Շեյխերի «սպառնալիքն» ու գահաժառանգ օպերացիան

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են արքայազններին ու նախկին նախարարներին, ովքեր ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով, վճարել սեփական ազատության համար, օրերս գրել էր Financial Times պարբերականը։ Ինչպես հայտնի է՝ ձերբակալվածների թվում են բազմաթիվ հարուստ մարդիկ ոչ միայն թագավորությունից, այլև ողջ աշխարհից, օրինակ Forbes-ի ցուցակում 22-րդ տեղը զբաղեցնող թագավորի զարմիկ Ալ-Վալիդ իբն Թալալ Ալ Սաուդը։ Պարբերականի տվյալներով՝ շատ ձերբակալվածներ պատրաստ են գործարքի գնալու իշխանությունների հետ, չնայած այն բանին, որ նրանց «բանտը» Էր Ռիադի Ritz-Carlton հյուրանոցն է։ Վճարից զատ, կա ազատ արձակման ևս մեկ պայման. ազատություն ստացած բոլոր անձիք պետք է պարտադիր կերպով հավատարմության երդում տան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդին, ով էլ դարձել է հակակոռուպցիոն արշավի նախաձեռնող։ Միևնույն ժամանակ՝ Սաուդյան Արաբիայում տեղի են ունենում բավականին հետաքրքիր գործընթացներ: Ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բին Սալմանն, ակնհայտորեն, իշխանության է ձգտում՝ ամրապնդելով դիրքերն ու իշխանության ձգտելով: Կարո՞ղ էին Սաուդյան Արաբիայում կալանավորված արքայազնները, որոնք թագավորի զավակներ չեն, նրան այդ հարցում խանգարել: Թերևս այո, և այդ իսկ պատճառով նրանք հիմա անազատության մեջ են: Սակայն փորձագետների համոզմամբ՝ նրանք երկրում բավականին մեծ ազդեցություն ունեին: Որքան նրանք կպահվեն անազատության մեջ, որքան ժառանգորդին իշխանության տանելու ճամփան հարթ կանցնի՝ ժամանակի հարց է: Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայում ում ուժեր կային, որոնք հանդես էին գալիս Սաուդյան Արաբիայի վարած արտաքին քաղաքականության դեմ, և հենց դրանց էլ հզոր հարված հասցվեց, որի արդյունքում մի շարք պաշտոնյաներ, նախարարներ և թագավորական ընտանիքի անդամներ զանգվածաբար կալանավորվեցին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալեցին թագավորական ընտանիքի անդամների, ինչպես նաև տասնյակ պաշտոնյաների և բիզնեսմենների, որոնց թվում եղել են գործող և նախկին նախարարներ: Նրանց մեղադրել են փողերի լվացման, իշխանության չարաշահման, կաշառակերության, վատնումների և այլ հանցագործությունների մեջ: Մեղադրանքները կապված են տարիների ընթացքում շուրջ 100 միլիարդ դոլարի հափշտակման փաստի հետ: Կառավարությունը գործի շրջանակում սառեցրեց շուրջ 1700 բանկային հաշվեհամար: Սկանդալը ծագեց Սաուդյան Արաբիայում՝ իշխանության համար մղվող պայքարի շրջանակում: 32 ամյա արքայազն Մոհամադ բին Սալմանը, ով երկրի ղեկավարության ստանձնման հիմնական թեկնածուն է՝ գլխավորում է հակակոռուպցիոն հանձնաժողովը: Այս կերպ Սալմանի կողմնակիցները վերացնում են արքայազնի համար որևէ մրցակցություն՝ ապահովելով իշխանության անխոչընդոտ փոխանցումը Սալմանին: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի մի շարք միլիոնատերեր ու միլիարդատերեր շտապեցին հանել իրենց ակտիվները երկրի և հարևան երկրների տարածքներից: Գործարարները մտավախություններ ունեն, որ իրենց միջոցները ևս կսառեցվեն կամ էլ կալանքի տակ կառնվեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am