Պուտինի՝ «բարիշելու» խորամանկ պլանները Հարվային Կովկասում

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են Սիրիայում և Ուկրաինայում խաղաղություն բերելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը հաջորդեց Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադի հետ Վլադիմիր Պուտինի օրերս կայացած հանդիպմանը և նախորդում է Սիրիայի հարցով այսօր Սոչիում կայանալիք Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների բանակցություններին: Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ զրույցի ընթացքում, որը տևել է շուրջ մեկ ժամ, քննարկվել են արտաքին ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Վերլուծաբանների կարծիքով, հավանաբար քննարկվել են Սիրիայի ապագա ճակատագիրը և Հյուսիսային Կորեայի ճգնաժամի կարգավորման ուղիները: Հյուսիսային Կորեան ընդգրկված է եղել ահաբեկչությանը հովանավորող պետությունների ամերիկյան ցուցակում մինչև 2008-ը, երբ նախագահ Բուշն այն դուրս բերեց ցուցակից՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ջանքերի շրջանակում: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդ ջանքերը համարում է տապալված՝ ընդգծելով, որ վարչակարգը օգտագործել է քիմիական զինատեսակներ և դիմել այնպիսի գործողությունների, ինչպես Կիմ Ջոնգ Ունի եղբոր սպանությունը, որոնք վտանգ են ներկայացնում հանրությանը: Օրերս կայացած ԱՄՆ-ի կառավարության նիստում նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակել է ամերիկացի ուսանողի հետ կապված ողբերգական դեպքը, երբ վերջինս վերադարձվել էր Փհենյանի կողմից ամերիկյան իշխանություններին անգիտակից վիճակում և մահացել դրանից 6 օր անց: «Այսօր մենք դիմում ենք համապատասխան գործողությունների և հիշում Օտո Ուորմբիերիին, այն չքնաղ երիտասարդին, ով զոհ դարձավ Հյուսիսային Կորեայի դաժան բռնաճնշումներին»,- ասել է նախագահ Թրամփը: ԱՄՆ-ի պետքարտուղար Թիլերսոնն իր հերթին ընդգծել է, որ ահաբեկչությանը հովանավորող պետության կարգավիճակը կխոչընդոտի այլ երկրների շփումները Հյուսիսային Կորեայի հետ, և շատ երկրներ արդեն միացել են վարչակարգի դեմ պայքարին: «Երբ այցելել էինք Վիետնամ, տեղի իշխանությունները խոստացել են սահմանափակել իրենց կապը Հյուսիսային Կորեայի հետ: Մալայզիան ևս ակնարկել է դրա մասին, իսկ Սինգապուրն ու Ֆիլիպինները դադարեցրել են առևտուրը Հյուսիսային Կորեայի հետ: Վերջերս փոխպետքարտուղարն այցելել էր Աֆրիկա և հանդիպել Սուդանի կառավարության հետ, որը ավանդաբար զենք է գնում Հյուսիսային Կորեայից: Այժմ նրանք ևս համաձայնել են այլևս զենք չգնել Փհենյանից»,- ասել է պետքարտուղարը: Թիլերսոնը վստահ չէ, թե արդյոք Չինաստանը դադարեցրել է նավթամթերքի վաճառքը վարչակարգին, սակայն, ըստ նրա, Հյուսիսային Կորեայում առաջացած մեծ հերթերը բենզինի համար նախանշան են, որ երկրում առկա է նավթամթերքի ճգնաժամ: Ըստ Թիլերսոնի, ԱՄՆ-ն աշխատանք է տանում՝ Փհենյանին ստիպելու փոխել իր ընտրած ուղեգիծը և տնտեսապես մեկուսացած չմնալ միջազգային հանրությունից: Միջազգային կարևորության այս և այլ հարցեր, թերևս, Պուտինի ու Թրամփի համար առավել կարևոր նշանակության են ու օրակարգային: Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում այսօր կայանալիք Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման նախաշեմին: Մյուս կողմից Ռուսաստանն այս շաբաթներին բավական ակտիվ էր Հարավային Կովկասում՝ արցախյան կարգավորման հարցում: Միայն ԼՂ խնդրի ուղղությամբ տեղի ունեցան մի քանի հանդիպումներ՝ Պուտինի հետ, Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումները, այնուհետև՝ Ռուսաստանի արտգործնախարարն այցելեց Բաքու, ապա՝ Երևան: Մինչ այժմ Թրամփի վարչակազմը ցույց է տվել է, որ Հարավային Կովկասի ժամանակը չունի: Իսկ դա, ինչ-որ առումով, շահեկան վիճակ էր Ռուսաստանի համար: Բայց հաշվի առնելով Լավրովի երևանյան հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում աշխատանքները կարգավորման ուղղությամբ և Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող պետություններինը՝ Միացյալ Նահանգներինը ու Ֆրանսիայինը, կարելի է եզրակացնել, որ Մոսկվան որոշել է հաշտություն ցույց տալ Վաշինգտոնին Հարավային Կովկասում, որպեսզի անհարկի չսրի նաև այս տարածաշրջանում Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները: Այս պահին դա բխում է Մոսկվայի շահերից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am