Հունիսյան դեպքերով քրեական վարույթներ կան, զուգահեռաբար եղել են նաև հարուցված ծառայողական քննություններ, որոնք, ըստ օրենքի, կասեցվել են, քանի որ կա զուգահեռաբար ընթացող քրեական վարույթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանական բռնության դեպքերին։
Նա արձանագրեց, որ ինքնին խնդրահարույց է մնում զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանական աշխատանքի մեթոդաբանության հետ կապված հարցեր, հատկապես՝ ուժային միջոցի հետ կապված ստանդարտներ։ Սարգսյանը նշեց, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է վերլուծի զանգվածային վերջին տարիների մի շարք միջոցառումներ՝ թե ուժային միջոցի գործադրման տեսանկյունից, թե մեթոդաբանական առումով, թե մարտական հմտությունների, գործընթացը կազմակերպելու առումով։
Հարցին՝ 2024 թվականի հունիսի 12-ին ում կողմից է ոստիկաններին հրաման եղել «Զարյա-3» տեսակի հատուկ միջոց կիրառել, և այն կոնկրետ ե՞րբ է ոստիկանությունում դրվել կիրառման՝ Սարգսյանը պատասխանեց ՝ նշելով, որ այդ բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանականերում պետք է ստանան գնահատականներ, արդյոք դրանք իրավաչա՞փ են եղել, թե՞ ոչ, ովքե՞ր են տվել հրամաններ, ի՞նչ քանակությամբ է կիրառվել, եղել է բեկորայի՞ն, թե՞ անբեկոր։
Նա հավելեց, թե որոշ քննարկումների ընթացքում տեղեկատվության փոխանակում է ունեցել ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարույթի աշխատակիցների հետ, սակայն այս հարցերն այլևս Ներքին գործերի նախարարության գնահատականի շրջանակում չեն, քանի դեռ քրեական վարույթը չի ավարտվել։
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը