Իշխանության փափուկ բարձն ու ուսանողների մեծ ակնկալիքները

Ազգային ժողովում կայացավ իշխանություններ-ուսանողական շարժում բանակցությունները՝ «5+5» ձևաչափով, որն անվանեցին կլոր սեղան։ Իսկզբանե տարակուսելի էր՝ ինչ իմաստ ունի կլոր սեղանի շուրջ նստել, քննարկել, առաջարկներ ներկայացնել, եթե օրենքն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Այսինքն՝ քննարկելու թեմա, ըստ էության  չկա, մանավանդ, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի հետկանչման մտադրություն չունեն: Պաշտոնապես ասվում է, թե իբր քննարկման թեմա են դառնալու այն տասնյակ ենթաօրենսդրական ակտերը, որոնք բխում են այս օրենքից և առաջիկայում ընդունվելու են կառավարության կողմից: Սա, մեղմ ասած, զավեշտալի է, որովհետև տարկետման իրավունքն օրենսդրորեն վերացված է: Այսպիսով, քննարկման ընթացքից պարզ դարձավ, որ ուսանողները երկու առաջարկ ունեն, սակայն ոչ թե օրենքը կասեցնելու վերաբերյալ, այլ այլընտրանքային տարկետման իրավունքի հարցով։ 
Նրանք կառավարությանն առաջարկեցին մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել գիտական և կրթական համակարգի զարգացումը, ինչպես նաև ուսումնառության անընդհատությունը և կբացառի կոռուպցիան։Երկրորդ կետով նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն առաջարկեց ոչ թե բուհը տանել բանակ, այլ բանակը բերել բուհ, մասնավորապես՝ բակալավրիատի ընթացքում զինվորական ծառայություն անցնել։
«Չորս տարվա բակալավրիատի ընթացքում մեկուկես տարվա ծառայությունը մենք բաշխում ենք այդ չորս տարվա մեջ, այսինքն՝ տարվա ընթացքում, սա կարելի է իհարկե քննարկել, մոտ չորս ամիս ծառայություն՝ երկու-երկու ամիս կտրվածքով, սա հնարավորություն է տալիս, որպեսզի ոչ թե մենք բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ։ Ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը չի խախտվում և միևնույն ժամանակ նա անցնում է ծառայություն։ Այսինքն՝ չորս տարի ուսանողը լինում է ծառայության մեջ, միևնույն ժամանակ նա համալսարանում շարունակում է իր կրթությունը», - ասաց Պետրոսյանը։
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ առաջարկվում է ծառայության մի նոր տեսակ, որն առկա է Շվեյցարիայում, որտեղ պատերազմի վտանգ չկա: «Դուք ծառայության մի տեսակ եք առաջարկում, որ միայն Շվեյցարիայում կա` անհատական գրաֆիկով ծառայություն, այսինքն, օրինակ, ձմռանը մի քիչ ժամանակ ունեմ, կգամ ծառայության։ Ասենք, Մելիք Ադամյան 1 հասցեում ավելի լավ է ծառայել գիտությանը օգտակար լինելու համար, քան Բագրեւանդո՞ւմ»,- ասաց Զաքարյանը՝ նշելով, որ ընդունելի չէ դա։
Ինչ վերաբերում է մագիստրատուրային, ապա ուսանողներն առաջարկեցին, որ վեց ամիս էլ մագիստրատուրայի ընթացքում ծառայությունը շարունակվի։«Երբ որ չորս տարին զինվորի բակալավրիատում արդեն անցնում է, լավ ծառայության դեպքում ու նաև կրթության ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելու դեպքում, նա ստանում է սերժանտի կամ ավագ սերժանտի աստիճան, սա պետք է կանոնակարգվի, ու արդեն մագիստրատուրա ընդունվելու դեպքում նա էլի տարկետում է ստանում, բայց մինչ այդ վեց ամիս էլի անցնում է ծառայություն, ստեղ կա երեք տարբերակ՝ կամ վեց ամիս ծառայությունն անցնում է մինչև մագիստրատուրան, կամ վեց ամիսը մենք երեք-երեք ամսով բաշխում ենք մագիստրատուրայի ընթացքում, կամ էլ մագիստրատուրան ավարտում է և վեց ամիս զորակոչվում է բանակ, ստեղ նա արդեն ստանում է լեյտենանտի աստիճան», - ասաց Դավիթ Պետրոսյանը։
Նշենք, որ ընդհանուր առմամբ, կառավարության ներկայացուցիչների մոտեցումը հետևյալն է, որ խնդիրն օրենքի հետ կապված չէ, զինծառայության մասին օրենքն արդեն ընդունվել է, և բոլոր հարցերը պետք է կարգավորվեն կառավարության որոշումներով և ենթաօրենսդրական ակտերով։«Գնդակը կառավարության դաշտում է», հայտարարեց Էդուարդ Շարմազանովը, ապա առաջարկեց երշաբաթյա ժամկետում հավաքագրել բոլոր առաջարկները, աշխատանքային խումբ ձեւավորել եւ հաջորդ քննարկումը կազմակերպել կառավարությունում․«Մենք ֆիքսում են, որ կա խնդիր, քննարկումը ստացվել է, որովհետև լսում ենք՝ երկու կողմից կան ընդհանուր մոտեցումներ և ցանկություն՝ խնդրին ավելի համապարփակ և ամբողջական լուծում տալու, այդ լուծման մեխանիզմներն այսօր դրված են կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի մեջ։ Սկսենք միասին կառավարության հետ աշխատել, որպեսզի ձեր առաջարկությունները կառավարության մեր գործընկերների առաջարկների հետ միասին փաստաթղթավորվեն և տեղ գտնեն կառավարության որոշումներում և ենթաօրենսդրական ակտերում։ Սա է իմ առաջարկը։ Գնդակը կառավարության դաշտում է»։
Ակնհայտ է, որ իշխանությունը, երկարաձգելով քննարկումների ժամկետը, փորձելու է ընդամենը լիցքաթափել ուսանողության շրջանում առաջացած բողոքը եւ իրականություն կոչի իր պլանները։  
Անի Սահակյան

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am