Արգամիչի ցնցումն ու Սերժ Սարգսյանի ճաշակը

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անսպասելի գրառում արեց այն բանից հետո, երբ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսեց վերջինիս մասին։ Գրառումից մի քանի ժամ առաջ ճեպազրույցների ժամին Մոնումենտի դղյակների ակտուալությունը չկորցրած թեմայի շուրջ խոսելով՝ Փաշինյանն առաջարկ արեց՝ Հովիկ Աբրահամյանին նշանակել Մոնումենտի դղյակների թանգարանի գիդ։«Ասում են չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա «Հաղթանակ» զբոսայգին և նրա հարակից տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ: Մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը Սեւակի տողերից մի քառատող է մեջբերել իր էջում «Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ Կանգնած է այնտեղ նա երկյուղալի. Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս, Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս․․․» Պետք չէ կասկածել, որ գրականության հանդեպ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը բորբոքվել է Մոնումենտի դղյակների հանդեպ այն ուշադրությամբ, որն անցած շաբաթ բորբոքվեց խորհրդարանի նիստերի դահլիճում, իր խնամի Գագիկ Ծառուկյանի թիմակիցների կողմից։ Ազգային Ժողովում բարձրացնելով Գագիկ Ծառուկյանի Առինջ մոլ տոնավաճառում ՊԵԿ ստուգումների հարցը, պատգամավորներն այն որակեցին հարկային տեռոր, վայրագություն եւ կոչ արեցին տոնավաճառների աշխատակիցների մոտ ստվեր փնտրելու Մոնումենտի դղյակներն ուսումնասիրել: Միանգամից արձանագրենք, որ Հովիկ Արգամիչի նյարդերն իսկապես չեն դիմանում եւ տեղի ունեցածը նյարդային պոռթկման ցայտուն օրինակ է։ Եթե նախկին վարչապետը որոշել է խաղի մեջ մտնել, ապա առնվազն կամ պետք է պինդ հակադարձեր իր քննադատներին՝ ներկայացնելով նրանց դեմ իր կոմպրոմատները, չխուսափելով անգամ անուն-ազգանուններ տալուց, կամ էլ հեգներ թեթև ժանրով, ոչ մեկը եղավ, ոչ էլ մյուսը, ուստի նրանք, ովքեր խորհուրդ են տվել Հովիկ Աբրահամյանին հենց այսկերպ դիմադրել իր կողմը նետված քարերին, ապա հիմնովին սխալվեցին։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հովիկ Աբրահամյանը իշխանական երկնակամարում չէ, նախկինում բազում ու բազմատեսակ առանցքային պաշտոններ զբաղեցրած Աբրահամյանի տեսանկյունից, անշուշտ, դժվար է համակերպվել նոր կարգավիճակին, երբ հատկապես ապագայի նկատմամբ հեռանկարը նույնքան մշուշոտ է, որքան անակնկալ էր իր հեռացումը վարչապետի պաշտոնից։ Դժվար է հատկապես Հովիկ Աբրահամյանի տեսակի՝ աշխույժ, ճկուն, եռանդուն անձնավորության, քաղաքական գործչի համար։ Արտաքուստ նա ամեն ջանք ներդնում է ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է, ամեն դեպքում իր պաշտոնազուրկ կարգավիճակում «առվակների ու գետակների» հայտնի այլաբանական բախումից բացի այլեւս հրապարակային կոնֆլիկտի մեջ չի մտել իշխանությունների հետ։ Հակառակը պատեհ առիթներին դրվատանքով ու հարգանքով է խոսել եւ կուսակցության, եւ նույնիսկ կառավարության գործունեության մասին, թերեւս ամենից լավ հասկանալով Սերժ Սարգսյանի, այսպես ասած, քաղաքական նախասիրությունները, որ ասպարեզում շարունակում են մնալ կամ վերադառնալ այն նախկին գործիչները, որոնք չեն սրում իրավիճակը, իշխանության դեմ դեմարշի դուրս չեն գալիս։ Հովիկ Աբրահամյանը թերեւս հենց այդ ոսկե կանոնը աչքի առջեւ ունենալով էլ վարում էր իր հրապարակային կյանքը, առավել մոտենում իշխանություններին, մոտ մեկ ամսի առաջ էլ նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման մասին իրազեկեց Ֆեյսբուքի իր էջով։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը փորձ արեց փոխել սլաքների ուղղությունը դեպի Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան տանդեմ, ինչը մեծ հաշվով ընկալելի չէ այն առումով, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս նախկին պաշտոնյա է եւ Մոնումենտում առանձնատներ ունեն այս պահին բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ։ Նախկին վարչապետի առանձնատնից քիչ հեռու Կարեն Կարապետյանինն է օրինակ՝ մի քանի անգամ ավելի թանկ, ճարտարապետական վերջին ճիչով։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ակամայից բխում է իշխանության շահերից, որը փոխում է գնդակի ուղղությունը, սակայն թիրախավորված պայքարի համար կարելի էր առնվազն լուրջ ուսումնասիրություն կատարել, ինչպես օրինակ Զարուհի Փոստանջյանը Կարեն Կարապետյանի առանձնատան հարցում ու նոր մտնել խաղի մեջ։ Ինչեւէ, գործընթացները գնալով հետաքրքրական են դառնում եւ գուցե ակամայից բոլոր կողմերն են խաղի մեջ ներքաշվում։ Անի Սահակյան

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am