Գնդակոծում հայ-ադրբեջանական սահմանին. ի՞նչ են թաքցնում Պուտինն ու Էրդողանը

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Տեղեկատվությունը երեկ տարածեց ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: Անցած շաբաթավերջին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել էր, որ ԵԱՀԿ միջնորդները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: «Ելնելով ղարաբաղյան կարգավորման հարցով ժնևյան գագաթնաժողովի արդյունքներից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Այդպիսի շփումներ պլանավորված են», - ասել էր Մարիա Զախարովան։ Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումը կայանում է Պուտին-Էրդողան բանակցություններից հետո: Իսկ ռուս-թուրքական բանակցություններում կնքվել է համերաշխություն՝ տարբեր տնտեսա-աշխարհաքաղաքական հարցերում: Նոյեմբերի 2-ին՝ Բաքու կատարած այցից հետո Էրդողանն ասել էր, որ Պուտին հետ հանդիպմանը բարձրացնելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը. «Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ արագ կկարգավորվի»։ ԼՂ խնդիրը եղե՞լ է ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում... Այս մասին տեղեկատվություն չկա, գոնե պաշտոնական հայտարարությունների մակարդակով, իսկ դա նշանակում է, որ այդ թեման և՛ կարող էր քննարկվել լրջորեն, և՛ կամ էլ՝ հպանցիկ: Ըստ ամենայնի, եթե դրա մասին պաշտոնական մեկնաբանություն չկա՝ հպանցիկ է քննարկվել, բայց դա չի նշանակում, որ չեն կարող չլինել հետևանքներ: Եվ, բնականաբար, առաջին հարցը, որը ծագում է բոլորի ուղեղներում՝ հետևյալն է ի՞նչ պատճառահետևանքային կապ կարող է լինել նախօրեին՝ ռուս-թուրքական բանակցությունների և ապագայում՝ ղարաբաղյան բանակցությունների միջև: Ընդ որում, հաշվի առնենք, որ թե՛ Սոչիի ռուս-թուրքական բանակցություններից առաջ, թե՛ Նալբանդյանի՝ մոսկովյան բանակցություններից առաջ ադրբեջանական զինուժը գնդակոծում էր Հայաստանի սահմանները: Ի՞նչ է սա, եթե ոչ «ճնշման» որոշակի քայլ... Կարելի է ենթադրել, որ թուրք-ադրբեջանական ջանքերի շնորհիվ Ռուսաստանին ղարաբաղյան բանակցային գործընթացում «արբիտրի» դերն ամրապնդելու ուղղությամբ կոնկրետ ջանքեր են գործադրվում: Դրան են ամեն գնով ձգտում Բաքուն ու Անկարան: Այդ միտումները, հավանաբար, զգում են նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս պետությունները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Մինչև տարեվերջ կազմակերպվող հայ-ադրբեջանական նոր բանակցություններից առաջ, կարելի է ենթադրել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում խաղացողների դիրքերի որոշակի շարժ կլինի: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am