Թշնամին ոգևորվել է․ Ադրբեջանը կարող է զգալի օգուտներ ստանալ

Դիտել նաև
Ինչ սպասել Հայ առաքելական եկեղեցուց՝ ի պատասխան Փաշինյանի հարձակումների
Փաշինյանի անպարկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը․ Ռուսաստանի հայերի միություն
Փաշինյանը շարունակում է անբարո պահվածքը․ պատասխանում է Միքայել Աջապահյանին
«Կրթությունը պետք է լինի ազգային ռազմավարություն, ոչ թե շոու»
Ադրբեջանի իշխանամետ ամենահայտնի լրատվական գործակալություններից մեկը մեծ ոգևորությամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից Մայր Աթոռի դեմ սանձազերծված արշավին։
Ավելին՝ գործակալությունը այս գործընթացը համարում է դիվանագիտական հնարավորություն, որով, ըստ իրենց, Ադրբեջանը կարող է զգալի օգուտներ ստանալ։ Հատկապես նշվում է այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև սրացումը կարող է միջազգային հանրության աչքում վարկաբեկել Հայկական Եկեղեցին, վերջինիս կողմից բարձրաձայնվող Ադրբեջանի կատարած ռազմական և մշակութային հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները դարձնելով երկրորդական կամ ոչ արժանահավատ։