Ռադներդ քաշե՛ք, կամ էլ․․․ քաղաքացին Կառավարության մոտ (video)
Մրգավետ գյուղի բնակիչ Նարեկ Սարգսյանը շուրջ 3 տարի է անազատության մեջ է։ ։ Նարեկ Սարգսյանին վերագրվող մեղադրանքը նրա փաստաբանը անհիմն է համարում՝ նշելով, որ մեղադրանքի հիմքում չկա գեթ մեկ փաստարկ ։
Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։
Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։