ԱՄՆ-ում բնակվող հայ արտիստները պատմել են հրդեհի հետևանքով անդառնալի կորուստների մասին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում օրեր առաջ բռնկված զանգվածային հրդեհները լիովին մարել չի հաջողվում, վտանգը շարունակում է արդիական մնալ՝ իրենց տները դեռևս չլքած բնակիչներրին ստիպելով կազմ ու պատրաստ լինել՝ ամեն վայրկյան տարհանվելու։

Լոս Անջելեսում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ այժմ վիճակը համեմատաբար կայուն է։ Կրակը կարծես հաջողվում է մարել գոնե խիտ բնակեցված վայրերում, սակայն անտառային տարածքներում դեռ կրկին բռնկվելու վտանգ կա։

«Մենք կարճ ժամանակով էվակուացվեցինք՝ մինչև օդի մաքրության համապատասխան մակարդակի վերականգնումը։ Փառք Աստծո, կարողացանք դիմակայել դժվարություններին… Այժմ առավել կայուն է իրավիճակը»,- մանրամասնեց դերասանը` ցավով նկատելով, որ ահարկու կրակը նաև մարդկանց կյանքեր է խլել։

«Բացի մարդկային զոհերից, ընկերներիցս շատերը կորցրել են ոչ միայն միլիոնավոր դոլլարների կարողություն, ինչն ի վերջո հնարավոր է նորից վերականգնել , այլ անդառնալիորեն կորցրել են իրենց անցյալի երջանիկ հիշողություններին կապող գրեթե ամեն իր. հիշատակ՝ մորից, զավակից, թոռից կամ ընկերներից… Շատերը հասցրել են վերցնել ընդամենը անձնագիրն ու մի քանի կարևոր փաստաթուղթ։ Ընկերներիցս ոմանք պատմում են, որ տարհանման ժամանակ կրակն այնքան հեռու է եղել, որ համոզված էին՝ իրենց տանը չի հասնի, բայց արի ու տես որ հաշված ժամերի ընթացքում կրակը հողին է հավասարեցրել ամեն ինչ… Նրանցից մեկը մեծ երաժիշտ է, և չի կարողանում իրեն ներել, որ իր հետ չի վերցրել իր վերջին նոտագրված երկու սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք գրվել էին երկու տարբեր ֆիլմերի համար»,- պատմեց Հովհաննես Բաբախանյանը։

Դերասանի բնութագրմամբ՝ աշխարհը խելագարության եզրին է․

«Մենք պետք է անդադր աղոթենք և ապաշխարելով խնդրենք Աստծուն, որ ների մեզ մեր գործած մեղքերի համար: Եթե ինձ հարցնեին «Ինչպես կապրեիր կյանքդ, եթե նորից ծնվեիր», ես կպատասխանեի. «Առհասարակ չէի ցավեցնի ոչ ոքի»: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում կամա թե ակամա ցավ եմ պատճառել»,- մեզ հետ զրույցը եզրափակեց վաստակավոր արտիստը։

Գլենդելում բնակվող դերասան Նարեկ Ներսիսյանը շեշտեց՝ թեև կրակի բոցերն իրենց քաղաք չեն հասել, սակայն մեծ տարածություն ներգրաված հրդեհի հետևանքով օրեր շարունակ երկինքը ծխի մեջ էր, երկնքից, բառի բուն իմաստով՝ մոխիր էր թափվում։

«Ճիշտ է, Գլենդելն այդ առումով ապահով էր, բայց կան քաղաքներ, որոնք շատ են տուժել կրակից, թաղամասեր կան, որոնք մոխիրի են վերածվել։ Ալթադենայում, Փասադենայում և այլ տուժած քաղաքներում ապրող հայերը մեծ վնասներ են կրել, շատերն անտուն են մնացել։ Փասադենայում հայկական դպրոց է հիմնովին այրվել։ Քամիների պատճառով մեզ մոտ էլ հոսանքազրկումներ եղան, բայց այդքանով սահմանափակվեց մեր տուժելը։ Կա վարկած, որ հրդեհները մարդածին են։ Ոստիկանությունում արդեն իսկ բերման ենթարկվածներ կան»,- մանրամասնեց նա։

Նրա խոսքով՝ այս պահին համայնքն իր առօրյայով է ապրում՝ փորձելով վերադառնալ կյանքի բնական հուն։

Գլենդելում է ապրում նաև դերասան, երգիչ Ռազմիկ Մանսուրյանը, ով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ափսոսանքով նկատեց՝ հրդեհի ճիրանում հայտնված քաղաքներում, Փասադենայի հարակից թաղամասերում վառվել է տների և բիզնեսների 60 տոկոսը։

«Մեկը մյուսի հետևից վառվեցին Հոլիվուդի սարերը, Մալիբու ծովափի սարերը և նրանց հարակից բիզնեսները։ Մի քանի միլիոն դոլարը գերազանցող տներ մոխրացան, այդ թվում՝ հայերի»,- ցավով պատմեց Ռազմիկ Մանսուրյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, մեկ այլ «Mercedes» էլ բախվել է վթարված «Mercedes»-ին Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել Իսրայելը Գազայի բնակիչների կամավոր արտագաղթի վարչություն կստեղծի Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին Դեսպանը հետ կկանչվի՞ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը Փաշինյանը մտափոխվել է Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը Ժողովրդին ասելու բան չունի «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am