Մոխրացած տներից մարմիններ են գտնում. Կալիֆոռնիայում բնակիչները սկսել են ընդվզել նահանգային իշխանությունների դեմ
Վերջին տվյալներով՝ Կալիֆոռնիայում շարունակում է ակտիվ մնալ հրդեհի երկու աղբյուր, որոնք մարել դեռ չի հաջողվում։ «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Կալիֆոռնիայում բնակվող մեր գործընկեր Վրույր Թադևոսյանը։
Նրափոխանցմամբ՝ արդեն հայտնի է, որ ամբողջությամբ այրվել է մոտ 10.000 շենք-շինություն, անհատ քաղաքացիների առանձնատներ։
«Փլատակների տակից, մոխրացած տներից գտնում են մարմիններ, քանի դեռ աղետը շարունակվում է, ցավոք, զոհերի թիվը մեծանալու է»,- նշեց մեր զրուցակիցը։
Հայկական համայնքի կրած վնասները դեռ գնահատված չեն, ընդահանուր տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ 10 ընտանիք կորցրել է տունը, ամբողջությամբ մոխրացել են։ Հայտնի է նաեւ Փասադենայում գործով «Սահակ-Մաշտոց հայ Քրիստոնյա» վարժարանի այրվելու մասի։ Բայց, ինչպես նշեց Վ.Թադեւոսյանը, ամենամեծ խնդիրը հետագայում լինելու է ապահովագրական ընկերությունների հետ, քանի որ բազմաթիվ խոշոր ապահովագրական ընկերություններ դուրս են եկել Կալիֆոռնիայից, անցյալ 2 տարիների ընթացքում և հիմա բավականին ծանր է բոլորի վիճակը՝ անկախ հանգամանքից մեր հայրենակիցներն են, թե այլ համայնքների ներկայացուցիչներ։ Նրա խոսքերով՝ այս խնդիրն ունի մի քանի շերտ,բայց գլխավոր խնդիրն այն է, որ Կալիֆոռնիան միշտ եղել է անտառային հրդեհների բռնկման բարձր ռիսկային գոտում։Իսկ ապահովագրական ընկերությունների այն մասը, որոնք գործում են, փոխել են իրենց քաղաքականությունը և հանել հրդեհից տուժածներին փոխհատուցում տալու կետը,չեն փոխհատուցում, լուրջ խնդիր է արդեն։
«Բնակիչներն սկսել են ընդվզել ներկայիս նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ, որովհետև հրդեհներին պատրաստված չեն եղել, նույնիսկ ջրերի ռեզերվները չեն աշխատել, ընդ որում՝ ուժեղ քամիների պատճառով ջրցան ինքնաթիռները չեն կարողացել դուրս գալ, միայն երեկ երեկոյան և այսօր են կարողացել աշխատել»,- ասաց մեր գործընկերը՝ ավելացնելով, որ Հայ իրավաբանական միությունը («Armenian Bar asosiation») հատուկ ծրագիր է նախաձեռնել՝ օգնելու Լոս Անջելեսում հրդեհից տուժած մեր հայրենակիցներին։ Ակախ նրանից՝ տունն ապահովագրություն ունի, թե ոչ, իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրվի ապահովագրական և այլ հայցադիմումները մշակելու համար։