Վարչապետի առևանգման մանրամասներն ու արքայազն Սալմանի նենգ դավերը

Լիբանան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները կրքերը չեն մարում: «Հըզբոլլահ»-ն հայտարարում է, որ Սաուդյան Արաբիան պատերազմ է հայտարարել Լիբանանին: Նա վստահ է, որ սաուդցիները Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիին ստիպել են հրաժարական գրել: Մինչ այդ, նախկին վարչապետը հայտնվեց: Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ նախկին վարչապետ Սաադ Հարիրին ընտանիքի հետ Փարիզ կժամանի վաղը նոյեմբերի 18-ին, որտեղ մի քանի օր կանցկացնի Բեյրութ ուղևորվելուց առաջ: Միշել Աունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ երկրին կհաջողվի հաղթահարել քաղաքական ճգնաժամը Հարիրիի կողմից Ֆրանսիա այցելելու հրավերը ընդունելուց հետո: Ես վարչապետ Հարիրիի վերադարձին Բեյրութում եմ սպասում, որպեսզի կառավարությունում իրավիճակի մասին որոշում ընդունեմ՝ արդոք նա (Հարիրին) ցանկանում է հրաժարական տալ կամ իր հրաժարականը չեղյալ համարել»,- ասել է Աունը: Ավելի վաղ Լիբանանի նախագահը հայտարարել էր, որ Հարիրիի հրաժարականը չի ընդունի մինչև նա չվերադառնա Բեյրութ և չպարզաբանի պատճառները: Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Հարիրին, ով նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունի, Էր Ռիադում գտնվելիս անսպասելի հրաժարական էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Դիտորդներից շատերը կասկածել են, որ Էր Ռիադն է Հարիրիին ստիպել հրաժարական տալ, իսկ լիբանանցի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարել էին, որ Հարիրին Էր Ռիադում է պահվում իր կամքին հակառակ: Սակայն Հարիրին այս պնդումները հերքել էր Twitter-ի իր էջում: «Վերջ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ես կվերադառնամ առաջիկա երկու օրը: Եկեք հանդարտվենք»,- նշել էր նա՝ հավելելով, որ իր ընտանիքը կմնա Էր Ռիադում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ անմիջապես հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Հարիրիին։ «Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի և Լիբանանի վարչապետի հետ զրույցից հետո նախագահը հրավիրել է Սաադ ալ-Հարիրիին և նրա ընտանիքին Ֆրանսիա»,-ասվում է հայտարարությունում։ Միաժամանակ նոր մանրամասներ են հրապարակվում լիբանանցի վարչապետի անհետացումից և անսպասելի հրաժարականից, որի մասին նա հայտարարեց Սաուդյան Արաբիայում։ Ինչպես գրում է The Washington Post-ը, լիբանանցի վարչապետն առևանգվել էր օդանավակայանից թագավոր Սալմանի նստավայր տանող ճանապարհին։ Սաադ Հարիրին նախատեսում էր օդանավակայանից անմիջապես ուղևորվել թագավորի մոտ ընդունելության, սակայն քաղաքական գործչին հանդիպած մարդիկ տարել են նրան անհայտ ուղղությամբ, վերցրել նրանից հեռախոսը և կարդացել նրա հրաժարականի մասին նախապես պատրաստված հայտարարությունը։ Հաջորդ օրը սաուդցիների վերահսկողության տակ գտնվող Al-Arabiya հեռուստաալիքի եթերում Հարիրին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Մի շարք լիբանանյան աղբյուրներ հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը ցանկացել է փոխարինել Սաադ Հարիրիին նրա եղբորով՝ Բաhայով։ Վերջինիս կանչել են Էր-Ռիադ և պահանջել, որպեսզի նա հավատարմության երդում տա թագավորին, սակայն նա հրաժարվել է դա անել։ Երեկ Լիբանանի նախագահ Միշել Աունը պահանջել էր Էր-Ռիադից պարզություն մտցնել Սաադ Հարիրիի առեղծվածային անհետացման հարցում։ Նախագահը պահանջել էր Հարիրիին տեղափոխել Էր-Ռիադում Լիբանանի դեսպանատուն և այնտեղ կազմակերպել նրա հանդիպումը ՄԱԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ։ Ամերիկյան պարբերականը գրում է, որ սաուդցիները ստիպել են Սաադ Հարիրիին հրաժարական տալ նրա իրանամետ դիրքորոշման պատճառով։ Ինքը Սաադ Հարիրին օրերս հայտարարել է առաջիկա օրերին Լիբանան վերադառնալու մասին։ Հարիրին հեռուստաալիքին հայտնել է, որ Լիբանան կվերադառնա «շատ շուտով»։ Նրա խոսքով՝ ինքը Սաուդյան Արաբիայում ազատ է, և կարող է լքել երկիրը, երբ ցանկանա։ Հարիրին հաստատել է իր հրաժարականը, որի մասին հայտարարել էր՝ գտնվելով Սաուդյան Արաբիայում։ Նրա հրաժարականը Լիբանանում պաշտոնապես չեն ընդունել։ Հարիրիի խոսքով՝ երկիր վերադառնալուց հետո ինքը հրաժարական կտա այնպես, ինչպես ամրագրված է երկրի սահմանադրությամբ։ Հարիրին խոստովանել է, որ պաշտոնից հեռացել է ոչ պատշաճ կերպով և ընդգծել, որ դրանով ցանկացել է հասնել Լիբանանի բնակիչների ու ղեկավարության մոտ «դրական շոկի»։ Մինչդեռ Լիբանանի նախագահն ալ-Հարիրի հետ կապված իրավիճակի բացատրություն է սպասում: Լիբանանի նախագահ Միշել Աունը մեղադրել է Սաուդյան Արաբիային նրանում, որ թագավորությունն ուժով իր տարածքում է պահում Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրիին, ով օրերս հայտարարել էր պաշտոնաթողության մասին։ «Որևէ արդարացում լինել չի կարող այն բանին, որ հրաժարական տված վարչապետին պահում են թագավորության տարածքում։ Մեր կարծիքով՝ ալ-Հարիրին առևանգվել է»,-ասել է Աունը։ Լիբանանի իշխանությունները մեղադրում են Էր-Ռիադին Վիեննայի կոնվենցիայի և մարդու իրավունքների խախտումների մեջ։ Լիբանանի նախագահը սաուդցիների գործողություններն անվանել է Բեյրութի դեմ ագրեսիայի դրսևորում։ Այսպես, Լիբանան-Սաուդյան Արաբիա՝ վերջին զարգացումների թնջուկը, կարծես, կամաց-կամաց բացվում է: Լիբանանի վարչապետի՝ Սաուդյան Արաբիայում գտնվելը պայմանավորված է Սաուդյան Արաբիայի կողմից վարվող հակաիրանական քաղաքականությամբ, իսկ Սաադ Հարիրին, ըստ տեղեկությունների, օգտվում էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների աջակցությունից: Լիբանանում Սաադ Հարիրիի վարչապետության ժամանակահատվածում ի պատասխան ակտիվացան շիաները և հատկապես «Հիզբոլլահը», ինչը ձեռնտու չէր Սաուդյան Արաբիային: Շարունակվող Իրանի-Սաուդյան Արաբիա մրցակցության պատճառով տարածաշրջանում սաուդականները որոշել են ամրապնդել իրենց իշխանությունը Լիբանանում՝ փորձելով վերադասավորել առաջնորդներին և առաջադրել երկրի՝ իրենց ավելի հավատարիմ նոր ղեկավար, որը «Հիզբոլլահի» նկատմամբ ակտիվ ու կոպիտ քաղաքականություն կվարի: Ի՞նչ է սպասվում Հարիրիի Լիբանան վերադարձից հետո, ի՞նչ զարգացումներ կլինեն երկրի ներսում և դրա սահմաններից դուրս... Այս հարցերին առաջիկա օրերին հնարավոր կլինի ավելի հստակ պատասխանել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am