Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանի հակաարևմտյան դոզան

Էրդողանը հեգնում է ԱՄՆ-ին ու սպառնում ՆԱՏՕ-ին Անցած մի քանի օրերը խիստ ուշագրավ ու բուռն իրադարձություններ էին Թուրքիայի շուրջ. ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև նոր սկանդալ հասունացավ: Պաշտոնական Անկարան անակնկալ կերպով ետ կանչեց իր զինվորներին Նորվեգիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններից, նախագահ էրդողանի խոսքով՝ այնտեղ տեղի ունեցած սկանդալային մի միջադեպի պատճառով: էրդողանի պնդմամբ, մասնավորապես, դաշինքը վարժանքներից առաջ զինվորների ենթադրյալ թշնամիների պատկերներով պաստառներ է պատրաստել, որոնցում հայտնվել են նաև իր և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի մեծադիր լուսանկարները: «Նրանք թշնամիների նկարներով ստենդներ են դրել, որոնց վրա պատկերված են Աթաթուրքն ու ես: Ինձ այդ մասին տեղեկացրեցին մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիկը: Նրանք ասացին, որ ուզում են դուրս բերել մեր զինվորներին Նորվեգիայից: Ես ասացի՝ անմիջապես, առանց մեկ վայրկյան իսկ կասկածելու, ետ կանչեք նրանց: Սա դաշնակցային վերաբերմունք չէ, այսպիսի դաշինք չի կարող լինել»,- վրդովված ասել է էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդների հետ հանդիպմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը ժամեր անց պաշտոնապես ներողություն խնդրեց միջադեպի համար: «Դա մեկ մարդու անձնական որոշման արդյունք էր, և չի արտացոլում ՆԱՏՕ-ի տեսակետը», ասել է Ստոլտենբերգը՝ պնդելով, թե կատարվածի շուրջ քննություն է ընթանում՝ մեղավորներին պարզելու համար: Ռազմական դաշինքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն անմիջապես հանել է «ենթադրյալ թշնամիների» ցանկից, ինչը սակայն, չի ազդել թուրքական կողմի դիրքորոշման վրա: «Միևնույն է՝ մենք չենք մասնակցի այդ վարժանքներին», նշեց Էրդողանը: Վերջինս, ի դեպ, իր կուսակիցների հետ հանդիպմանը հյուսիատլանտյան դաշինքից բացի նաև ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ին է խիստ քննադատության ենթարկել: «Ամերիկացիների խոսքը գործին չի համապատասխանում»- ասել է Էրդողանը, հավելելով՝ թեև Վաշինգտոնում վարչակազմ է փոխվել, սակայն Թրամփի օրոք էլ Անկարային մտահոգող հարցերը չեն լուծվել: «ԱՄՆ-ը մեզ շատ է հիասթափեցրել: Նրանք այդպես էլ չկատարեցին սիրիական ճգնաժամի մեկնարկից հետո Թուրքիային տված խոստումները: Ինչպես Բարաք Օբամայի օրոք, այնպես էլ հիմա ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդերին, ինչն անընդունելի է մեզ համար»,- բողոքել է Էրդողանը: Հիշեցնենք, որ Անկարան ահաբեկիչներ է համարում Սիրիայի հյուսիսում ինքնավարություն հռչակած քուրդ զինյալներին, պնդելով, թե նրանց դեմ պետք է կատաղի պայքար մղել: ԱՄՆ-ը, մինչդեռ, ոչ միայն անտեսում է թուրքական կողմի այս հորդորները, այլև արդեն քանի տարի է՝ զենք-զինամթերք է տրամադրում քրդական ջոկատներին՝ համագործակցելով նրանց հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ավելի վաղ թուրք պաշտոնյաները խոստովանել էին՝ Վաշինգտոնը խոստացել էր, թե որոշակի խնդիրներ լուծելուց հետո քրդերն ի վերջո ետ են քաշվելու, մինչդեռ իրականում նրանք ավելի ու ավելի են ամրապնդվում Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում: Քրդերի անցանկալի առաջխաղացումը կասեցնելու համար անցած ամիս թուրքական զինուժը մտավ Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Էրդողանը պաշտոնապես տեղեկացրել է՝ պատրաստվում են «ազատագրել» նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրական Աֆրին շրջանը: «Աֆրինը պետք է մաքրվի ջիհադիստներից, հակառակ դեպքում այնտեղ ևս ահաբեկչական խմբավորումներ ի հայտ կգան: Մենք արդեն տեսել ենք այս սցենարը և չենք ուզում, որ դա կրկնվի: Խնդիրը, որը մենք կարող ենք հեշտությամբ լուծել որպես դաշնակիցներ, մտել է փակուղի՝ ամերիկացիների համառության պատճառով»,- նաև ասել է Էրդողանը: Ավելին, Թուրքիայի ղեկավարը նաև հեգնանքով է խոսել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի մասին՝ վերստին պնդելով, թե ամերիկացիներն իրականում աջակցում են ահաբեկիչներին: «Ձեր այդ պայքարը միայն թերթերի վերնագրերում է, իրականում դուք հսկայական գումարներ եք տրամադրում «Իսլամական պետությանը»,- դիմելով Վաշինգտոնին՝ հայտարարել է Էրդողանը: Արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած կոշտ քննադատությունից ընդամենը մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահը մեկնելու է Սոչի, որտեղ Իրանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ քննարկելու է սիրիական ճգնաժամը: Ինչևէ, Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ներողությունը բավարար չէ Աթաթյուրքի դիմանկարի հետ կապված դեպքից հետո: «Երեկ դուք տեսաք անհարգալից վերաբերմունք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ։ Կան սխալներ, որոնք արվում են ոչ հիմար, բայց անպարկեշտ մարդկանց կողմից»,-ասել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նշել է, որ այդպիսի թեման «չի կարող փակվել սովորական ներողությամբ»: Նշենք նաև, որ Անկարայի հանրապետական դատախազությունը հատուկ հետաքննություն կսկսի Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ ցուցադրված աղմկահարույց պաստառի հետ կապված մանրամասները: «Գնել ենք C-400-ն ու վերջ» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներից եկող արձագանքներին, նա նշել է, որ C-400-ի գնման հետ կապված իրենց որոշումն այլևս անբեկանելի է: Էրդողանը նշել է, որ թեման իրենց համար փակված է. «Մենք գնել ենք C-400, այս գործը փակված է»: Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելն ասել էր, որ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով Իր հերթին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա: Եթե Թուրքիան Ռուսաստանից գնի C-400 զենիթահրթիռային համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի, այս մասին նշել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտը: Ըստ ամերիկացի փոխնախարարի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև նման գործարքը կարող է լրջորեն անդրադառնալ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության վրա: Գրանտը նաև նշել է, որ C-400 համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում, որոնք նախատեսված է իրականացնել 2018-ին: Կայքը մանրամասնում է, որ մտավախություն ունեն, թե Թուրքիան կարող է C-400 համակարգերը միաժամանակ օգտագործել ամերիկյան F-35 կործանիչների հետ, ինչն էլ թույլ կտա ռուսական կողմին տեղեկություններ կորզել ամերիկյան կործանիչների մասին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am