նշելով, որ դրան պետք էր վաղուց վերջ տալ: Մենք ողջունում ենք այդ որոշումը և կհետևենք դրա իրագործմանը»: Ավելի վաղ Էրդողանը դատապարտել էր ԱՄՆ-ին Սիրիայում ռազմական ներկայության մեծացման համար։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն օգնում է սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) ոչ միայն զենքով, այլև անձնակազմով։ Վստահաբար, Վաշինգտոնը վերջին օրերին փորձում է փոքր-ինչ մեղմել Թուրքիայի զայրույթը: Վերջին օրերին Էրդողանի կողմից ԱՄՆ-ի ուղղությամբ քննադատությունն, իսկապես, դաժան էր: Էրդողանը, ոչ ավել, ոչ պակաս մեղադրեց Վաշինգտոնին երկերեսանիության մեջ՝ քրդերին զինելու, երկու տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղափոխության փորձի ժամանակ «հեղափոխականներին» աջակցելու մեջ: Հիմա, թերևս, Թրամփը որոշել է փոքր-ինչ մեղմել Էրդողանի զայրույթը, և խոստանում է դադարեցնել զենքի մատակարարումները Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևին, ինչից անվերջ հրապարակայնորեն դժգոհում է Էրդողանը և ԱՄՆ-ին մեղադրում ոչ պարկեշտության մեջ: Բայց արդյոք Թրամփը խոստումը կկատարվի: Չէ՞ որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ չի հայտարարել, որ չի աջակցելու քրդերին: Արդյունքը եղել է բոլորովին այլ: Ինչևէ, մյուս կողմից, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, և նրանից երես թեքելը ԱՄՆ-ին, անշուշտ, ձեռնտու չէ: Անկարային անվերջ զայրացնելը կնշանակի նրան նետել Ռուսաստանի գիրկը, ինչը վստահաբար ԱՄՆ-ի պլանների մեջ չի մտնում: Իսկ նման շրջադարձի հիմքեր արդեն վաղուց նշմարվում են... Գրեթե 10 օրվա ընթացքում Էրդողանը 2 անգամ հանդիպեց Պուտինին, Ռուսաստան-Իրան-Թուրքիա՝ առաջնորդների մակարդակով կարևոր հանդիպումներ կայացան: «Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումները պարբերական բնույթ են կրելու», նշել է օրերս Թուրքիայի նախագահը՝ հավելելով. «Վերջին հանդիպման ընթացքում Սիրիայի մարդասիրական ճգնաժամին վերաբերող բավական լուրջ որոշումներ կայացրեցինք: Հուսով եմ, որ շուտով այդ երկրում կսկսեն զգալ այդ որոշումների դրական արդյունքները»: Ապա Էրդողանն ասել է. «Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները այսուհետ հանդիպելու են ամեն 15 օրը մեկ կամ առնվազն ամեն ամիս»: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, ինչպես հայտնի է, Սոչիում հանդիպել էին նաև նոյեմբերի 14-ին: Անցավ մեկ շաբաթ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կրկին հանդիպեցին: Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի և Ռեջեփ Էրդողանի հանդիպման օրակարգում հիմնականում Սիրիայի խնդիրն էր: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ավարտի «իրական շանս» կա, սակայն քաղաքական կարգավորումը կարիք ունի բոլոր կողմերի, ներառյալ Սիրիայի իշխանությունների փոխզիջումների: Հիշեցնենք, որ եռակողմ այս հանդիպման նախօրեին Պուտինն անակնկալ հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց էր ունեցել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Պուտինը Թուրքիայի և Իրանի նախագահների հետ Սոչիում կայացած հանդիպմանն առաջարկեց Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր մշակել. «Հաշվի առնելով ավերածությունների հսկայական մասշտաբները՝ կարելի է միասին մտածել Սիրիայի վերածննդի համալիր ծրագրի մշակման մասին»: Նա ընդգծել է, որ իրենց համատեղ աշխատանքի արդյունքում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելուց հետո հազարավոր փախստականներ վերադառնում են իրենց հայրենի տներ: Պուտինն առաջարկել է հանդիպման մասնակիցներին քննարկել Սիրիայի հարցով ազգային երկխոսության համաժողովի անցկացման չափանիշները. «Սիրիացի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան, համաձայնեցնի պետական կարգի սկզբունքները»: Իսկ Իրանի ղեկավար Հասան Ռոհանին, իր հերթին, նշել է, որ Սիրիայում տիրող հակամարտությունը սկզբից ի վեր ուղեկցվել է օտարերկրյա միջամտությամբ և գրոհայիններին ցուցաբերվող արտաքին աջակցությամբ, ինչն էլ ձգձգել է իրավիճակի կարգավորումը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am