Պայքարել՝ նշանակում է հրաժարում հազար ու մի բանից, իսկ պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ դեգրադացնում է պայքարը. Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Պայքարելը նորաձև՞ չէ

Պատմության հեգնանք է. մեր պետությունը ձևավորվել է «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսով, և այսօր մարման շեմին է՝ առանց որևէ պայքարի։

Երեկ մի ազդեցիկ ՔՊ-ական մեծ խումբ լրագրողների ներկայությամբ վիրավորեց կին լրագրողի։ Բնական ռեակցիան պետք է լիներ բոլոր լրագրողներով այդ անձի հետ բրիֆինգի դադարեցումը, ի համերաշխություն, և լրատվամիջոցների հետագա միասնական որոշումը՝ բոյկոտել այդ անձին։ Սա մինի պայքարի դրվագ էր։

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայի հասարակությունը հեղեղեց խոշոր քաղաքների փողոցները, իսկ հիմնական ընդդիմադիր խմբակցությունը տապալեց խորհրդարանի աշխատանքը՝ շրջափակելով ամբիոնը։

Հազար պատճառ կարող ենք բռնել, որ արժանապատվության մղումով դուրս չգանք փողոց։ Արցախ հանձնելուց մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ հետ այս ԱԺ-ն հանգիստ աշխատել է, և սա խարան է։ Առանձին պատգամավորների անհատական ու անկեղծ ըմբոստությունը գնահատելի է, բայց պատմական խոշոր պատկերը չի փոխելու։

Պայքարողների խումբն այնքան է զտվել ու բյուրեղացել, որ զարմանում ես, երբ նոր դեմքեր ես տեսնում։ Ոստիկանության բաժանմունքում խոշտանգված տղայի իրավունքների համար, Բաքվում պահվող գերիների համար, լրագրողի իրավունքների համար. նույն ակտիվն է՝ համառ, չկոտրվող, փոքրաթիվ։ Բայց ինչի՞ մասին եմ խոսում, եթե Արցախի շրջափակման ժամանակ մենք ըստ էության չենք պայքարել։ Սա մնալու է մեր խարանը։ Եվ շատերի լռությունը մեծապես նպաստեց պայքարի մթնոլորտի դեգրադացմանը և պայքարի թիրախի լղոզմանը։

Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար մենք իրականում պայքարո՞ւմ ենք։

Ընդհանրապես պետք է ճշտել, թե ինչ ասել է պայքար, և ի´նչ է պետք դրա համար։

Իմ ընկալմամբ՝ պայքարը խնդիրը հստակ ձևակերպելն է և դրան հասնելու համար հստակ ջանք թափելը։ Պայքարի համար շատ կարևոր են ազնվությունը, կամքը և խելքը։

90-ականների լիդերները Հայաստանում և Արցախում իսկապես պայքարել են ու նաև՝ այս որակներով։

Ժամանակն է պարզ ասելու, որ հակաիշխանական պայքարի ֆորմատներից այնքան անմիտ ու վտանգավոր բաներ են հնչել և հնչում, որոնք որևէ կերպ չէին (չեն ) կարող հաջողության բերել։

Ժամանակն է ընդունել, որ մեր վերջին 5-6 տարիների պայքարում հաճախ է եղել, որ հարթակը, հրապարակը և հրապարակի տարբեր հատվածներ ունեցել են տարբեր նպատակներ և պայքարի տարբեր իդեաներ։

Պայքարի տարբեր փուլերից հետո բանտերում հայտնվել են տասնյակ ակտիվիստներ, կրել մեծ դժվարություններ՝ զրկված լինելով տարրական աջակցությունից։ Եվ եթե չլինեին մի խումբ իրավաբաններ, իրավապաշտպաններ, որոնք կամովի ստանձնում էին նրանց պաշտպանությունը, ի՞նչ էր լինելու այդ ազնիվ պայքարող մարդկանց հետ։ Ինչո՞ւ չձևավորվեց «պայքարի պաշտպանության» միասնական ճակատ, որը կախված չէր լինի անհատ իրավապաշտպանների բարի կամքից և անձնական ազնվությունից, այլ մեխանիզմներ կներդներ ավելի լայն իրավական և այլ պաշտպանության համար։ Փող չկա՞։

Պայքարել՝ նշանակում է նաև ինչ-որ բանից հրաժարում՝ կոմֆորտից, եկամուտից, գույքից, հազար ու մի բանից։ Պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ սա ի սկզբանե դեգրադացնում է պայքարը։ Ոչինչ չանել՝ թաքնվելով «վրեքներս էսքան գործ կա», կամ «կորցնելու շատ բան ունեմ» ձևակերպումների հետևում, նույնպես այսօրվա տրամաբանությունից դուրս է։ Մենք կորցրել ենք հարենիք, հազարավորները կորցրել են կյանքն ու առողջությունը։ Հարյուր հիսուն հազար մարդ կորցրել է իր ամբողջ ունեցվածքը, իր պապենական տներն ու հողերը։ Մենք կորցրել ենք շքեղ քաղաքներ ու գյուղեր, Գանձասար ու Ամարաս, կորցրել ենք ապագա, բայց պետք է ըմբռնումո՞վ մոտենանք հանուն գույքի պաշտպանության պայքարից խուսափողներին։

Մի այլ թեմա է դրսի որոշ ազդեցիկ հայերի ինքնաարդարացումը. դե՜, մեզ ռուսները պիտի ասեն, որ անենք։ Բա որ չասե՞ն։ Մենք նաև պարզ պետք է ասենք, որ Արևմուտքի հայկական ազդեցիկ շրջանակները և շատ գործիչներ լռել են, ձայն չեն հանել, որովհետև Բայդենի վարչակարգը չի խրախուսել Արցախի համար ձայն հանելը, կամ՝ Նիկոլի դեմ խոսելը։ Հո չէի՞ն վտանգելու իրենց բիզնեսը, կարիերան...

Չպայքարելու համար պսևդո-ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել։ Սա բերում է հավաքական նեխման։ Եվ հասարակ մարդկանց ներսում կուտակվող բողոքն ու լարվածությունը, պայքարի ալիքի վերածվելու փոխարեն, քայքայվում է ու վերածվում անզորության զգացման։ Իսկ պետք է անել ուղիղ հակառակը՝ մարդկանց ազնիվ բողոքը վերածել ազնիվ, համառ ու գրագետ պայքարի»։

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ» Արամ Սարգսյանը հիշողության կորո՞ւստ ունի, թե՞ ստում է դիտավորյալ. «Փաստ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ» Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու. Օհանյան Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am