Ինչու են Հայաստանում ավիատոմսերի գներն ամենաթանկը

Քաղավիացիայի ոլորտի խնդիրների քննարկումը խորհրդարանում անցավ բուռն մթնոլորտում: Քննարկումը սկսվեց «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանով, որը ընդդիմադիր ֆրակցիան արել էր ավելի վաղ: Հարցապնդումը վերաբերում էր Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններից իրականացվող չվերթներին: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ի պատասխան հայտարարեց, որ համապատասխան չվացուցակները ներկայացվել են, դրանք անընդհատ փոփոխության են ենթարկվում. «Այս պահին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից ունենք ամենօրյա թռիչքներ, որը մեկ ամիս առաջ չկար: Ամեն անգամ պետք է նայել կոնկրետ օրվա դրությամբ»: «Ելքը» հարցրել էր, թե ինչքան են տարբերվում Երեւանից եւ Թբիլիսիից ավիատոմսերի գները: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ ճկուն գործընթաց է եւ կան բազմաթիվ գործոններ, որոնք դժվար է կանխատեսել նախօրոք: Նման է եղանակի փոփոխության գործոններին. «Ամեն անգամ կապ ունի ոչ միայն ուղղությունը, կապ ունի նաեւ, թե տվյալ օրվա ուղեւորահոսքը ինչպիսին է, տվյալ պահին ինչքան պահանջարկ կա: Կարող է 20 օր հետո թռչելու համար ուզենանք տոմս գնել, այսօր մի գին լինի, վաղը՝ մեկ այլ գին: Կարող է ռեզերվացիա անեն, տեղը թողնեն, դրա հետեւանքով տեղերը շատանան: Որպես կանոն, սակագինը կապված է վաճառքի ընթացքից»: Գնային քաղաքականությունը նաեւ պայմանավորված է վառելիքի գնով, ինչը տարբեր երկրներում տարբեր է.«Սեպտեմբերի վերջի դրությամբ Երեւանի եւ Գյումրիի օդանավակայանների վառելիքի գինը մեկ տոննայի համար կազմել է 841 դոլար: Թբիլիսիի օդանավակայանում գործող ավիավառելիքի սակագները հրապարակված չեն»: «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ մեր ավիաուղիների գները թանկ են 3 հիմնական պատճառներով. «Առաջինը օդի հարկն է, որը չունի Վրաստանը, մենք ունենք: Կարծում եմ, որ 7 մլն ՀՀ-ից դուրս բնակչություն ունեցող երկիրը, որի համար օդային ճանապարհը ստրատեգիական է, նման թանկացման կամ նման գին մտցնելու իրավունք չունի եւ ժամանակն է դա հանելը: Երկրորդը ավիավառելիքի գինն է, 841 դոլար է, ճիշտ նշեցիք, 500 դոլար ՌԴ-ում է, 200 դոլար մեր հարեւան Իրանում է: Պետք է ուղղություններ ման գալ՝ էժան ավիավառելիք բերելու: Բաց երկնքի քաղաքականություն վարելով՝ միանգամից 7 ռուսական ընկերություններ մտան ավիաշուկա եւ դեմպինգի արդյունքում դուրս մնաց ոչ միայն տեղական ավիաընկերությունը, այլեւ՝ եվրոպական ավիաընկերություններ: Երրորդ պատճառը օդանավակայանում սպասարկման գներն են, որոնք բարձր են: Այս ուղղություններով աշխատանք տանել է պետք եւ նաեւ սեփական ավիափոխադրող ունենալ է պետք»: Վաչե Գաբրիելյանը հիշեցրեց, որ Գյումրին ազատված է օդի հարկիցՙՙԴրանից բացի, եթե նայում ենք անգամ օդի հարկի պարագայում, եթե նայեք Թբիլիսիից Մոսկվա եւ Երեւանից Մոսկվա թռիչքները, ապա շուրջ 20 դոլարի չափով այսօր ՀՀ-ից թռիչքները ավելի էժան են, նշանակում է՝ օդի հարկը որոշիչ չէ»: Նաիրա Զոհրաբյանը եւս փաստեց, որ Հայաստանում ավիատոմսերի գներն ամենաթանկն են աշխահում, բայց նեգրի սպասարկում է իրականացվում: Նա նշեց, որ կարևոր հարց է այն, որ Հայաստանի քաղաքացիները ինքնաթիռով այլ երկրներ հասնում են հիմնականում գիշերվա կեսին: «Նվաստացուցիչ նեգրի ռեյսեր են, մեր օդանավերը եվրոպական երկրներ իջնում են գիշերը 4-ին», - ասաց նա: Իսկ մյուս երկրներից, ըստ նրա, «սպիտակ ռեյսեր» են իրականացվում: Այս ամենը, սակայն, չի ազդում Հայաստանի ավիատոմսերի գնային քաղաքականության վրա: «Ես ուսումնասիրել եմ հարակից բոլոր ԱՊՀ երկրները, էլ չեմ խոսում եվրոպական երկրների մասին, չգիտես ինչու, ավիատոմսերն ամենաթանկը մեզ մոտ են: Ավիափոխադրումներն իրականացվում են հիմնականում գիշերվա ժամերին, որովհետև ավիափոխադրողները, գիշերը վարձակալելով միջազգային օդանավականները, ավելի քիչ գումար են վճարում: Այդ դեպքում մենք դա տեսնենք ավիատոմսերի արժեքի մեջ: Այսինքն՝ մենք վճարում ենք առաջին կարգ, էլիտնի տոմսերի գին, բայց ստանում ենք ամենաանորակ սպասարկումը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ անհարմար իրավիճակ է ստեղծվել, հայաստանյան ընտանիքները ավտոբուսներով գնում են Թբիլիսի, այնտեղից թռնում են եվրոպական երկրներ: «Զվարթնոց» օդանավակայանից շաբաթական իրականացվում է 206 չվերթ, որից 110-ը, այսինքն՝ 53 տոկոսն իրականացնում են ռուսական ավիաընկերությունները և ռուսական ուղղությամբ: Ընդ որում, միայն Մոսկվայի ուղղությամբ չվերթները կազմում են 39 տոկոս: Այս մասին էլ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից էլ միայն դեպի Մոսկվա չվերթներ են իրականացվում: «Արդյոք Հայաստանում կա հայկական ավիաընկերություն, այո, կա: Արմենիա անունով հայկական ավիաընկերություն կա, որը դեպի Մոսկվա ոչ մի թռիչք չունի: Ուր թռնում ա, փակուղային ինչ-որ տեղեր են: Այսինքն՝ շուկան ըստ էության մոնոպոլիզացվել է: Եվ մենք, ասելով, որ չենք ուզում ազգային փոխադրող, ըստ էության Աէրոֆլոտին և ռուսական մյուս ավիաընկերություններին դարձրել ենք ազգային ավիափոխադրող: Ինչքան աճում ա, էնքան աճում ա էս խումբ ընկերությունների ազդեցությունը շուկայում, մնացածները դուրս են մնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Անի Սահակյան

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am