Կանաչ լույս՝բժիշկների ախորժակը լավացնելու համար

Ազգային ժողովը քննարկում է պատգամավորներ Կարեն Ավագյանի ու Հրայր Թովմասյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը,որով առաջարկվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Իսկ եթե նույն արարքը կատարվի բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պետք է պատժել ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:Խորհրդարանում այս առաջարկը միանշանակ չընդունվեց, ինչո՞ւ այլ մասնագիտությունների մասով չեն լինում նման շեշտադրումներ եւ ինչո՞ւ են բժիշկներն առանձնացվում: Հարակից զեկուցող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրավական տեսանկյունից սա ոչ թե խտրականություն է, այլ նշանակում է առանձնացնել այդ կատեգորիայի անձանց՝ կարևորելով նրանց կողմից իրականացվող գործառույթները:«Այս հոդվածը նախատեսելը օրենսգրքում կարևոր է հետևյալ տեսանկյունից՝ մենք կարևորում ենք, որ բուժաշխատողի, բժշկի նկատմամբ բռնությունը, և հանրությունը, խորհրդարանը ազդակ են տալիս, որը կանխարգելիչ ազդակ է նաև տալու, որ մենք դատապարտում ենք այս անձանց նկատմաբ իրենց մասնագիտական գործունեությունից ելնելով անձնական հաշվեհարդար տեսնելը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներն էլ կարևոր են, պատշարը կամ գաջեգործը նույնպես պաշտպանության կարիք ունեն, չի կարելի որևէ մասնագիտություն առանձնացնել: Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ այս դահլիճում չկա մեկը, որ կողմ լինի բռնությանը` անկախ նրանից ում հանդեպ է դա կիրառվում:«Ես ունեմ վիճակագրություն, թե տաքսիսիտների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում։ Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, և դրանց համար քրեական օրենսգրքով արդեն նախատեսում է հստակ պատժամիջոց»,- ասաց պատգամավորը: Նա առաջարկելու է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող պատիժը խստացնել:«Որպես նախկին լրագրող օգտվելու եմ իմ պատգամավորի իրավունքից և առաջարկելու եմ քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար շատ ավելի խստացված իրավական կարգավորում: Մենք կողմ ենք որ քրեական օրենսգիրքն իր ողջ խստությամբ գործի բռնություն կատարածի նկատմամբ, բայց այդ դեպքում ի՞նչ ասել այն բժշկին, ով մահամերձ հիվանդի կողքին կանգնած, ասում է` ես ադրենալին չունեմ, որ նրան ստիմուլացիա անեմ, գնացեք ապտեկայից առեք: Ես կոչ չեմ անում, բռնության, բայց ես ուզում եմ ասել, որ քրեական օրենսգիրքը խնդիրը կարգավորում է և առանձին մասնագիտություններով տարբերակել և ծանրաբեռնել օրենսգիրքը տրամաբանական չէ: Եթե մենք դնում ենք տարբերակումներ, եկեք քրեական օրենսգիքրը ծանրաբեռնենք և բոլոր մասնագիտությունների գծով գրենք` չի կարելի բռնություն գործադրել տաքսիստի, ուսուցչի, և մյուս մասնագիտությունների հարցով: Այս տարբերակումը մեզ համար հասկանալի չէ»,- հայտարարեց Զոհրաբյանը: Պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հարցադրում արեց՝ ի՞նչ արժեք է պաշտպանվում այս պատասխանատվությունը խստացնելով: «Եթե մենք լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար նախատեսում ենք պատասխանատվություն, բժշկի գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսում ենք պատասխանատվություն, պետք է հստակ բացատրվի, որ սրանով պաշտպանվում է այն արժեքը, ինչը պաշտպանելու համար գործում են բուժաշխատողները և լրագրողները՝ խոսքի ազատության իրավունքը և մարդու կյանքն ու առողջությունը: Սա պետք է կարողանանք բացատրել մարդկանց, որ հարց չառաջանա՝ ինչո՞ւ չենք պաշտպանում հովիվին կամ հացթուխին»,- ասաց Զեյլանլյանը: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ բժիշկների և բուժաշխատողների դեպքում չափազանց կարևոր նշանակություն ունի, որ ոչ միայն պաշտպանում ենք հենց իրենց կյանքն ու առողջությունը, այլ նաև այն կյանքն ու առողջությունը, որը փրկելուն ուղղված է հենց տվյալ բժշկի գործունեությունը: «Արժեքը կյանքն ու առողջությունն է»։Օրենքի շուրջ կարծիք հայտնեց նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:«Չի կարելի բժշկին ծեծի ենթարկել այն բանի համար, որ նա ուշ է հասել հիվանդի տուն միայն այն բանի համար, որ շտապ բուժօգնության կայանն այդ ժամանակ մեքենա չի ունեցել, որ բժշկին շուտ ուղարկի հիվանդի տուն: Բժշկին, երբ ծեծել են, հետո ով է զբաղվել այդ հիվանդով: Մի մոռացեք այն դեպքը, երբ Գյումրիում ծեծեցին եւ նա մահացավ: Երբ մենք առանձնացնում ենք այս կամ այն մասնագետին, չենք ուզում, որ բժշկին արտոնյալ պայմաններ տանք: Բուժաշխատողն աշխատում է ծանր պայմաններում, երբ մարդիկ իր մոտ գալիս են արդեն նյարդայնացած: Ինչպես կարելի է բժշկին համեմատել պատշարի եւ տիեզերագնացի հետ»,- ասաց ԱԺ նախագահը։ Իրականում բոլորին է հայտնի, թե Հայաստանի բուժհաստատություններում ինչ մեթոդներով են առաջնորդվում բժիշկները, ամենածանր հիվանդին անգամ չեն մոտենում, երբ նրանց համար վճարումը չի կատարվել։ Այս օրենքով էլ ավելի կամրապնդեն բժիշկների նման վարքագիծը։ Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am