Արժե ուշադրության կենտրոնում պահել Լիբանանում իրավիճակը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե մեր ուշադրությունը «հազիվ» բավարարում է մեր անմիջական միջավայրում տեղի ունեցողի համար, բայց մեր շուրջ «քիչ ավելի հեռու» կատարվում են զարգացումներ, որոնք մեզ համար ևս կարող են ունենալ նշանակալի ազդեցություն՝ տարբեր ժամկետայնությամբ:

Այդ իմաստով, արժե ուշադրության կենտրոնում պահել նաև Լիբանանում իրավիճակը, որտեղ երկամյա ճգնաժամից հետո ընտրվեց նոր նախագահ, և կարծես թե տեղի են ունենում նաև որոշակի տրանսֆորմացիաներ:

Առաջին երկիրը, ուր կայցելի Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունը՝ կլինի Սաուդյան Արաբիան: Նա Էր Ռիյադ կայցելի արքայազն Բեն Սալմանի հրավերով:

Սա հատկանշական քայլ է, որը վկայում է թերևս այն մասին, որ Լիբանանում կաճի Սաուդյան Արաբիայի ազդեցությունը: Այս հանգամանքը կարող է ուշագրավ «կոնտրաստի» մեջ լինել Սիրիայում Թուրքիայի դերի համատեքստում, հաշվի առնելով Թուրքիա-Սաուդյան Արաբիա այսպես ասած մրցակցային փոխհարաբերությունը կամ պարզապես որոշակի լարված փոխհարաբերությունը:

Չշտապենք անել հեռուն գնացող հետեւություններ, սակայն այստեղ ուշադրության է արժանի նաև այն, որ նախորդ տարի նոյեմբերի կեսին Սաուդյան Արաբիա էր այցելել Լիբանանում էական հետաքրքրություններ ունեցող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մակրոնն ի թիվս տարբեր այլ հարցերի, Սաուդյան Արաբիայում թերևս դիտարկած կլինի նաև Լիբանանում Ռիյադի հետ գործակցության միջոցով ազդեցություն պահպանելու հնարավորությունը, հաշվի առնելով այն, որ Հըզբոլլահին հասցված իսրայելական հարվածները որոշակիորեն նվազեցրել են Իրանի ազդեցության աստիճանը, թեև անշուշտ բոլորովին չեն չեզոքացրել այն:

Ի դեպ, այս իրադարձությունների համատեքստում վերստին բարձրաձայնում եմ հարցը, թե ինչո՞ւ 2024 թվականի ընթացքում այդպես էլ ըստ էության զարգացում չունեցավ հայ-սաուդական դիվանագիտական հարաբերության հաստատման այն համաձայնագիրը, որ ստորագրվեց Էմիրություններում երկու երկրների դեսպանների մակարդակով՝ 2023 թվականի վերջին»։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ոնց են իրենց խաբում այն մարդիկ, ովքեր կյանք են վայելում իրենց զոհված հարազատների կյանքի հաշվին ՔՊ-ական դեպուտատի աշխատավարձն աճել է 17 անգամ, նախարարի եկամուտը՝ 77 անգամ․ մունաթ են գալիս իրենց ընտրող աղքատների վրա Ջրվեժ գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Երևան Երկուշաբթի էլի քամիներ են սպասվում, ասել են պատրաստ լինենք հնարավոր տարհանման․ Կալիֆոռնիայում կրակը շարունակվում է տարածվել Հայտնաբերվել է զոհված հերոսի տունը թալանողներից մեկը և գողոնի մի մասը Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև Աղջկաս հետ լաց ենք լինում, ԼԱ․ լուսանկարներ՝ Լոս Անջելեսում մոլեգրող հրդեհներից Կալիֆոռնիայում շուրջ 35 հազար շենք առանց Էլեկտրականության Է մնացել հրդեհի պատճառով Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպում Երևանում Mercedes-ի վարորդի մոտ հայտնաբերվել են «կոկաին» և «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցներ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մախաչկալայում Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Տեղեկատվություն՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար․ Լևոն Ազիզյան Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է թռիչքները Արժե ուշադրության կենտրոնում պահել Լիբանանում իրավիճակը․ Հակոբ Բադալյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ն և Opel-ը 15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում բնակվող հայ արտիստները պատմել են հրդեհի հետևանքով անդառնալի կորուստների մասին Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 տուժած Հրդեհի ահազանգ` Բարբյուսի փողոցում. այրվել է երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Գիտե՞ք՝ ինչու են թանկացնում ավտոբուսը, որովհետև հարմարվեցիք իրենց որոշումներին․ Սոֆյա Հովսեփյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am