Լավրովը «պասը» վերցրեց ու շտապում է Երևան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան և Ադրբեջան, երեկ այս մասին հայտարարել է ինքը՝ նախարարը: «Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսված են իմ այցերը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը նվիրված են ՌԴ կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ՀՀ և Ադրբեջանի հետ», - ասել է Լավրովն ու հավելել. «Օրակարգը կներառի երկկողմ հարաբերությունները, որոնք այդ երկրներից յուրաքանչյուրի հետ հագեցած են ու հարուստ: Կխոսենք տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին, այդ թվում կաշխատենք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում ղարաբաղյան կարգավորման հարցում Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումից հետո», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նկատենք, որ այս նորությունը հաջորդեց աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Սա միակ նորությունը չէ: Պաշտոնական Բաքուն Լավրովի այցի ֆոնին՝ որոշեց դիրքորոշումը ներկայացնել ԼՂ խնդրի վերաբերյալ: Պաշտոնական Բաքվի սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հարցում չի փոխվել՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, երեկ «ազդարարել» է Իլհամ Ալիևը իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» հիմնադրման 25-֊ամյակին նվիրված հանդիպման ժամանակ ու հիշել Ղարաբաղի մասին հին երգերը: Ալիևը նաև պնդել է, թե Ադրբեջանում որևէ քաղաքական ուժ չի կարող մրցել իր ղեկավարած կուսակցության հետ: «Մեր երկրի հաջող զարգացումը հստակ ցույց է տալիս, որ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը միակ ճիշտ ընտրությունն է», - հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե իշխող կուսակցության շարքերում ավելի քան 700 հազար մարդ կա, մեծ մասը՝ երիտասարդներ: Ի՞նչ է ստացվում: Նախօրեին Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները, իսկ Էրդողանը օրեր առաջ վստահեցրել էր, թե դիմելու է Պուտինին՝ ԼՂ խնդրի հարցով, քանի օր միայն Պուտինը կարող է այն լուծել: Ու հանկարծ, այս ֆոնին Լավրովը շտապում է հայտնել, թե գալիս է Երևան ու Բաքու՝ նաև ղարաբաղյան խնդիրը քննարկելու հարցով: Իսկ ի՞նչ կա քննարկելու, երբ Ալիևը չի կատարում միջնորդների ներկայացրած պահանջները և համաձայնություն չի տալիս սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Թե՞ Լավրովը Էրդողանի ու Ալիևի ակնկալիքների մասին մեսիջնե՞ր է բերելու Երևան: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am