Կուշտն ինչ իմանա՝ սովածի փորում ինչ քամի է վըզվըզում

Արդեն երկրորդ օրն է Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Շատերն այդ մասին թերեւս տեղյակ էլ չեն, որովհետեւ ընդդիմադիր հատվածը, մասնավորապես, Ծառուկյան խմբակցությունը այս երկու օրերին յոթ երգ գիտի, յոթն էլ Առինջ մոլի առեւտրականների բողոքի վերաբերյալ։ Հետեւաբար երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կարելի է ասել մնաց առանց բովանդակային քննարկման։ Իհարկե, մյուս կողմից՝ իշխանությունը հերթական անգամ թվերի ու ձեւակերպումների մի գեղեցիկ բրոշուր է ներկայացրել ու փորձում է վստահեցնել, որ հաջորդ տարին ավելի լավ է լինելու, քան այս մեկն է, որ կառավարությունը առավելագույնն է անելու տնտեսական աճի ապահովման եւ բարեկեցիկ կյանք ստեղծելու համար։ Մի խոսքով՝ լրիվ իրար արժանի իշխանություն եւ ընդդիմություն։ Այս մթնոլորտում ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին այլ բան չէր մնում, քան զավեշտի հասցնել կառավարության եւ ընդհանրապես իշխանության հասցեին քննադատությունները՝ ասելով, թե դրանք հիմնազուրկ են։Բանն այն է, որ պատգամավորը հաշվարկ է արել ու եկել այն կարծիքին, որ Հայաստանում աղքատությունն իսպառ վերացնելու համար տարեկան պետք է 200 մլրդ դրամ։ «Մեզ այսօր պետք է շուրջ 125 մլրդ դրամ փող, որ ուղիղ հասցնենք մեր աղքատ խավին, 30 տոկոսին, և նրանք բոլորն աղքատ չեն լինի, մենք կունենանք աղքատություն չունեցող երկիր: Պրակտիկան ասում է հետևյալը՝ որպեսզի 120 մլրդ փողը դու կարողանաս հասցնես հասարակությանը, պետք է այդքան էլ գումարես, ունենաս շուրջ 200 մլրդ փող, որպեսզի բոլոր օղակներից հասնի աղքատին: Մենք պետական բյուջեում նախատեսել ենք 40 մլրդ դրամ փող աղքատության վերացման համար», ասաց նա: Ըստ Հակոբյանի՝ տարեկան Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները մինչդեռ կազմում են 1.2-1.4 մլրդ դոլար: Այսինքն՝ 500-600 մլրդ դրամ փող մենք ստանում ենք ոչ պետական ֆինանսավորումամբ: «Յուրաքանչյուր քաղաքացի այդ գումարն ստանում է իր հարազատից, եղբորից, քրոջից, բայց մեր աղատությունը 30 տոկոս է: Դուք ձեզ հարց տվեք՝ լավ, եթե մեզ պետք է 200 մլրդ դրամ փող, որ Հայաստանում աղքատությունը վերանա, մեր հասարակությունը ստանում է 500 մլրդ դրամ փող, էդ աղքատությունն ինչի՞ ա մնում: Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ հսկողության մեխանիզմն է: Առաջինը՝ պետք է ունենալ ճիշտ պետություն, կառուցվածք բոլոր համակարգերով, սա համար մեկ խնդիրն է: Պետք է ունենալ ճիշտ պետական համակարգ, որը կլինի հասանելի և ընկալելի»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Իսկապես , ՀՀԿ-ականի տրամաբանություն, այն, որ ՀՀ քաղաքացիները դրսից տրանսֆերտներ են ստանում, դա արդեն հուշում է, որ լավ օրի չեն ու այդ պատճառով էլ բարեկամները, ինչպես Հակոբ Հակոբյանը շեշտեց՝ քույր-եղբայրները օգնության ձեռք են մեկնում գոյությունը պահպանելու համար։ Հայաստանում գնաճն աճում է լույսի արագությամբ ու եթե այդ գումարները կրկնակի ավելանան, հաստատ Հայաստանում աղքատության ցուցանիշը չի նվազի, մարդիկ ստացած գումարներով ընդամենը գոյության խնդիր են լուծում։ Նույն տրամաբանությամբ էլ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ զարմանք հայտնում , թե ինչու ենք դժգոհու, որ այս բյուջեով թոշակների, աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում։ Նա ասում էր, որ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանում նվազագույն աշխատավարձը 70 տոկոսով բարձրացել է՝ հասնելով 55 հազար դրամի, մինչդեռ այդ տարիների ընթացքում որեւէ պետական պաշտոնյայի աշխատավարձ չի բարձրացել։ Համեմատության համար ասենք, որ նախարարները Հայաստանում մոտ 800 հազար դրամ աշխատավարձ են ստանում, մնացածի մասին խոսելը թերեւս ավելորդ կլինի։Պարզապես Հայաստանում խիստ բեւեռացված է հասարակությունը, կան միայն հարուստներ եւ աղքատներ, իսկ ինչպես կասեն՝«կուշտն ինչ իմանա սովածի փորում ինչ քամի է վըզվըզում»: Անի Սահակյան

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am