Պետությանը հարկ եք վճարելու ձեր դրսում ապրող ընտանիքի անդամի կողմից ուղարկված գումարից․ Տաթև Ղազարյան

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«720,000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի: Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել, թե սովորական քաղաքացին ինչ քայլեր պետք է ձեռնարկի և իհարկե ինչ խնդիրներ կան:

Այսպիսով, եթե չունեք նույնականացման քարտ ID ապա շտապեք հերթագրվել անձնագրայիններում, ստանալուց հետո մոտենում եք ձեր հեռախոսահամարի օպերատորի գրասենյակ( Viva, Ucom, Team…) եվ իրենց օգնությամբ ստանում էլեկտրոնային ստորագրություն(mID)

Այնուհետև մոտենում եք այն բանկ կամ բանկեր, որտեղով, որ ձեր աշխատավարձն եք ստանում կամ այլ փոխանցումներ(կարճ ասած քանի բանկ ու հաշիվներ ունեք) վերցնում եք քաղվածքը/ները որտեղ երևում է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ի շարժը:

Այնուհետև ՊԵԿ-ի կայքով կամ հեռախոսային ծրագիրը ներբեռնելով սկսում եք լրացնել:

2 տեսակի դաշտեր են առկա.

1-Հարկվող եկամուտներ և 2-Չհարկվող եկամուտներ:

1-ին, Հարկվող եկամուտներ պատուհաններում լրացվում է կամ արդեն ինքնաշխատ ասել է, թե ավտոմատ կերպով լրացված կտեսնեք, եթե գրանցված աշխատել եք և այդ հաստատության հաշվապահը ձեր հարկերը վճարել է, կամ քաղիրավ պայմանագրով եք աշխատռծ կրկին դիմացի կողմի հաշվապահը փոխանցել է ձեր հարկերը:

2-րդի՝ Չհարկվող եկամուտներ դաշտում լրացնելու եք ԻՆՔՆՈւՐՈւՅՆ:

Այստեղ լրացնում եք բանկի քաղվածքով երևացող բոլոր +ները, ավելի պարզ ասած ինչքան ձեր քարտին կամ հաշվեհամարին գումար են փոխանցել....(Այ էստեղ տեղին է բարկանալը, բայց շարունակեք կարդալ) ինչ, որ գրեք այս դաշտում ՊԵԿ-ը հարկ չի պահանջի դրանց համար, բայց, եթե կասկածելի մեծ ու պարբերաբար ստացված գումարներ եղան հաստատ ձեզ կհիշեն((

ԽՆԴԻՐՆԵՐ

—————————————

Եթե օրինակ, որոշեք որևէ մեկի բուժման համար գումար փոխանցել այլևս հիշեք, որ հայտարարագրելու եք, կամ, որ ընկերներով կաֆե եք գնում և ձեր մյուս ընկերոջը փոխանցում հաշվի վճարը նա այլևս հայտարարագրելու է(

Կամ, որ ընտանիքի անդամին գումար եք փոխանցում բանկով նա պետք է հայտարարագրի:

Եթե պարտքով գումար եք տվել որևէ մեկին, օրինակ 50,000 դրամ և նա ետ է վերադարձնում նույնչափ ապա հայտարարագրում եք, բայց հարկ չեք վճարում դրանից, իսկ, եթե աբելացված %—ով է ետ վերադարձնում ուրեմն հարկ եք վճարելու(

Գամ ավելի տիպիկ հայկական խնդրին, պարզ է, որ բնակչության մեծամասնությունն ունի սփյուռքում բարեկամներ կամ հենց ընտանիքի անդամներ, ովքեր հաճախ կամ հազվադեպ գումար են ուղարկում Հայաստանում բնակվող բարեկամին, ընտանիքին և այլն:

Ուրեմն 2026 թվականին, երբ կներկայացնեք այս տարվա 2025)-ի հայտարարագիրը, ապա սկսելու եք հարկ վճարել պետությանը ձեր դրսում ապրող ընտանիքի անդամի կողմից ուղարկված գումարից, ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ 2025-ի հունվարի 1-ից սկսած արդեն ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ Է ձեզ:

Ահա 2024-ի ընթացքում ստացածի համար ՊԵԿ-ը բարի է գտնվել և միայն պահանջում են զուտ հայտարարագրեք, բայց գումար չի գանձի:

Նախ դրսում ապրող բարեկամը աշխատում եվ այդ պետությանը վճարում է հարկ, իսկ իր խնայողություններից ուղարկում Հայաստանում ապրող բարեկամին, էլ ինչու՞ են այստեղ նորից այդ գումարը հարկում:

Հետո ՊԵԿ-ը պատճառաբանում է, թե նպատակը ավելի շատ հարկ հավաքագրելը չէ, այլ քաղաքացիներից ֆինանսական ինֆորմացիա ստանալը:

Բա էդ դեպքում ինչու՞ օրենսդրորեն փոփոխություն մտցրին և բոլոր բանկերում ստացան գաղտնիության տվյալների մուտքի արտոնություն, էսպես, թե էնպես տեսնում եք էս ամենն ինչի՞ համար է»:

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողության մասին. 58-ամյա տղամարդը խոստովանել է Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. նախարար ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ Հիմա էլ ծնողներն են մեղավոր, որ պարտվեցինք պատերազմում... Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ իր անվերջանալի փնտրտուքի մեջ. Սերգեյ Մելքոնյան 2024-ին իսրայելական ավիաբազայից ադրբեջանական բեռնատարների թռիչքները քանակով զիջում են միայն 2020-ի ցուցանիշին. «Հետք» Նա միշտ էր պայքարի առաջին գծում. Սեյրան Օհանյան Որտե՞ղ է լինելու հաջորդ սահմանազատումը. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են. Ռուբեն Վարդանյանի ուղերձը Ադրբեջանում ծաղրում են Հայաստանի Եվրամիություն մտնելու հեռանկարը Ջալա՛լ, այդ 20 տղաների արյունը քեզ վրա է (video) Օնի՛կ, հիշիր, դու էլ ես դատվելու․ գնդապետ (video) Նիկոլը, Աննայից բացի, բոլորիդ մատաղ է անելու. լավ հիշե՛ք (video) Երբ ես նշում եմ, որ հանցավորության ընդհանուր վիճակագրության մեջ ունենք նվազում, դա վերաբերում է հանրագումարային պատկերին. Արփինե Սարգսյան Հարրիսը հիասթափված է Բայդենից․ WSJ Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր Խնդիր է դրված՝ ապօրինի զենքը շրջանառությունից դուրս բերելը, սակայն օրինական դաշտում խնդիրներ ևս կան Ի՞նչ գիտեն 3 գեներալները՝ ինչի պատճառով Նիկոլը իրենց դատում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am