Ինչու չի ուզում Քոչարյանը փող տալ Արցախին

Նոյեմբերի 23-ին կայացավ «Բերքառատ Արցախը»-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որն ուղղվելու է Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև Արցախում տեղակայվելու են նաև արևային էներգետիկ կայաններ։ Հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուների ցանկում ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի՝ հայտնվեցին Սամվել Կարապետյանը-2.250.000, Սամվել Ալեքսանյանը- 200.000, Վարդանյանների ընտանիքը-125.000,Վահե Կարապետյանը- 60.000 ԱՄՆ դոլար նվիրաբերությամբ: Թե ինչու նվիրատուների շարքում չի հայտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, lurer.com ճշտել է նախագահի գրասենյակից: Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ 2008 թվականից սկսած՝ ամեն տարի, ՀՀ երկրորդ նախագահն իր անձնական ներդրումն է ունենում հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին և արցախաշինությանը. «2008 թվականից ամեն տարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմնադրամին է փոխանցում իրեն հատկացվող՝ նոյեմբեր ամսվա աշխատավարձը: Իսկ թե ինչու նրա անունը չի հայտնվում նվիրատուների ցանկում, երկրորդական է, կարևորն այստեղ պաշտոնաթող նախագահի մասնակցությունն է հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոններին»: Պաշտոնաթող նախագահները պաշտոնաթողությունից հետո շարունակում են աշխատավարձ ստանալ: «Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պաշտոնանկ են արվում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է հատուկ թոշակ` Հայաստանի Հանրապետության գործող Նախագահի աշխատավարձի, համապատասխանաբար, 75 և 60 տոկոսի չափերով»: ՀՀ երկրորդ նախագահի թոշակը կազմում է մոտավորապես 924 հազար դրամ։ Նախ մեկ անգամ եւս նշենք, որ տարեցտարի նվազում է մարաթոնի ընթացքում հավաքված գումարի չափը, ինչը ոչ միայն ցավալի է,այլեւ ամոթալի։ Ամենամեծ սփյուռքն ունեցողներից Հայաստանը աշխարհին ըստ էության ներկայանում է խղճուկ կարգավիճակում։ Ստացվում է, որ կամ սփյուռքի մեր բազմամիլիոնանոց հայրենակիցների մոտ պետության ու պետականության եւ առհասարակ հայրենիքի զգացողությունն իսպառ բացակայում է, կամ էլ հայաստանյան իշխանությունների նկատմամբ անվստահությունն այն աստիճանի է հասել, որ հայությունը չի մասնակցում տարին մեկ անգամ կազմակերպվող հեռուստամարաթոնին գոնե հանուն հեղինակության։ Տարեցտարի ամրապնդվում է միտքը, որ պետք է փակել այդ մարաթոնը կամ չդարձնել հրապարակային, որպեսզի աշխարհին չներկայանանք որպես մահացող, եւ ոչնչացող ազգ-պետություն։ Վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի նվիրատվությանը առնվազն տարակուսելի է՝ ինչով է պայմանավորված Ղարաբաղով իշխանության եկած ու Հայաստանում քաղաքական մշակույթի սաղմեր դրած էքս նախագահի վերաբերմունքը Արցախի հարցում։ Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի աղքատիկ նվիրատվությունը Ղարաբաղին թվում է բացատրություն չի կարող ունենալ, որովհետեւ այդ ընտանիքը իր հարստությունը դիզել ու շարունակում է կուտակել ինչու ոչ, նաեւ Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունների բարյացկամության շնորհիվ։ Արդյոք այդ վերաբերմունքի պատճառը նույն անվստահությունն է, որը գործոն է մեր հայրենակիցների շրջանում։ Կար ժամանակ, որ Քոչարյանը տարին մեկ-երկու հարցազրույց էր տալիս, ուղիղ կամ ակնարկում այս կամ այն խնդրի մասին, սակայն վերջին շրջանում Քոչարյանն իսպառ ընդհատակ է անցել, նրանք թերեւս ոչինչ չի հուզում, նույնիսկ Արցախի հարցը, այլապես մի հարցազրույց էլ կտար Ղարաբաղի համար հանգանակությունների եւ մսխված գումարների մասին։ Բայց մեծ հաշվով ներկայիս իշխանությունները շատ ու շատ հարցերում ժառանգել են հենց Քոչարյանի թողած ավանդույթները, Քոչարյանն անձամբ իր հարցազրույցներից մեկում շեշտել էր ներկայումս քաղաքականություն վարողներից շատերի նկատմամբ իր ազդեցությունը եւ այն, որ ժամանակին ինքն է նրանց ներմուծել քաղաքական դաշտ։ Այնպես որ սա այն դեպքն է, երբ հնձում ես այն, ինչ ցանել ես, դրանից բացի, եթե կա անվստահություն, ապա ինչի կամ ո՞ւմ համար է հատկացվում այդ սիմվոլիկ գումարը։ Նման պարագայում կարելի էր որպես էքս նախագահ ընդհանրապես հրաժարվել նվիրատվությունից եւ որպես ղարաբաղցիներ պարտքը կատարել բոլորովին այլ տարբերակով, օրինակ որդիների անուններով նվիրատվություն կատարել։ Այլապես ստացվում է, որ նա կամ անտարբեր է Ղարաբաղի հարցում, կամ ժլատ, կամ նեղացած։ Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am