Հիմար բաներով խաբել եք դուք և ձեր իշխանությունը․ Լևոն Քոչարյանը՝ Արարատ Միրզոյանին (video)

«Երբ մենք վտանգների մասին խոսում ենք, դուք փորձում եք տեղափոխել պատերազմ թե խաղաղության դիսկուրսի մեջ։ Մենք ամեն դեպքում գործ ունենք մի երկրի հետ, ում հետ երկար տարիներ ունեցել ենք կոնֆլիկտ։ Այդ երկրին աջակցում է մի մեծ երկիրը, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը քնած հային սպանողին հերոսացրել է, ով տարեց դիակներ է պղծել, դրանք հրապարակել և շատ ու շատ այլ բաներ։ Էթնիկ զտման է ենթարկել մեր հայրենակիցներին՝ մինչ այդ շրջափակման մեջ պահելով, սովի մատնելով, ու հիմա շարունակում է ցինիկաբար դատել մեր հայրենակիցներին աշխարհի բոլորի առջև՝ խախտեով մարդու իրավունքները, համամարդկային նորմերը»,- այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խորհրդարանում քննարկման ժամանակ դիմելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«Էս հարցերը, որ մենք բարձրացնում ենք, նորմալ ու բնական է։ Մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը։ Մենք ասում ենք՝ դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, իրենք նման բան չեն արել և ես շատ կասկածում եմ, որ էս պայմանագրով անելու են դա քառակուսի կիլոմետրով։ Նիկոլ Փաշինյաը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում ու նշել կոնկրետ քառակուսի կիոմետր։ Իրենք դրան զուգահեռ նույնը չեն անում։

Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, նրանք նույնը չեն արել։ Սահմանադրության մասով իրենց այսպես կոչված «մտահոգությունները» փարատելու համար ձեր ՍԴ-ն որոշում է կայացնում, դրանից չեն հանգստանում, խոսում եք նոր սամանադրություն ընդունելու մասին։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի սահմանադրությունը, ինչպես ասացիք, ունի պահանջներ մեզ հետ կապված, դրանից շատ թեթև ակնարկում եք՝ վախվորած վիճակում։

Հետ եք քաշում մեր դիրքերը Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում ու իրենց կողմից անգամ խոսք չկա, որ պատրաստվում են հետ գնալ էն տարածքներից, որ օկուպացրել են։

Նրանք խոսում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր իշխանությունները վախենում են բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը, թեման պահել օրակարգում, էն դեպքում, երբ աշխարհում գրեթե բոլոր հիմնական երկրները այս մասին խոսում են։

Մեր մտավախությունները օդից չեն։ Էս ճանապարհին իրենք ստանում են ինչ ուզում են ու, ի վերջո, էն վտանգները, որ մեր երկրի գլխին կանգնած են, շարունակում են մնալ։

Իրենց կողմից չի երևում էն խաղաղասիրությունը, ինչպես որ ձեր կողմից է։ Ու բնական է, որ հայ ժողովրդի մեջ էս կասկածները լուրջ են։ Մենք անընդհատ տեսնում ենք այս իշխանությունների համաձայնեցումը նրանց պահանջներին ու հակառակը չենք տեսնում։ Կներեք, եթե ձեր լավատեսությունը չենք կարողանում կիսել ու բնական ձևով էս հարցերը առաջ են գալիս»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանում մեղադրանքներ հնչեցրեց նախկին իշխանություններին, որ հարցը չեն լուծել և եկել-հասել է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությանը։

Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Փաստորեն, ձեր խոսքերից ստացվում է՝ Արցախն ընդհանրապես պետք է իր ինքնորոշման համար չպայքարեր։ Ինքնորոշման ամրագրումը, որն իրենք արել են, էն ռազմական հաջողությունները, որ ունեցել ենք, ու նաև հետո դիվանագիտական ճամբարում ունեցել ենք, սա շարունակական աշխատանք էր, ու ամեն հաջորդ իշխանություն պետք է փորձեր էդ քարի վրա մի հատ ավել քար ավելացնել։ Այնինչ դուք եկել եք ու էդ ամողջ պատը փլել-գցել եք մի կողմ, ձեր զրոյական կետերով, պատերազմով, Պրահայում ճանաչելով։

Շատ ճիշտ է, պատմությունն իր գնահատականը տալու է, ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ, ում օրոք է այս ամենը տեղի ունեցել, ինչի արդյունքում է տեղի ուեցել։ Միշտ էլ կարելի է ինչ-որ բան ավերել, վերացնել ու հետին թվով փորձել սրբագրել, թե՝ կարելի էր էս ժամանակ էս լիներ։ Փաստացի կար էին ինչ կար։ Բայց եկեք նայենք՝ 96-ից ինչի ենք հասել, երբ ոչ մեկ չէր ուզում խոսել ինքնորոշման իրավունքի մասին, հետո դա մենք էդ սկզբունքը ամրագրել ենք, համանախագահների կողմից ներկայացված։ Բա մի բան էլ ձեր կողմից ավելացնեիք»։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը Թուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմս Փաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ․ Պատրիարք Կիրիլը՝ Եզրաս սրբազանին Երևան-Երասխ ճանապարհին «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը Իշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանություն Նիկո՛լ, բեր թուղթը մտցրա աչքս, ես էլ ներողություն խնդրեմ, լեզուս հետ քաշեմ․ Բագրատյան (video) Նիկոլը հենց էդ պահին պետք ա Ալենին ասեր՝ձենդ կտրի․ռուսները շատ ծանր գնով են պահել Սյունիքը․Բագրատյան (video) #ՈՒՂԻՂ․ Արա՛, հասկանում ե՞ք՝ բոլոր թղթերով Տիգրանաշենը մերն ա․ Հրանտ Բագրատյան (video) Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը «Հրապարակ»․ Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին Թաթա Սիմոնյա՛ն, ում ա պետք քո ներողությունը․դու էդ քո ստացած փողերով գիտես՝ ինչ պետք ա անեիր․արցախցի (video) FlyDubai-ի անձնակազմի կազմում երկու օդաչու է եղել՝ մեկը Ռուսաստանից, մյուսը՝ Ուկրաինայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am