«Ցավոտ զիջումների» մասին ռուս-ադրբեջանական «երգեր»

Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների հետ համակարգմամբ, պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ խնդրի կարգավորման համար փոխադարձ ընդունելի, կոնսենսուսային հիմքի մշակման հարցում կողմերին աջակցելուն, արել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ ի պատասխան Մինսկի խմբի համանախագահների ելույթի։ «Ակնկալում ենք, որ համանախագահների առաջիկա շփումները հավելյալ խթան կհաղորդեն այդ երկարատև հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Լուկաշևիչը։ Նրա խոսքով՝ տևական դադարից հետո Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը դարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի նշանակալի արդյունք։ «Կարևոր էր, որ գագաթնաժողովի արդյունքներով կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել բանակցային գործընթացը։ Վստահ ենք, որ դա կնպաստի կողմերի միջև վստահության հետագա ամրապնդմանը և առաջընթացին՝ դեպի կարգավորման էական ասպեկտներով փոխզիջում։ Հուսով ենք, որ Ժնևում նախագահների հանդիպման արդյունքներով արձանագրված կառուցողական մթնոլորտը բանակցությունների ժամանակ կպահպանվի։ Ակնկալում ենք արդյունավետություն մինչ տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ համանախագահների հանդիպումներից»,-ասել է Լուկաշևիչը։ ԵԱՀԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայման է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության ու կայունության աջակցումը։ Երկու օր առաջ էլ լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էր նշել, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Նման շփումները ծրագրված են հոկտեմբերի 16-ի Ժնևյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպում ծրագրվում է: Երբ լինեն հստակ ժամկետներ, երբ ուրվագծվի հանդիպումը, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց Զախարովան: Նա հավելել էր նաև, որ արցախյան հիմնախնդրի թեմայով տարբեր ձևաչափերում շփումները բացառված չեն, դրանք մշակման փուլում են: Այս հայտարարությունից առաջ էլ ՌԴ ԱԳՆ-ից էին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մինչև տարեվերջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ԱՊԱ-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: «Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները՝ համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպում: Իսկ մինչ այդ հանդիպումը համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին-առանձին: Այս պահին Ռուսաստանի համանախագահը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ աշխատանքներ է տանում խորհրդակցությունների վայրը և ժամկետները հստակեցնելու շուրջ»,- գրել էր ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում պատրաստվում է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին: Նա նաև հայտնել էր, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում է նախապատրաստվում, ինչը պաշտոնական Երևանը չհաստատեց: Հիմա, տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն ու Մոսկվան միահամուռ ուժերով դրդում են պաշտոնական Երևանին՝ «գործնական քայլերի», կարծես, ստիպում են հանդիպման, այն պայմաններում, երբ ակնհայտ է, որ բանակցությունների սեղանին Ալիևի հետ քննարկելու կոնկրետ թեմա չկա, քանի դեռ նա չի կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունների պայմանավորվածությունները: Մոսկվան ու Բաքուն իրենց արհեստական «շտապողականությամբ» ինչ-որ բան են հասկացնում Երևանում: Նրանք ճնշման ինչ-որ հնարք են բանեցնում հայկական կողմի ուղղությամբ: Բոլորովին պատահական չեն այս օրերին ռուսական փորձագիտական շրջանակների մեկնաբանություններն այն մասին, թե ղարաբաղյան խնդրի լուծումը «ցավոտ է լինելու կողմերի համար», թե՝ «ցավոտ զիջումներ են սպասվում» և այլն... Մյուս կողմից ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե ինչ պայմաններ կարող է դնել Պուտինը Ալիևի առաջ՝ Ղարաբաղի դիմաց: Հավելենք նաև, որ Ադրբեջանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործնական քայլեր է ակնկալում՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ակտիվացման նպատակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական պատվիրակությունը նոյեմբերի 9-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ: Ադրբեջանական պատվիրակությունը, ողջունելով բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ համանախագահների ջանքերը, Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անվանել է ճիշտ ուղղությամբ արված քայլ: «Հանդիպումն ապացուցեց, որ առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները դատապարտված են տապալման: Մենք, ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հանդիպման փաստը և դրա արդյունքները, ինչն արտահայտվել է համատեղ հայտարարությունում: Մենք համանախագահներից ակնկալում ենք գործնական քայլեր բանակցությունների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է ադրբեջանական պատվիրակության հայտարարությունում: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am