Երկուշաբթի էլի քամիներ են սպասվում, ասել են պատրաստ լինենք հնարավոր տարհանման․ Կալիֆոռնիայում կրակը շարունակվում է տարածվել

«Փաստինֆո»-ն զրուցել է Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցներից մի քանիսի հետ։

Նորթ Հոլիվուդ թաղամասի բնակիչ մեր հայրանակիցներից Մնաց Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կրակը Նորթ Հոլիվուդ դեռ չի հասել, սակայն վտանգը մեծ է։

«Հրդեհի առաջին 2 օրերին ծուխը շատ էր, խեղդվում էինք, այսօր համեմատաբար լավ է, սակայն վտանգը, որ հրդեհը մեզ կհասնի՝ մեծ է։ Երկուշաբթի էլի քամիներ են սպասվում, ասել են պատրաստ լինենք հնարավոր տարհանման։ Անորոշ վիճակ է, ամեն պահի կարող է ամեն կողմից հրդեհը մոտենալ։ Տարածումը շատ մեծ է, չեն կարողանում ամբողջությամբ մարել, քամիները շատ ուժեղ են։ Բայց վատն այն է, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ մի հոգու բռնել են՝ իր տունը հրդեհելուց, այստեղ լուրեր են տարածվում, որ էլի են նման դեպքեր եղել, երբ մարդիկ իրենց տները վառել են»։

Հակոբյանը նշեց, որ թեև ապահովագրական ընկերությունները հրդեհից փոխհառուցում չեն տալիս, բայց մարդիկ կան, որ ֆինանսական հատուցում ստանալու համար գնում են այդ քայլին։

«Հույս ունեն, որ կկարողանան պետությունից փոխհատոցում ստանալ, եթե այդ տարածքները աղետի գոտի ճանաչվեն՝ պետությունը պետք է փոխհատուցի։ Այս իրավիճակն էլ իր հերթին է նոր տարածման վտանգ ստեղծում»։

Տիրան Անտապյանն էլ ասաց, որ Գլենդելում համեմատաբար կայուն է իրավիճակը, բայց ծուխը շատ է։ «Ամեն դեպքում՝ վտանգը մեծ է, որ հրդեհը մեզ էլ կհասնի։ Գիտեմ, որ արդեն մոտ 10 000-ից ավելի տուն ու շենք կա այրված»։

Նա նշեց, որ դեռ հնարավոր չէ հայ համայնքի կորուստների մասին ամփոփ տեղեկություններ հայտնել։

«Մինչև այսօր անգամ պետությունը հստակ չգիտի ինչ է կատարվում։ Հայտնի է, որ դպրոցն է այրվել, հայկական եկեղեցի է տուժել, բայց ամփոփ տվյալներ՝ մարդկանց կրած վնասների մասին, չկա։ Ապահովագրական կազմակերպություները հրաժարում են փոխհատուցելուց և ամեն բան թողնվելու է պետության վրա, բայց պետությունն էլ փորձում է ճնշում գործադրել կազմակերպությունների վրա, որպեսզի ընկերությունները ժողովրդին օգնություն տրամադրեն, որպեսզի մինչև գարուն ժողովուրդը փոքր ինչ ոտքի կանգնի։ Եթե կարճ, ապա անորոշությունները դեռ շատ են»։

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Ոնց են իրենց խաբում այն մարդիկ, ովքեր կյանք են վայելում իրենց զոհված հարազատների կյանքի հաշվին ՔՊ-ական դեպուտատի աշխատավարձն աճել է 17 անգամ, նախարարի եկամուտը՝ 77 անգամ․ մունաթ են գալիս իրենց ընտրող աղքատների վրա Ջրվեժ գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Երևան Երկուշաբթի էլի քամիներ են սպասվում, ասել են պատրաստ լինենք հնարավոր տարհանման․ Կալիֆոռնիայում կրակը շարունակվում է տարածվել Հայտնաբերվել է զոհված հերոսի տունը թալանողներից մեկը և գողոնի մի մասը Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև Աղջկաս հետ լաց ենք լինում, ԼԱ․ լուսանկարներ՝ Լոս Անջելեսում մոլեգրող հրդեհներից Կալիֆոռնիայում շուրջ 35 հազար շենք առանց Էլեկտրականության Է մնացել հրդեհի պատճառով Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպում Երևանում Mercedes-ի վարորդի մոտ հայտնաբերվել են «կոկաին» և «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցներ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մախաչկալայում Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Տեղեկատվություն՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար․ Լևոն Ազիզյան Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է թռիչքները Արժե ուշադրության կենտրոնում պահել Լիբանանում իրավիճակը․ Հակոբ Բադալյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ն և Opel-ը 15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում բնակվող հայ արտիստները պատմել են հրդեհի հետևանքով անդառնալի կորուստների մասին Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 տուժած Հրդեհի ահազանգ` Բարբյուսի փողոցում. այրվել է երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Գիտե՞ք՝ ինչու են թանկացնում ավտոբուսը, որովհետև հարմարվեցիք իրենց որոշումներին․ Սոֆյա Հովսեփյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am