Մոսկվայում Ալիևին անվանել են «օբիժեննիկ» և «պի***ռաս»
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարությունների անթույլատրելիության մասին։ Այս մասին հայտնել է «Minval» հրատարակությունը։
Դեսպանատունը նշել է, թե կոչ է արել ռուսական կողմին ապագայում կանխել նման միջադեպերի կրկնությունը։
Կարասևն իր հրապարակման մեջ Ալիևին անվանել էր «օբիժեննիկ» և «պիդառաս»՝ դժգոհություն հայտնելով «AZAL» ինքնաթիռի կործանման հետ կապված Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է. «Մենք անկեղծորեն չգիտենք, թե ինչ բառեր են քննարկվում։ Մենք այդ խոսքերը չենք տեսել, չենք չլսել»։
yerevan.today