ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև

Ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի արձագանքը Հայաստանի իշխանությունների՝ Եվրամիություն մտնելու մասին հայտարարություններին։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը բավականին կոշտ է և սահմանվում է Հայաստանի կառավարության մտադրությունների շուրջ, և՛ պարոն Օվերչուկի, և՛ ՌԴ կառավարության այլ ներկայացուցիչների արձագանքը պայմանավորված է նրանով, որ խոսքն արդեն ՀՀ կառավարության ինչ-որ որոշման մասին է, որը հավանություն է տվել հայաստանյան մի շարք արևմտամետ ուժերի այս նախաձեռնությանը:

Այս նախաձեռնությունն ի սկզբանե համաձայնեցված է եղել Հայաստանի ներկայիս իշխանության հետ, և մենք տեսնում ենք Փաշինյանի կառավարության գործողությունների որոշակի հաջորդականություն, որոնք ուղղված են Եվրամիության հետ մերձեցմանը։ Մենք գիտենք, որ անցյալ տարի Երևանի և Բրյուսելի միջև բանակցություններ են եղել մի շարք ապրանքների մաքսային և սակագնային քաղաքականության սինխրոնիզացման վերաբերյալ։

Կարծում եմ՝ դա նաև իր դերն ունեցավ, որ մի կողմից Ռուսաստանի դիրքորոշումը համեմատաբար հանգիստ է, իսկ մյուս կողմից՝ ուղղակի թվարկված են այն ծախսերը, որոնք պետք է կրի Հայաստանը։ Հայկական կողմը դեռ պետք է որոշի, թե ինչն է ավելի կարևոր՝ եվրաինտեգրման ձևով «սուտ խոստումները», որն առայժմ գտնվում է բավական վերացական հայտարարությունների մակարդակում, որոնք պետք է դիտարկել Հայաստանի ներկայիս քաղաքականության համատեքստում, և կոնկրետ նախապատվությունները, որոնցից Հայաստանն ընդհանուր առմամբ և առանձին տնտեսվարող սուբյեկտներ օգտվում են, քանի դեռ գտնվում են Եվրասիական ինտեգրացիոն միավորումում»,-ընդգծել է Անդրեյ Արեշևը։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի որոշ ուժերի համար «սուտ խոստումները» բավականին «յուղոտ» են՝ հատկացվող դրամաշնորհային ծրագրերի առումով։

«Արևմտամետ որոշ խմբերի, մասնավորապես՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության ներկայացուցիչներ ուղղակիորեն նշել են պարոն Փաշինյանի հետ ունեցած հանդիպումները և վարչապետի աշխատակազմի մակարդակով սերտ համակարգումը։ Այսպիսով, որոշ ուժերի համար «սուտ խոստումները», հավանաբար, բավականին յուղոտ են այն դրամաշնորհային ծրագրերի առումով, որոնք հատկացվում են եվրոպական տարբեր կառույցների մակարդակով։

Սա էլիտաների հետ աշխատելու ստանդարտ պրակտիկա է և բավականին գրագետ, որը երկար տարիներ իրականացվում է Բրյուսելի կողմից։ Ցավոք, սա մեր ժամանակների տխուր իրականությունն է։ Ի դեպ, Ռուսաստանը նույնպես երկար ժամանակ է անցել այդ ճանապարհով, և մենք գիտենք, որ դա կարող էր բերել բավականին լուրջ բացասական հետևանքների։ Ինչպե՞ս կավարտվի այս էվոլյուցիան: Կարծում եմ, որ եվրաինտեգրման «գազարը» կկախեն Հայաստանի առաջ, ինչն արդեն իրականում տեղի է ունենում։

Տեղեկատվական ազդեցությունն օգտագործելով՝ եվրոպական կառույցները Հայաստանում կհետապնդեն իրենց համար կարևոր շահերը։ Մենք գիտենք, որ եվրոպական դիտորդական առաքելության ժամկետը շուտով կերկարաձգվի ևս երկու տարով, և Հարավային Կովկասում կիրականացվեն տարբեր այլ նախագծեր, այդ թվում՝ աշխարհաքաղաքական բնույթի»,-նշել է փորձագետը։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ոնց են իրենց խաբում այն մարդիկ, ովքեր կյանք են վայելում իրենց զոհված հարազատների կյանքի հաշվին ՔՊ-ական դեպուտատի աշխատավարձն աճել է 17 անգամ, նախարարի եկամուտը՝ 77 անգամ․ մունաթ են գալիս իրենց ընտրող աղքատների վրա Ջրվեժ գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Երևան Երկուշաբթի էլի քամիներ են սպասվում, ասել են պատրաստ լինենք հնարավոր տարհանման․ Կալիֆոռնիայում կրակը շարունակվում է տարածվել Հայտնաբերվել է զոհված հերոսի տունը թալանողներից մեկը և գողոնի մի մասը Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև Աղջկաս հետ լաց ենք լինում, ԼԱ․ լուսանկարներ՝ Լոս Անջելեսում մոլեգրող հրդեհներից Կալիֆոռնիայում շուրջ 35 հազար շենք առանց Էլեկտրականության Է մնացել հրդեհի պատճառով Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպում Երևանում Mercedes-ի վարորդի մոտ հայտնաբերվել են «կոկաին» և «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցներ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մախաչկալայում Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Տեղեկատվություն՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար․ Լևոն Ազիզյան Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է թռիչքները Արժե ուշադրության կենտրոնում պահել Լիբանանում իրավիճակը․ Հակոբ Բադալյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ն և Opel-ը 15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում բնակվող հայ արտիստները պատմել են հրդեհի հետևանքով անդառնալի կորուստների մասին Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 տուժած Հրդեհի ահազանգ` Բարբյուսի փողոցում. այրվել է երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Գիտե՞ք՝ ինչու են թանկացնում ավտոբուսը, որովհետև հարմարվեցիք իրենց որոշումներին․ Սոֆյա Հովսեփյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am