Տղեր՛ք,մնացիք մենակ

Կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հերթական հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում հավաքվեց 12,505,456 դոլար։ Պատասխանատու մի շարք անձինք շտապեցին հայտարարել, թե կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե նվիրաբերած գումարի չափը: Բայց քանի որ չափն ուղղակի առնչություն ունի մասնակցության հետ, ապա արժեր լինել անկեղծ ու խոստովանել, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի նկատմամբ վստահության մեծ դեֆիցիտ կա: Հայ ժողովրդի միասնական ջանքերով կատարված հանգանակություններից ամենախոշոր ծրագիրը ինչպես հայտնի է հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով փոխանցումներն են: Տարբեր երկրներում կազմակերպվում են հեռախոսամարաթոններ, ռադիոմարաթոններ, հեծանվարշավներ, ճաշկերույթներ, բարեգործական համերգներ ու ցուցահանդեսներ, փոստային եւ SMS նվիրատվություններ, անհատները կտակներ են թողնում, եւ այս գումարն ամբողջացվում է Լոս Անջելեսից հեռարձակվող ամենամյա հեռուստամարաթոնում, եւ հայտարարվում է ընդհանուր թիվը: Հոգաբարձուների 40 հոգանոց խորհուրդը որոշում է գումարի ծախսման ուղղությունը: Հիմնադրամը գործում է 1992 թվականից, իսկ հեռուստամարաթոնները կազմակերպվում են 1996 թվականից: Նշենք, որ մի քանի տարի գումար է ուղղվել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, Արցախի ճանապարհների նորոգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը:Այս տարի այն «Բերքառատ Արցախ» խորագիր ուներ, գումարը ծախսվելու է Արցախում ոռոգման ջրագծերի կառուցման նպատակով : Տարեցտարի այդ հանգանակությունների չափը ակնհայտ նվազում է: Նախորդ տարի արձանագրվեց 15,428.777 դոլարի նվիրատվություն: 20 տարվա ընթացքում եղել է ընդամենը 2 տարի, որ հավաքվել է այնքան գումար, որքան խոստացվել է՝ առաջին անգամ եւ 2002 թվականին: Երկու անգամ մարաթոն չի եղել, բայց գումար հավաքվել է՝ 1997-98 եւ 2001 թվականներին: Մեծամասնության պարագայում՝ 9 անգամ, հավաքվել է ավելի քիչ գումար, քան խոստացվել է, ընդ որում՝ ամենաահռելի տարբերությունը եղել է 2008 թվականին, երբ խոստացվել է 35 մլն․ դոլար, բայց հավաքվել է 6 մլն․ դոլարով քիչ: 7 անգամ էլ խոստացվել է ավելի քիչ, քան հավաքվել է, ընդ որում՝ տարիներ կան, որ տարբերությունն ահռելի է. 2006-ին խոստացվել է 13 մլն․ դոլար, հավաքվել է 24 մլն․, 2007-ին 15 մլն․ է խոստացվել, բայց հավաքվել է 22 մլն․, 2014-ին խոստացվել է 12 մլն․, հավաքվել է 20 մլն․ կամ 2015-ին հավաքվել է խոստացված 10 մլն․-ից կրկնակի շատ: 12 մլն․ դոլարից բարձր գումարի հավաքագրումը, սովորաբար, կապված է որոշ բարեգործների մեծ նվիրատվությունների հետ: 2016-ին, օրինակ, ԱՄՆ-ից Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյանները տվեցին 5 մլն․ դոլար: Դրանից առաջ ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը, Լեւոն Հայրապետյանն էին մեծ գումար նվիրել: Այս տարի հեռուստամարաթոնի տասը խոշոր նվիրատուների ցանկը գլխավորում է անանուն բարերարն ԱՄՆ-ից՝ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է՝ 2 միլիոն 250 հազար դոլար նվիրատվությամբ: Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանը 350 հազար դոլար է փոխանցել հիմնադրամի այս տարվա ծրագրերի իրագործմանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` 200 հազար դոլար, Վարդանյանների ընտանիքը`125 հազար դոլար, «Արցախ» հայրենակցական միության նախագահ, գործարար Վարուժան Գրիգորյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը, ԱՄՆ-ից անանուն բարերարը, Բաղդասարյանների ընտանիքը, իրանահայ Հենրիկ Տեր-Ղուկասյանը, «Վալեքս Գրուպ»-ը՝ 100 հազարական դոլար: Վահե Կարապետյանը նվիրաբերել է 60 հազար դոլար, Ժան Մարի Ատամիանը և Ալբերտ Բոյաջյանը 50 հազարական դոլար: Նշենք, որ օրինակ 2015-ին Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե 1 մլն դոլար կնվիրաբերի մարաթոնին, որի նպատակն է Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը:Անցյալ տարի էլ Սամվել Կարապետյանը Հայաստան համահայկական հիմնադրամին հանգանակել էր 1 միլիոն դոլար: Ընդհանրապես նա գրեթե միշտ նույնչափ է հանգանակել, սակայն այս տարի գումարը շեշտակի աճել է, ինչը բազմանշանակ կարելի է մեկնաբանել, կամ գործարարի գործերն են լավացել, կամ քաղաքական հավակնություններից բխող քայլ է: Ինչեւէ, անցած տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին 350 հազար դոլար էր փոխանցել: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւս չափը չի փոխել: Բարսեղ Բեգլարյանն էլ այս տարվա պես, անցյալ տարի հեռուստամարաթոնին է փոխանցել 100 հազար դոլար: Վարուժան Գրիգորյանը՝ 100 հազար դոլար, Գագիկ Ծառուկյանն անցյալ տարի հեռուստամարաթոնին 100 միլիոն դրամ նվիրատվություն է տրամադրել, իսկ «Գրանդ Հոլդինգ»-ը՝ 60 միլիոն դրամ, «Մաքուր երկաթ» գործարանը՝ 20 միլիոն դրամ: Անցյալ տարվա՝ «Հեռուստամարաթոն 2016»-ի ամենախոշոր նվիրատուները Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյաններն են եղել, նրանք հանուն Արցախի հիմնադրամին փոխանցել էին 5 միլիոն դոլար: Հայաստանյան այս գործարարներն առանց մարաթոնի էլ կարող էին Արցախում իրականացվող ծրագրերին իրենց աջակցությունը բերել, ինչպես, ասենք, Գագիկ Ծառուկյանը, ով երեկ հայտարարել է, թե պատրաստվում է իր միջոցներով մի ամբողջ զորամաս կառուցել, որը տարբեր հաշվարկներով մի քանի միլիոն դոլար կպահանջի: Ասենք Ֆլեշի Բարսեղը, որին տրված է բենզինի շուկայի մենաշնորհը եւ օր օրի այդ ոլորտում կամակորություններն է թելադրում, կամայական գներ բարձրացնում, ում կարող է զարմացնել իր նվիրատվությամբ, կամ ում հաշվին է նվիրատվություն անում, իհարկե՝ շարքային քաղաքացիներիս: Ընդհանրապես, եթե տնտեսությունը մենաշնորհվել է մի խումբ անձանց`Ձեր կողմից, դուք էլ պետք է նաեւ այստեղ փողը տաք, իսկ մեծ հաշվով՝ ում համար եք այս թատրոնը բեմադրում, խոշոր նվիրատվությունների ցանկ կազմում,փակեք մարաթոնն ու մեզ մի զարմացեք մեզանից գողացված գումարների նվիրատվություններով: Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am