Պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահվան հանգամանքները դեպքից ամիսներ անց դեռ չեն պարզվել

Արթկոսմեդ էսթետիկ բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո 56-ամյա կնոջ մահվան հանգամանքները շարունակում են մնալ չբացահայտված՝ մահվանից չորս ամիս անց։ Քրեական վարույթի շրջանակներում առ այս պահը որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ նախաքննությունը շարունակվում է, դեռևս չեն ստացվել դիակի դատաբժշկական փորձաքննության, ինչպես նաեւ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։

Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնում 2024թ․ հոկտեմբերի 8-ին պլաստիկ վիրահատության հետևանքով մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինս վիրահատվել է հոկտեմբերի 5-ին։ Կնոջ ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։ Վիրահատությունը կատարած պլաստիկ վիրաբույժ և կենտրոնի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարությամբ հանդես է եկել՝ կնոջ մահը կապելով սրտի կաթվածի հետ։ Արթկոսմեդ էսթետիկ բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո 56-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։ Վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նշենք, որ դեպքից հետո օրակարգ է բերվել նշված ԲԿ լիցենզիան կասեցնելու հարցը, համենայն դեպս, դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ «Արթկոսմեդ» Էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահից հետո տեսչական մարմինը միջնորդել է կասեցնել կենտրոնի լիցենզիան։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը Գլենդելը կարծես պատերազմից հետո լինի. Արտաշես Քասախյանն՝ ԱՄՆ-ի մահաբեր հրդեհների մասին Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. ի՞նչ անել Որքան են աճել գները Հայաստանում 2024 թվականի հունվար-դեկտեմբերին Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ Մեզ ձերբակալել են ապօրինի զենք կրելու կասկածանքով․ Արսեն Բաբայան Թրամփը կչեղարկի Բայդենի օրոք Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Հայաստանի բանկերից մեկում հատուկ Ռուստամ Բադասյանի համար պաշտոն են հորինել «Թուրքիան կաջակցի Սիրիայի տարածքային միասնությանը և ամբողջականությանը»․ Ֆիդան Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց․ Բաբայան «Արթիկ» ՔԿՀ–ում 27-ամյա կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցում վճարել ՀՖՖ-ին Ձերբակալել են Արսեն Բաբայանին Ընդդիմադիրները պետք է միավորվեն նոյեմբերի 9–ի պայմանագրի շուրջ (video) Ալիևը ամեն ինչ անում է նոյեմբերի 9–ի պայմանագրից դուրս գալու համար (video) Դեգրադեացիա եք ապրում․հերոս համարվում է հարկ վճարողը, ոչ թե հայրենիքի համար նահատակվողը (video) Արամ Զավենի՛չ, այ վիժվածք մոռացել ես, ոնց ես թաղել մեր երկիրը․ քաղաքացի (video) Դուք ամիսներ շարունակ գիտակցաբար օրենք եք խաղտել, ով է պատասխան տալու․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ–ին (video) Աղդամցի Ալե՛ն, ես քեզ մի մաղթանք ունեմ՝ Նիկոլի հետ հայտնվես Բաքվի բանտում (video) Եղիշե Կիրակոսյանը հակադրվում է Փաշինյանին (video) Զուգարանին ձայն տվող լրագրողները և քաղաքական գործիչները պակաս զուգարան չեն (video) Նիկոլի «գեղցի համբալը» ինչպես է հարյուր հազարներ շարում (video) Նիկոլը խաղաղությունը արդեն լափել է, հիմա նոր ստեր է փորձում կերակրի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am