Ռուսաստանը կրակեց Բաքվի ղարաբաղյան «ամպերին»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են, Բաքվից Երևան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր այսպես է արտահայտվել ՀՀ ԱԳՆ-ում: Հարցին՝ հնարավոր եղա՞վ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ապահովել Բաքվում և Երևանում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ անցկացրած հանդիպումների շնորհիվ, Սերգեյ Լավրովն ասել է. «Այս տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ.-ից հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: Դրանք բանակցային սեղանի վրա են: Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթում, և դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու ասել՝ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք: Այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որը ակնկալում ենք»: Լավրովը հավելել է, որ դրական է, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լավ են արտահայտվում Ժնևում միմյանց հետ հանդիպման հանգամանքի մասին՝ նշելով, որ այդ վերաբերմունքը կարող է օգնել առաջ գնալ կարգավորման գործում: «Մենք կվերլուծենք, թե ուր ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր ձեռնարկել՝ կարգավորման պայմաններ ստեղծելու համար: Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտևի»,- ասաց Սերգեյ Լավրովը: «Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը՝ պետք է շարունակել բանակցությունները, և Հայաստանը տրամադրված է համանախագահների հետ կառուցողական ձևով շարունակել հանդիպումներն՝ արտգործնախարարների, նախագահների մակարդակով», իր հերթին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։ «Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպել ո՛չ նախարարների, ո՛չ նախագահների մակարդակով։ Գալիք դեկտեմբերին այդպիսի բան չի քննարկվում», - ասաց Նալբանդյանը։ Նշենք, որ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսը՝ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Ցուցահանդեսը բացել են արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը, արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իրենց ողջույնի ուղերձներն են հղել Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: «Անցած քառորդ դարի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի՝ ներառելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները: Ձևավորվել է պատկառելի իրավապայմանագրային բազա: Դրա հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի ստորագրման 20-ամյակը մենք նշեցինք ընթացիկ տարվա օգոստոսին, և 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը», - մասնավորապես նշված է Սերժ Սարգսյանի ուղերձում: «Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահության քաղաքական երկխոսությամբ: Շահագրգիռ կերպով զարգացնում ենք արտաքին քաղաքական կոորդինացումը միջազգային հարթակում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում: Համատեղ ջանքերով ամրապնդում ենք հաջող գործընկերությունը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում, զարգացնում ենք արդյունավետ համագործակցություն առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում», ասվում է ուղերձում: Նկատենք, որ մինչև Երևան գալը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր. «Դիվանագիտությունն ի վիճակի է գտնել այնպիսի մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն հակամարտության բոլոր կողմերի համար: Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերի, միջոցների, պայմանավորվածությունների փաթեթը բանակցային սեղանին է: Այն բանակցային սեղանին է 1997-ից: Հետո եղել են 2011թ. փաստաթղթերը»: Մինչև ադրբեջանցի իր գործընկերոջ հետ բանակցությունները Լավրովը հանդիպել էր Բաքվի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ՝ անելով մի շարք ուշագրավ հայտարարություններ: Նա, մասնավորապես, ասել էր, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի շրջանակում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը չի տուժել ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնությունների պատճառով: Ավելին՝ Լավրովը շեշտել էր, որ Մոսկվան ԼՂ խնդրի կարգավորման հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ Վաշինգտոնն ու Փարիզը. «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շահագրգռված է խնդրի հանգուցալուծումը գտնելուն և առաջխաղացում ապահովելուն ուղղված ջանքերի գործադրման մեջ։ Մենք ձեզ հետ համաձայն ենք՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»: ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին հարցին ի պատասխան՝ Լավրովն ասել էր․ «Եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, Ռուսաստանը ուրախ կլինի: Սակայն Մոսկվան որևէ երկրի չի պարտադրում անդամակցել այդ միությանը»: Ինչ վերաբերում է Ալիևին, ապա նրա՝ Լավրովի հետ հանդիպումն անցել է փակ դռների հետևում: Սակայն հանդիպման մեկնարկին Ալիևը, բացի ավանդական բարեկամական հարաբերությունների մասին հայտարարություններից, ասել է, թե Ադրբեջանը չափազանց շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման հարցում: Մոսկվան շարունակում է գրկաբաց սպասել՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում, որտեղ գալ, առանձնապես, չեն շտապում: Դեռ 2015-ին իր հարցազրույցներից մեկում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության վերաբերյալ հարցին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր՝ «Երբեք մի ասա երբեք»: Նմանատիպ հայտարարություն էլ Ալիևն էր արել՝ նա էլ կապել էր ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը՝ ԼՂ խնդրի լուծման հետ: Ակամայից այնպես է ստացվել, որ ԼՂ խնդիրն ու Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը դարձել էր, մի տեսակ, օրակարգային, ինչպես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է Անկարան կապում ԼՂ խնդրի հետ: Բայց անցնում են տարիներ և բոլորի համար պարզ է ու հստակ՝ ԼՂ հարցի ադրբեջանանպաստ լուծում ոչ ոք հայկական կողմին չի կարող պարտադրել: Դա է պատճառը, որ բանակցային գործընթացը փակուղում մտցնելու, ու ժամանակ առ ժամանակ ԼՂ հարցով ինչ-որ նոր փաստաթղթերի մասին ազդարարելուց բացի պաշտոնական Բաքվին այլ բան չի մնացել: Դատելով Լավրովի՝ Երևանյան այցից հայտարարություններից, Մոսկվան ԼՂ կարգավորման ուղղությամբ, գոնե, տեսանելի ապագայում տեղաշարժի հնարավորություն չի տեսնում: Ոչ միայն չի տեսնում, այլև արձանագրում է, որ նման հույսեր չի փայփայում: Սա նշանակում է, որ Մոսկվան շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործունեությունը: Ժամանակ առ ժամանակ՝ ակտիվ, երբեմն պասիվ: Բայց Մոսկվան հասկացնում է, որ Բաքուն իր վրա հույս չպետք է դնի: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am