Ինչո՞ւ է Հայաստանում դեղորայքը «թանկ հաճույք»

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է.

«Տարիներ շարունակ Հայաստանում դեղորայքի շուկայի նկատմամբ ոչ բավարար և ոչ համակարգային պետական քաղաքականության հետևանքով անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերումը բազմաթիվ ընտանիքների համար շարունակում է մնալ «թանկ հաճույք»։ Մեր երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին ապրում է աղքատության պայմաններում, իսկ շատ ընտանիքներ ունեն աղքատության շեմին մոտ եկամուտներ, դեղորայքի գնումը հաճախ վերածվում է լուրջ ֆինանսական բեռի։

Արդյունքում շատերը ստիպված են լինում ավելացնել իրենց պարտքային բեռը, իսկ ոմանք՝ ընտրել առավել ցավալի տարբերակ՝ պարզապես չգնել կենսական անհրաժեշտություն դարձած դեղերը՝ վտանգելով սեփական առողջությունն ու երբեմն նույնիսկ կյանքը։ Խնդիրը հատկապես սուր է թոշակառուների, բազմազավակ ընտանիքների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, որոնց պարագայում դեղորայքը ոչ թե ընտրություն է, այլ կենսական անհրաժեշտություն։

Այս իրավիճակը փոխելը ոլորտի մարտահրավերներից է։ Այդ համատեքստում ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրային առաջնահերթություններից մեկը բոլորի համար մատչելի դեղորայքի ապահովումն է։

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ նույն դեղորայքը ավելի մատչելի գնով ձեռք են բերում Վրաստանից, ինչը վկայում է, որ խնդիրը պայմանավորված է ոչ թե շուկայական անխուսափելի գործընթացներով, այլ քաղաքական և կարգավորման մեխանիզմների բացակայությամբ։ Ուստի արդարացի հարց է առաջանում՝ ո՞րն է «վրացական հրաշքի» գաղտնիքը։

Վրաստանում իրականացված բարեփոխումները կառուցված են մի քանի հստակ սկզբունքների վրա։ Նախ՝ դեղորայքն ազատվել է ավելացված արժեքի հարկից, իսկ դեղերի առավելագույն վաճառքի գինը սահմանում է պետությունը։ Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից և արդեն իսկ տվել է շոշափելի արդյունքներ՝ նպաստելով գների կայունացմանը և մրցակցության խթանմանը։ Բացի այդ, սոցիալապես անապահով և ոչ վճարունակ խմբերի համար գործում է դեղերի փոխհատուցման համակարգ, ինչը լրացուցիչ սոցիալական երաշխիք է ստեղծում։
Կարևոր է նշել, որ Վրաստանը որևէ նոր մեխանիզմ չի հայտնագործել, այլ պարզապես կիրառել է միջազգային փորձը՝ հիմնվելով ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) առաջարկությունների վրա, որոնք ընդգծում են պետության ակտիվ դերակատարությունը դեղորայքի շուկայում՝ մատչելիության ապահովման, մրցակցության խթանման և չհիմնավորված թանկացումների կանխարգելման նպատակով։
Նույն տրամաբանությունն է ընկած նաև Եվրոպական միության դեղագործական ռազմավարության հիմքում (Pharmaceutical Strategy for Europe), որի նպատակը անդամ երկրներում դեղերի մատչելիության, անվտանգության և արդյունավետության բարձրացումն է։ Այս ռազմավարությունը միաժամանակ խթանում է մրցակցությունը և ֆինանսական կայունությունը՝ պահպանելով ազգային առողջապահական համակարգերի ինքնուրույնությունը։

Այս ամենը ցույց է տալիս, որ խնդրի լուծման համար գոյություն ունեն փորձված և արդյունավետ գործիքներ։ Սակայն, ցավոք, Հայաստանը շարունակում է հետ մնալ զարգացման ընդհանուր տենդենցից։ Աշխարհի առաջատար պետությունները, որոնցում բնակչության կենսամակարդակը մեր համեմատ բազմակի բարձր է, հետևողական և նպատակային քաղաքականություն են վարում՝ իրենց քաղաքացիների համար մատչելի գներով դեղորայք ապահովելու ուղղությամբ։ Մինչդեռ Հայաստանը, որը աղքատության մակարդակով շարունակում է մնալ համաշխարհային վարկանշային ցուցակով ստորին հատվածում՝ զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը, այս կենսական հարցում չի ցուցաբերում նախաձեռնողականություն և քաղաքական կամք։

Փոխարենը պատասխանատու պաշտոնյաները՝ որպես «հմուտ» կամ «անփոխարինելի» մասնագետներ, շարունակում են ստանալ միլիոնավոր դրամների պարգևավճարներ այն պայմաններում, երբ հազարավոր ընտանիքներ կանգնած են առողջության կամ ֆինանսական գոյատևման ընտրության առաջ»։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am