Ինչու էր Ժնևում Սերժ Սարգսյանն Ալիևից ավելի ինքնավստահ

Երեկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ երեկ ուշագրավ ենթատեքստով հայտարարությամբ են հանդես եկել՝ ամփոփելով Մոսկվայում նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով: Այդ հանդիպումներում համանախագահները նախարարների հետ քննարկել են հոկտեմբերի 16-ին Ժնևում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման կոնկրետ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների մատնանշած «այլ խնդիրները», ասված է հայտարարությունում: «Հանդիպումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են ներկայումս բանակցությունների սեղանին դրված մի շարք աշխատանքային առաջարկներ: Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում», ասվում է հայտարարությունում: Այնուհետև միջնորդները նշում են, որ համանախագահները՝ «պատրաստելու են այդ հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ»: Ապա՝ նրանք հավելում են, որ «հատուկ ուշադրության կարժանանա ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդարձակումն ավարտին հասցնելու խնդիրը»: Ինչպես նկատում ենք, համանախագահների վերջին հայտարարությունը, ի տարբերություն, անգամ անցյալ ամիս Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ հայտարարության՝ բավական կոնկրետություն ու հստակություն է ներկայացնում: Նախ` սկսենք նրանից, որ միջնորդներն արձանագրում են, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Ժնևում համաձայնություններ են ձեռք բերել, ու այժմ էլ ԱԳ նախարարները դրանք են քննարկել: Ավելին, ապա տեքստում ավելի կարևոր բան է նշվում: Միջնորդներն, ըստ էության, ասում են, որ հաջորդ հանդիպման օրակարգում՝ «քաղաքական կարգավորման էական հարցեր են», այսինքն՝ կարգավորման կոնկրետ առնչվող թեմաներ, ինչպես նաև՝ նրանք հստակ շեշտում են, որ «շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումների» մասին է խոսքը: Այսինքն՝ սրա տողատակերում պետք է հասկանալ, որ միջնորդները նկատի ունեն շփման գծում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը: Հիմա կարելի է հասկանալ, թե Ժնևում ինչու էր Սերժ Սարգսյանն ավելի ինքնավստահ իրեն զգում՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի, և ինչու այդ հանդիպմանը Ալիևը պատասխանեց սահմանային մի քանի սադրանքներով: Ալիևը գիտակցում է, որ «շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներից» նա չի փախչելու, վաղ թե ուշ դրանք պետք է կիրառվեն: Հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ համանախագահների այս հայտարարությունը հրապարակվեց ռուսական ակտիվ ջանքերի դրսևորման ֆոնին: Այսինքն, բավական էր Մոսկվան՝ փոքր-ինչ առանձին խաղ ցույց տար՝ միջնորդներն անմիջապես համատեղ հայտարարություն տարածեցին: Իհարկե, Մոսկվայի առանձին «ջանքերը» Երևանը չի խոստովանում: Երևան ու Բաքու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ նախ հայտարարել է՝ ղարաբաղյան բանակցություններում որոշակի ակտիվություն կա, սակայն անմիջապես հավելել է՝ Լավրովն առանձին չի գործում, գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափում: «Ռուսաստանի արտգործնախարարը չի գործում առանձին, ինքը գործում է այդ ֆորմատի մեջ՝ եռանախագահության, այդ տեսակետից մի քիչ տարօրինակ է, երբ որ անընդհատ փորձում են առանձնացնել։ Առավել ևս, որ ինքը նույնիսկ մի քանի անգամ նույնիսկ հրապարակային հերքել է», ասել է Շավարշ Քոչարյանը։ Պետք է նկատել նաև, որ ղարաբաղյան բանակցային ակտիվացման ֆոնին, Մոսկվան հարկ է համարել շեշտել ռուս-ադրբեջանական «ռազմավարական գործընկերությունը»: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ այս տարի լրանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, և Ադրբեջանն իրենց համար կարևոր ռազմավարական գործընկեր է Կովկասյան տարածաշրջանում: Անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորման հարցին՝ Զախարովան նշել է, որ այդ հարցը Ռուսաստանի համար առաջնային է, քանի որ Հայաստանը և Ադրբեջանն իրենց համար ոչ միայն հարևան երկրներ են, այլ այնտեղի ժողովուրդների հետ միևնույն կյանքն ու ճակատագիրն են կիսել տասնամյակներ ու հարյուրամյակներ: Իսկ Վաշինգտոնն էլ իր հերթին շեշտել ամերիկյան դերը՝ ԼՂ կարգավորման գործընթացում: ԱՄՆ-ը նշանակել է նոր համանախագահ, որը կառաջարկի նոր մոտեցում հակամարտության կարգավորման գործում, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ հավելելով, որ ԱՄՆ-ը մշտապես ակտիվ համանախագահ է եղել Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում և այդպես էլ կշարունակի: Սեկուտան, ի դեպ, արձագանքել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ը կարող է դադարեցնել համանախագահությունը, որի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կփոխվի: «Կան որոշակի շահարկումներ, և ես չեմ ցանկանում դրանք մեկնաբանել: ԱՄՆ-ը նախկինում էլ եղել է ակտիվ համանախագահ, այսօր էլ այդպիսին է, և հետագայում էլ կլինի այդպիսին»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նոր համանախագահը կառաջարկի նոր մոտեցում հակամարտության կարգավորման գործում: «Մենք հետագայում էլ ակտիվ կլինենք: Մեր համանախագահը բանակցությունների մասնակից է: Մենք այդ հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում»,- ասել է դեսպանը: Սպասենք, կարծես, ղարաբաղյան ճակատում ուշագրավ զարգացումներ են սպասվում: Թամար Բագրատունի

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am