Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Հաջայի նահանգի օդային տարածքում հարձակումներ իրականացնելու ժամանակ։ Այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

 Հութիները հայտարարել են, որ սա ապրիլին խոցված յոթերորդ MQ-9 անօդաչու թռչող սարքն է։ Նրանք նաև հայտարարել են, որ երկու ռազմական գործողություն են իրականացրել և հրթիռներով ու ԱԹՍ-ներով Կարմիր և Արաբական ծովերում թիրախավորել են ամերիկյան «Հարի Թրուման» և «Կառլ Վինսոն» ավիակիրները և նրանց հարակից ռազմանավերը: Հութիների պնդմամբ՝ իրենց ռազմական դիրքն այսօր «բավականին ավելի լավ է, քան շաբաթներ առաջ», և իրենք կարողացել են ձախողել ԱՄՆ-ի բազմաթիվ հարձակումներ։

Հութիները շեշտել են, որ կշարունակեն աջակցել պաղեստինցիներին «մինչև Գազայի դեմ ագրեսիայի դադարեցումը և պաշարման վերացումը»:

 Հեռուստաալիքը հավելում է, որ ապրիլի 22-ի երեկոյան և 23-ի առավոտյան ԱՄՆ օդանավերը մի շարք հարձակումներ են իրականացրել Եմենի մի քանի նահանգների ուղղությամբ։ Թաիզի նահանգում ԱՄՆ-ն չորս գրոհ է իրականացրել կապի ցանցի վրա։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։

Համաձայն հութիների տվյալների՝ մարտի 15-ից ի վեր Միացյալ Նահանգների ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել է ավելի քան 200 խաղաղ բնակիչ և վիրավորվել ավելի քան 400-ը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Հիմա թվերով ասեմ՝ ինչ ահռելի ներդրում է արել Ռուսաստանը մեր տնտեսության մեջ․ Ռոբերտ Քոչարյան (video) Մեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով #ՈՒՂԻՂ․ «Պայթած խաղաղություն․ Ալիևն ասաց՝ 6 ամսից մտնելու եմ»․ Հայկ Նահապետյան (video) Ինչո՞ւ է Հայաստանում դեղորայքը «թանկ հաճույք» Ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 202 երեխա Իրանը թույլատրել է հնդկական երկու լցանավի անցումը Հորմուզի նեղուցով Կհայտարարենք՝ ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն․ Լևոն Քոչարյան Հոգեշնոր Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի քարոզը՝ խոսված Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում (video) Թեհրանը ԱՄՆ-ից հրադադար չի խնդրել և բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ կա վիրավոր Մեր բնակչության 70%-ը փող է աշխատում Ռուսաստանի շնորհիվ․ Ռոբերտ Քոչարյան (video) Իրանի հակամարտությունը Թրամփի թիմը բաժանել է Վենսի և Ռուբիոյի կողմնակիցների ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Օրբան Թավրիզում եւ Ուրմիայում դադարեցվել են եկեղեցական արարողությունները. իրավիճակը՝ Ատրպատականում Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտեն, պեռաշկի էլ․ պետք լինի՝ կհրեն իրար, ցեխն էլ կգցեն ԱՄՆ-ն բանակցում է Իրանի առաջնորդների հետ պատերազմին վերջ դնելու համար. Թրամփ Իրինա Յոլյանը Գորիսի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ (Տեսանյութ) Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և չի խնդրում հրադադար կամ բանակցություններ. Արաղչի Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am