«Հայաստանի դիմում է ԵՄ անդամակցության համար, բայց մասնակցում է Մոսկվայում իրականացվող շքերթներին». լրագրողը՝ Փաշինյանին

«Մենք հարաբերությունների վատացման խնդիր չենք դնում որևէ ուղղությամբ։ Կարող է լինել տեսական երկու մոտեցում. խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ և փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Մենք այդ մոտեցման կողմնակից չենք»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը դիմում է ԵՄ անդամակցության համար, սակայն միաժամանակ մասնակցում է Մոսկվայում իրականացվող շքերթներին։

«Մեր մոտեցումն սա է՝ օգտագործել մեր ինքնիշխանությունը՝ խորացնելու հարաբերությունները բոլոր այն ուղղություններով, որտեղ ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ, որտեղ բավարար խորը չեն հարաբերությունները։ ՀՀ–ԵՄ հարաբերությունները հենց այդպիսին են։ Իհարկե, կարող են լինել իրավիճակներ, երբ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերությունների միջև կլինեն որոշակի լարումներ, հատումներ, մենք այդ իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, ազնվությամբ մեր բոլոր գործընկերների առաջ, որպեսզի մութ անկյուններ մեր կողմից վարվող քաղաքականությունների վերաբերյալ չլինեն»,–նշեց Փաշինյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու չի ստացվում Ադրբեջանի հետ խաղաղության հասնել, Փաշինյանն ասաց.

«Մեր կառավարությունը այդ թեմայի վրա աշխատում է ամենօրյա ռեժիմով, և մենք վճռական ենք այդ հարցում մեր անելիքը անել լիարժեք ձևով։ Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակին հասնենք, այսինքն խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Մենք չենք շեղվելու այս ճանապարհից»։

 

news.am

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am