Ալիևը խոստովանեց, թե որ հարցում է պարտվել Հայաստանին

Ադրբեջանը կարող է ինքնակամ դուրս գալ Եվրոպայի խորհրդից, նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ում վարչակազմը արդեն տևական ժամանակ կոշտ քննադատության է ենթարկվում Եվրախորհրդի կողմից՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Ադրբեջանի նախագահի կարծիքով, իր հոր կառավարման տարիների գլխավոր դիվանագիտական ձեռքբերումներից համարվող` Եվրոպայի խորհրդին անդամակցությունից հրաժարվելը երկրում որպես կորուստ չի ընկալվի: «Ավելի քան 15 տարի մենք Եվրոպայի խորհրդի ակտիվ անդամ ենք, սակայն վերջին շրջանում կառույցի գլխավոր քարտուղարի գործունեության արդյունքում Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև արհեստական ճգնաժամ է ստեղծվել», - հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե այդ ճգնաժամի նախաձեռնողը Բաքուն չէ: «Մենք պարզապես համարժեք քայլեր ենք ձեռնարկում մեր նկատմամբ իրականացվող անարդար և կեղծավոր քաղաքականության դեմ», ասել է Ալիևը: Մարդու իրավունքների հարցերով զբաղվող՝ Եվրոպայի ամենահին ու ամենամեծ կազմակերպություններից մեկը համարվող Եվրախորհրդի հասցեին Ալիևի հերթական կոշտ քննադատությունը հնչում է այդ կառույցում աննախադեպ գործընթացի ֆոնին, որը կարող է ավարտվել կազմակերպությունից Ադրբեջանի հեռացմամբ: Մասնավորապես, բազմաթիվ կոչերից ու նախազգուշացումներից հետո էլ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովը չորրորդ տարին է բանտում է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ավելի վաղ ապօրինի է համարել նրա ձերբակալությունն ու կալանքը և Ալիևի վարչակազմից պահանջել անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հրաժարվում են իրականացնել ստրասբուրգյան դատարանի վճիռը, ինչն էլ է՛լ ավելի է սրել Բաքվի և Ստրասբուրգի առանց այդ էլ լարված հարաբերությունները: «Եթե այդ ճգնաժամը խորանա, այդ դեպքում Ադրբեջանը ազատ կլինի իր ընտրության հարցում: Մենք ինքնակամ ենք անդամակցում կազմակերպություններին և ինքնակամ էլ կարող ենք լքել դրանք», - ասել է Ալիևը, ով ավելի վաղ խոստովանել էր, թե 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցել են հայերի պատճառով, քանի որ Հայաստանն էլ էր ցանկություն հայտնել միանալ այդ կառույցին: Ադրբեջանի նախագահը Եվրոպայի խորհրդի մասին խոսում էր, ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ազերբայջան»-ի՝ Ադրբեջանի պատմության ընթացքում իշխող ուժ հանդիսացող կուսակցության 25-ամյակի հանդիսավոր արարողությանը: Իլհամ Ալիևը իր երկարաշունչ ելույթի ընթացքում ոչ միայն դրսի ընդդիմախոսներին է կոշտ քննադատության ենթարկել, այլ նաև երկրի ներսում գործող ընդդիմությանը՝ անվանելով հինգերորդ շարասյուն: «Բոլոր ազատությունները՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, խղճի ազատությունը Ադրբեջանում ամբողջովին ապահովված են: Սակայն փորձելով օգտվել հավաքների ազատությունից՝ իրեն ընդդիմություն անվանող մարդկանց մի խումբ կարծում է, որ իրենց հանդեպ արհեստական պատնեշներ են ստեղծվում», - պնդել է տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող Ադրբեջանի նախագահը, ով հաճախ է արևմտյան պետությունների, իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության թիրախում հայտնվում ընդդիմախոսներին բռնաճնշումների ենթարկելու համար: Ալիևը, ինչպես վկայում է վերջերս հրապարակված հերթական զեկույցը, անցած տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել արևմտյան մի խումբ ազդեցիկ քաղաքական գործիչների վրա, որպեսզի վերջիններս աչք փակեն Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումների վրա և հարկ եղած դեպքում պաշտպանեն իր ռեժիմին: Ադրբեջանի սակավաթիվ ընդդիմությունը բոլորովին վերջերս փողոց էր դուրս եկել՝ երկրի իրավապահներից պահանջելով հետաքննել իշխող ընտանիքին վերաբերող հերթական այդ սկանդալը: Ալիևը, սակայն, այդ գործողությունների ետևում դրսի ուժերին է տեսնում: «Նրանց ապակառուցողական գործողությունները, ագրեսիվ պահվածքը միայն մեծացնում են ժողովրդի ատելությունը նրանց նկատմամբ: Ադրբեջանական ժողովուրդը շատ լավ գիտի, որ իրեն ընդդիմություն անվանող խումբը կառավարվում է արտասահմանից, իսկ Ադրբեջանի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որպեսզի արտասահմանից կառավարվող տարրերը՝ հինգերորդ շարասյունը, երկրում ինչ-որ դիրքեր զբաղեցնեն», - համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը: Ալիևի սպառնալիքներն ուղղված եվրոպական կառույցին, իհարկե, համընկնում են նրա ու ընտանիքի վերաբերյալ սկանդալային ու լրջագույն բացահայտումների հրապարակումների հետ: Ալիևը գիտակցում է, որ առանց եվրոպական վերնախավի լուրջ շրջանակների համաձայնության՝ նրա կոռուպցիոն պատմությունների մասին լրջագույն բացահայտումները, ավելի ճիշտ՝ ծանր հանցագործությունների մասին տեղեկությունները հենց այնպես չէին բացահայտվի: Այժմ Ալիևի «մուննաթներն»՝ իհարկե քաղաքական հարթությունում են, նա, իհարկե, չի կարող խոստովանել, որ իրեն հունից հանում են եվրոպական պետությունների հեղինակավոր պարբերականների էջերում իր գերդաստանի հանցավոր գործարքների մասին բացահայտումները: Ալիևին ձեռնտու է սպառնալ ԵԽ-ին, թե, իբր՝ «շատ հետևիցս ընկնեք՝ դուրս կգանք ԵԽ-ից»: Հենց այստեղ է, որ Հայաստանը առաջնային դիրքում է հայտնվել Ադրբեջանի համեմատ: Հենց ինքը, Ալիևն է խոստովանում, որ Ադրբեջանն անդամակցել է ԵԽ-ին, որովհետև դա ցանկացել է Հայաստանը, այսինքն՝ Ադրբեջանը ստիպված է եղել անդամակցել այդ կառույցին: Հետևաբար, այսօր, երբ Հայաստանը կանգնած է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման նախաշեմին՝ առավել, քան երբևէ, պետք է գիտակցել այդ գործընթացը մինչև վերջ հասցնելու անհրաժեշտությունը: Հայաստանը նաև այդ հարցում պետք է առաջ ընկնի Ադրբեջանից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am