Նոր գումարման Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) նախագահի պաշտոնում ընտրվել է Գյուղատնտեսության նախկին դաշնային նախարար, Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) անդամ Յուլիա Կլյոկները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կողմ է քվեարկել 382 պատգամավոր, դեմ՝ 204, ձեռնպահ՝ 31 պատգամավոր։ Այսպիսով, նա ընտրվել է Գերմանիայի 21-րդ Բունդեսթագի նախագահ»,- ասել է «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբի անդամ Գրեգոր Գիզին։
«Ես հաճույքով ընդունում եմ այս պաշտոնը և շնորհակալ եմ ձեր ձայների և վստահության համար», – ասել է Կլյոկները:
Այս պաշտոնում Կլյոկների նախորդը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բերբել Բասն էր։
Այսօր տեղի ունեցավ նոր՝ քսանմեկերորդ գումարման Բունդեսթագի առաջին հիմնադիր նիստը։ Նոր Բունդեսթագում, մանդատների առավելագույն քանակի մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն, կաշխատեն 630 պատգամավորներ։
Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը