Խղճի ու անբարոյականության արանքում

Մոնումենտի դղյակների հարցը մնում է քաղաքական ուժերի քննարկումների տիրույթում։ Հարցն օրակարգ բարձրացավ անցած շաբաթ, երբ խորհրդարանում Ծառուկյան խմբակցության պատգամավորները բարձրաձայնեցին Ծառուկյանին պատկանող Առինջ մոլի առեւտրականների հարցը։ Խմբակցությունը գրոհ սկսեց վարչապետի ու ՊԵԿ ղեկավարի դեմ՝ մեղադրելով նրանց հարկային կոշտ վարչարարության, առեւտրականներից փող պլոկելու մեջ։ Կառավարությանը ցույց տվեցին փողի տեղը՝ մատնանշելով Մոնումենտում  «գազի հիման» վրա կառուցած դղյակները։ Ակնարկը բնականաբար Կարեն Կարապետյանին ու ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին էր ուղղված, նրանք երկուսն էլ, բայց ոչ միայն, առանձնատներ ունեն Մոնումենտում։ Հարցը արդիական էր նաեւ խորհրդարանականների ճեպազրույցների ժամին։ Ինչ խղճով է ՀՅԴ-ն կողմ քվեարկել Կարեն Կարապետյանի ներկայացրած բյուջեին, հարցին Աղվան Վարդանյանը ուշագրավ պատասխան է հնչեցնում՝ «ՀՅԴ խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից»,- ասում է Վարդանյանը ու հորդորում մյուսների խղճի աստիճանը հասցեատերերից ճշտել․ «Մյուսներին դուք կարող եք խղճի մասին հարցնել, թե ինչպես էին իրենք, եթե ոչ փառաբանում, ապա կողմ քվեարկում նախորդ կառավարությունների բյուջեին և ինչ դրական ցուցանիշներ կային: Բնական է, Ազգային ժողովում կա ընդդիմությունը, ընդդիմությունը պետք է երբեմն լինի մոլի, այդ բառի տարբեր իմաստներով: Եվ իրենց գործն է քննադատելը, իրենց գործն է չտեսնելու տալ ռեալ փաստերը»,- ասում է Աղվան Վարդանյանը՝ բնականաբար քար նետելով Ծառուկյան խմբակցության կողմը։ ՀՅԴ-ն բավարարված է այս կառավարության գործունեությամբ, որը դաշնակցական ընկերը նաեւ իրենց կառավարությունն է համարում։ Բնական է, որ պետք է բավարարված լինեն, այժմ, քան երբեւէ, ՀՅԴ-ն անմիջական սնվում է կերակրատաշտից, ունի լծակներ վարչական ապարատում, ավելորդ է խոսել բնապահպանության, կրթության ոլորտում իրենց կողմից իրականացվող բիզնեսի մասին՝ անտառապահերի, անտառապետերի նշանակում, բնության բարիքներից լիարքժեք օգտվել, կրթության ոլորտում յուրայիններին տեղավորել եւ այլն։ Շատ բնական է, որ ՀՅԴ-ի խիղճը պետք է տարբեր լինի, այս դեպքում՝ հանգիստ, քան Ծառուկյան խմբակցությանը, որը փաստացի ընդդիմություն է, սակայն ընդդիմադիր հարթակ է գործուղվում, երբ ներիշխանական հարաբերությունների ճշտման փուլում իր կարիքը զգացվում է՝ որպես մահակ իշխանական այս կամ այն թեւի ուղղությամբ։ՀՅԴ խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաև Ծառուկյան դաշինքի պատգամավորների այն առաջարկին, որ պետք է հանձնաժողով ստեղծվի՝ պարզելու համար, թե ինչպես են կառուցվել Մանումենտի դղյակները: «Հայաստանում տասնյակ ու տասնյակ հազարավոր դղյակներ կան, և դա միայն Մանումենտին չի վերաբերում: Մանումենտի դղյակներից շատ ավելի մեծ դղյակներ կան: Եթե իրենք ուզում են դրանով զբաղվեն, թող զբաղվեն, բայց զբաղվեն ընդհանուր պատկերով», -ասաց Աղվան Վարդանյանը: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ Մանումենտի առաձնատների հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկին, սակայն նա թիվ մեկ ընդդիմությունը լինելու պայքարը հասկանալով՝ գնդակն ուղարկեց հենց Ծառուկյանի դաշտ՝ ընդգծելով, որ Մոնումենտում դղյակ ունի նաեւ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը․ «Ընդհանրապես ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Ես կարծում եմ Հաղթանակ զբոսայգին և նրա մերձակա տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ: Բացառված է, որ այնտեղ լինի որևէ հողակտոր, գործողություն, որը կոռուպցիայի հետ կապ չունենա: Դա մենք կարող ենք տուրիզմի զարգացման կոնցեպտի մեջ մտցնել, որպես առաջին երկիրը, որը պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունի բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող են իրեն որպես գիդ այնտեղ նշանակել: Ամեն ինչից տեղյակ է նա: Պատկերացնո՞ւմ եք, շատ մեծ տուրիզմի ներհոսք կլինի դեպի ՀՀ: Բոլորը կգան փորձի փոխանակման համար», ասաց Փաշինյանը: Դղյակներից բացի խիստ արդիական էր նաեւ անբարոյականների խնդիրը։ Խոսքը Վանաձորի քաղաքական անբարոյականների՝ Արթուր Բաղդասարյանի կուսակիցների մասին է, որոնք մեկ տարի հետո դադարեցրեցին բոյկոտը ավագանու նիստերին մասնակցելու վերաբերյալ եւ հուշագիր կնքեցին ՀՀԿ-ի հետ։ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ ՀՎԿ անդամ Հեղինե Բիշարյանի նախկինում արված հայտարարությանը, թե ՀՀԿ-ին միացողները անբարոյական են. «Ավագանին իր գործողությունները կատարել է ՏԻՄ օրենքին համապատասխան։ Անբարոյականների մասով։ Քաղաքական հուշագիր ստորագրելը չի նշանակում, թե նախկինում ովքեր են ձայն տվել, նրանք հանրապետական չեն եղել, ուղղակի որոշ քաղաքական զարգացումների դեպքում կարող են հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ։ Ամեն ինչ կարող է փոխվել մի գիշերվա մեջ»։ Անի Սահակյան

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am