Հարկային տեռոր

ՔՊ ֊ական իշխանությունը, անպատժելիության պատճառով և իրականության զգացողությունը կորցրած, հեռանալով իրեն ընտրած ժողովրդից, տեռորի է ենթարկում նրանց։

2025թ. հունվարի 1-ից Հայաստանում բարձրացվեցին մի շարք ոլորտների հարկատեսակների տոկոսադրույքները, իսկ Երևանում բարձրացվեցին գույքահարկը, տեղական տուրքերն ու վճարները, հանրային տրանսպորտի սակագինը։

Երևան համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտների 159 միլիարդից 90 միլիարդը սեփական եկամուտներն են։ Այդ 90 միլիարդից.

• 21,3 միլիարդ դրամը հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումից ակնկալվող գումարն է,

• 19,6 միլիարդ դրամը անշարժ գույքի գույքահարկից նախատեսվող գանձումների գումարն է,

• 13,9 միլիարդ դրամը շարժական գույքի գույքահարկից նախատեսվող գանձումների գումարն է,

• 2,1 միլիարդ դրամը ավտոկայանատեղիների ( կարմիր, կապույտ կետագծեր, Օպերայի parkig ) թանկացումից ակնկալվող գումարն է։

Այս ամենը կազմում է շուրջ 57 միլիարդ կամ Երևանի բյուջեի սեփական եկամուտների 63% ֊ը։

Հիմա հարց Երևանի բյուջեն համալրող բարեխիղճ երևանցիներին.

• դուք գո՞հ եք քաղաքային իշխանությունների կողմից ձեզ մատուցված ծառայություններից։

• Գո՞հ եք արդյոք Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքից,

• Գո՞հ եք արդյոք անշարժ գույքի գույքային հարկի վճարի դիմաց ձեզ մատուցված ծառայություններից և ի՞նչ եք ստանում ձեր վճարած գույքահարկի դիմաց,

• Գո՞հ եք արդյոք Երևանի փողոցների ասֆալտի որակից։

Եվ վերջապես, դուք ՔՊԿ ֊ին ընտրել եք, քվե եք տվել որ գան իշխանության ու ձեզ ֆինանսական ահաբեկչության ենթարկե՞ն, ձեր գրպանները դատարկեն իրենցը լցնելու նպատակո՞վ, իրենց կյանքը բարեկեցիկ, առօրյան հարմարավետ դարձնեն` ձեր կյանքի հաշվի՞ն։ Դուք գիտե՞ք, որ Երևան քաղաքի այս տարվա բյուջեով նախատեսվում է 347 միլիոն դրամ "պադավատներ" ձեռք բերելու և 714 միլիոն դրամ պարգևավճար բաժանելու համար, որն էլ 4 անգամ բարձր է 3 տարի առաջվա հատկացված պարգևավճարի գումարից։

Միամիտ ու խաբված ժողովուրդ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողության մասին. 58-ամյա տղամարդը խոստովանել է Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. նախարար ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ Հիմա էլ ծնողներն են մեղավոր, որ պարտվեցինք պատերազմում... Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ իր անվերջանալի փնտրտուքի մեջ. Սերգեյ Մելքոնյան 2024-ին իսրայելական ավիաբազայից ադրբեջանական բեռնատարների թռիչքները քանակով զիջում են միայն 2020-ի ցուցանիշին. «Հետք» Նա միշտ էր պայքարի առաջին գծում. Սեյրան Օհանյան Որտե՞ղ է լինելու հաջորդ սահմանազատումը. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են. Ռուբեն Վարդանյանի ուղերձը Ադրբեջանում ծաղրում են Հայաստանի Եվրամիություն մտնելու հեռանկարը Ջալա՛լ, այդ 20 տղաների արյունը քեզ վրա է (video) Օնի՛կ, հիշիր, դու էլ ես դատվելու․ գնդապետ (video) Նիկոլը, Աննայից բացի, բոլորիդ մատաղ է անելու. լավ հիշե՛ք (video) Երբ ես նշում եմ, որ հանցավորության ընդհանուր վիճակագրության մեջ ունենք նվազում, դա վերաբերում է հանրագումարային պատկերին. Արփինե Սարգսյան Հարրիսը հիասթափված է Բայդենից․ WSJ Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր Խնդիր է դրված՝ ապօրինի զենքը շրջանառությունից դուրս բերելը, սակայն օրինական դաշտում խնդիրներ ևս կան Ի՞նչ գիտեն 3 գեներալները՝ ինչի պատճառով Նիկոլը իրենց դատում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am