Սամվել Բաբայանը դեռեւս լուրջ վտանգ է ներկայացնում Սերժ Սարգսյանի համար

Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ ընկերների գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը դատարանում ներկայացնում է պաշտպանական ճառը, որը կշարունակի երկուշաբթի: Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազը յուրաքանչյուր դրվագի համար պահանջել է չորս-ական տարվա ազատազրկում, իսկ վերջնական պատիժ պահանջել 7 տարի ազատազրկումը: Բաբայանին մեղադրում են «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա դրդել է մի խումբ անձանց փոխադրել և պահել այդ զենքը։ Նա նաև մեղադրվում է հանցավոր ճանապարհով կեղծ թղթադրամներ ձեռք բերելու մեջ: Ավետիս Քալաշյանը պաշտպանական ճառում երկու դրվագով էլ արդարացում է պահանջել Սամվել Բաբայանի համար: «Ըստ մեղադրանքի` իմ պաշտպանյալ Սամվել Բաբայանը դրդել է Սանասար Գաբրիելյանին զենք ձեռք բերել և դրա համար վճարելու է 50 000 դոլար, չի հաստատվել: Այսինքն` մեղսագրված արարքի վկայագրված հատկանիշների առկայությունը որևէ փաստական տվյալով հիմնավորված չէ: Նշված մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է ենթադրությունների վրա, մեղադրանքում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից, հաստատված չեն գործով ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բավարար ապացույցներով»,-հայտարարել է Քալաշյանը և պնդել, որ զենքի պատվիրատուն Սամվել Բաբայանը չէ: Պաշտպանի խոսքով` փողերի լվացման մեղադրանքը նույնպես անհիմն է, չփաստարկված ու չապացուցված: Սամվել Բաբայանը վերջին խոսքով հանդես է գալու հաջորդ դատական նիստին: Իրավական տեսանկյունից, անշուշտ, փաստարկված ելույթ էր պատրատսել Բաբայանի պաշտպանը, թեեւ դատավարության ամբողջ ընթացին հետեւելիս արդեն իսկ պարզ էր, որ գործը զուրկ էր իրեղեն ապացույցներից, որ վկաները նախաքննական ցուցմունքները տվել են իրավապահների ճնշումների ներքո, որ գործը պարզապես կարված է Բաբայանի վրա բացառապես քաղաքական պատճառներով:  Հիշեցնենք, որ Բաբայանը համարվում էր ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդը եւ հետընտրական թեժ զարգացումներ էր պլանավորում: Հիմա էլ  չնայած ընտրություններն անցյալում են, բայց Սամվել Բաբայանը չի դադարում վտանգ ներկայացնել դեպի 2018-ի ապրիլ շտապող Սերժ Սարգսյանին, ով վարչապետի պաշտոն զբաղեցնելու եւ երկրի կառավարումը շարունակելու մտադրություն ունի:  Բաբայանի և արցախյան ազատամարտի մյուս տղաների՝ Ժիրայր Սեֆիլյան, Պավլիկ Մանուկյան եւ այլոց խնդիրը, որոնք այսօր բանտում են, ըստ էության նույնն է՝ նրանք անվերահսկելի են ազատության մեջ եւ ի հեճուկս ընդդիմադիր քաղաքական գործիչների գործարքի չգնացող: Ու փոխանակ Բաբայանի պաշտպանը հատ-հատ հիշեր բոլոր ազատազրկված տղաներին ու շեշտադրեր այդ իրողությունը, հանդես եկավ ոչ այնքան ընդունելի  փաստարկով: «Եթե Սամվել Բաբայանը այսօրվա դրությամբ նստած է ամբաստանյալի աթոռին, դա ամենեւին չի նշանակում, որ կարելի է մոռացության մատնել նրա անձը: Իսկ ով մոռացել է, հիշեցնեմ՝ Սամվել Բաբայանը էն անձն է, որը անուրանալի ծառայություններ է մատուցել հայրենիքին, էն անձն է, որն իր ահռելի մեծ ներդրում է ունեցել Արցախի բանակի կազմավորման եւ կայացման գործում»,- դատարանում հայտարարեց Բաբայանի պաշտպանը: Իհարկե, ոչ ոք չի մոռանում, թե ով է Սամվել Բաբայանը, ոչ էլ ուրանում է նրա մեծ վաստակն արցախյան պատերազմում: Սակայն, եթե Բաբայանը հաղթել է մեր թշնամուն, դա չի նշանակում, որ Հայաստանում ինքը կարող է հանցանքներ գործել ու անպատիժ մնալ: Իսկ եթե այս շեշտադրումն արվում է միայն այն բանի համար, որ դատապարտվի հերոսի նկատմամբ ոչ հարիր վերաբերմունքը, ապա պետք է վաղուց հասկացած լինել, որ Հայաստանում հերոսի ու հակահերոսի սահմանն այնքան է խախտվել, որ իրական հերոսներն այսօր չքավորության մեջ են, իսկ պատերազմում գլուխ պահածները, վառոդի հոտը չշնչածներն են իշխանության գլխին:  Իսկ Բաբայանի գործը, կասկած չկա, որ կհասնի Եվրոդատարան՝ հերթական խայտառակ դատավարությամբ  վարկաբեկելով մեր երկրի վարկանիշը: Անի Սահակյան  

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am