Սերժ Սարգսյանի պայմանը բացահայտվեց. արդյունքը կերևա երկու օրից

Հայաստանն ամբողջությամբ իր աշխատանքը կատարել է, ավելին՝ ելնելով սպասումներից, որ ԵՄ գործընկերները նույնպես այս ուղղությամբ պետք է գործադրեն համարժեք, շոշափելի ջանքեր. Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվելիք նոր փաստաթղթում Արցախյան հիմնախնդրի լուծմանն առնչվող դրույթների ամրագրման հետ կապված հնչող մտավախությունների մասով Tert.am-ին ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ միասին որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ին հրավիրելու թեմային վերաբերող խորհրդարանական լսումներ, ինչն իրականում, քաղաքական ավանս է, պարտավորեցնող քայլ, որպեսզի ՀՀ եվրոպացի գործընկերները ևս մեկ անգամ համոզվեն, որ գալիք գագաթնաժողովին քաղաքական փաստաթուղթ հանդիսացող հռչակագրում Հայաստանը ակնկալում է մեզ անմիջականորեն վերաբերող հարցերով կամ խնդիրներով ձևակերպումներ, որոնք բխելու են մեր ազգային և պետական շահերից: Ընկալում, որ Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է», տեղեկացրել է Արմեն Աշոտյանը: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում ԼՂ խնդրին առնչվող սկզբունքների հնարավոր ձևակերպումների վերաբերյալ, նկատվում է, որ դեռևս անորոշություն կա: Կատալոնիայում հայտնի իրադարձությունների ֆոնին մտավախություն կա, որ ԵՄ երկրները կպնդեն, որպեսզի Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքը պարտադիր ամրագրվի: Ակնհայտ է, որ հայկական կողմը վերջին շաբաթների ինտենսիվ աշխատել է ԵՄ երկրների հետ: Հարցին՝ հաջողվե՞լ է տարածքային ամբողջականության դրույթին առնչվող մասը հանել տալ հուշագրից, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ փաստաթուղթը ստատիկ չէ, և առաջարկությունների ենթակա է, պարզապես վստահ եղեք, որ հայկական դիվանագիտությունն անում է ամեն ինչ, որպեսզի փաստաթղթի ձևակերպումները համարժեք լինեն մեր պետական շահերին և Եվրամիությունից մեր ակնկալիքներին` հատկապես նոր ստորագրվելիք համաձայնագրի համատեքստում»: Դիտարկմանը, թե նույնիսկ խոսակցություններ կան, որ, եթե հանկարծ ոչ հայանպաստ ձևակերպումներ լինեն Բրյուսելի գագաթնաժողովի ընդհանուր հռչակագրում, ապա Հայաստանը, միգուցե չստորագրի ԵՄ- Հայաստան համաձայնագիրը, Արմեն Աշոտյանը պատասխանել է` ժամանակավրեպ է մեկնաբանություններ տալ հնարավոր սցենարների վերաբերյալ, և այս պահին Արցախյան հարցի աքսիոմատիկ գերակայությունն է գերակա, որից էլ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման թեորեմն էլ պետք է ապացուցվի ՀՀ–ի` Եվրամիության գործընկերների հետ: Այսպես, թե՛ Բրյուսելը, թե՛ Երևանը վստահեցնում են, որ նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում տեխնիկական որևէ խոչընդոտ չկա: ԵՄ պատվիրակությունից հաստատում են, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրման, տեխնիկական խոչընդոտներ չկան: Ըստ պաշտոնական Երևանի մեկնաբանությունների, մասնավորապես Աշոտյանի այսօրվա հայտարարությունների ենթատեքստի՝ ԵՄ երկրներին լուրջ փորձություն է սպասում. եթե ԵՄ-ն ձգտում է հասնել նրան, որպես Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեն համաձայնագիրը, ապա Բրյուսելի գագաթնաժողովի ընդհանուր հռչակագրի տեքստում արցախյան հակամարտության վերաբերյալ պետք է ներառվեն նաև հայկական կողմի շահերից բխող սկզբունքներ: Այսինքն, կարելի է ենթադրել, որ, եթե անգամ Բրյուսելի գագաթնաժողովի ընդհանուր հռչակագրում տեղ գտնի երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ սկզբունքը՝ դրանում նաև առանձին կետով պետք է ներառվի նաև ինքնորոշման սկզբունքը: Այլ կերպ ասած՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն, ինչ-որ առումով, կապված է նրանից, թե ինչ արտացոլում կստանա արցախյան հակամարտության վերաբերյալ ընդհանուր սկզբունքների հիշատակումը՝ Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրի տեքստում: Ըստ ամենայնի, հենց այս պայմանն է Սերժ Սարգսյանը դրել Բրյուսելի առաջ: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am