«Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց

Մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրություն փոխելը Բաքվի պահանջով չի կատարվում, և Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը պետք է ունենա տարածաշրջանային նշանակություն։ Թե ի՞նչ է նշանակում այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց։


Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մանրամասնեց, թե ի՞նչ է նշանակում տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ «խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը»։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարում է աբսուրդ, քանի որ որևէ կերպ անմեկնաբանելի է, թե ինչ ասել է՝ «տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն» ։«Նրա օգտագործած այդ տերմինն անհեթեթություն է, քաղաքագիտության մեջ նման բան առաջին անգամ եմ լսում։

Իրականում այս ամենը քողածածկույթ է, որի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը։ Թեպետ այս ամենն այնքան ակնհայտ է, որ այլևս չի կարողանում թաքցնել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետը շեշտեց՝ առհասարակ, երբ Սահմանադրություն են փոխում, պետք է հստակ ներքին մոտիվներ ունենան, օրինակ՝ կառավարման համակարգն են վերանայում, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներն են ուժեղացնում, և այլն։ Սակայն կոնկրետ Հայաստանի դեպքում գործում է միայն արտաքին պարտադրանքը, այլ բացատրություն չի կարող լինել։

«Եթե մենք հանում ենք «տարածաշրջանային նշանակություն» անհեթեթ տերմինը, տեսնում ենք, որ Սահմանադրությունը փոխելու այլ մոտիվ ուղղակի գոյություն չունի՝ բացի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջից»,- հավելեց Սուրեն Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի բացատրությանը, թե «տարածաշրջանային նշանակություն» ունեցող բառակապակցությունը նշանակում է «խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրություն», Սուրեն Սուրենյանցը նկատեց՝ ՀՀ ներկայիս Սահմանադրությունը բացարձակապես տարածաշրջանի խաղաղությունը չի վտանգում։

«1995 թվականից սկսած՝ մեր Սահմանադրությունը որևէ ձևով չի վտանգել խաղաղությունը։ Հենց Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական դատարանը որոշեց և նախորդ տարի եզրակացություն տվեց, որ մեր Սահմանադրության տեքստում չկան կետեր, որոնք տարածքային պահանջներ են ներկայացնում որևէ պետության»,- ընդգծեց Սուրեն Սուրենյանը։

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ» Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու. Օհանյան Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am