Նահանջ երգով

Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով այսօր քննվել է ԱԺ Ելք և Ծառուկյան դաշինք խմբակցությունների պատգամավորների հայցը, որը վերաբերում է նախորդ տարի Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդացել է վճիռը առ այն, որ ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են:Պարզ ասած՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ոչ թե նիստերը, այլ դրանց ընթացքում ընդունված որոշումները։ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու եւ նիստերը, և այդ նիստերի ընթացքում ընդունված որոշումները, վճռի հրապարակումից հետո ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Արտակ Զեյնալյանն էլ ավելացրել է, որ Ելքի պահանջն ամբողջությամբ բավարարված է, սակայն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտի 31-ից, ինչը պայմանավորված է իրավական անվտանգության ապահովման սկզբունքով: Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և ավագանու հանրապետական անդամներն ու ՀՅԴ-ական գործընկերները ամիսներ շարունակ առանց քվորում ապահովելու նիստեր են գումարել:3 ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» և «Հայկական վերածնունդ»-ի 18 անդամները բոյկոտում են նիստերը՝ չներկայանալով դրանց: Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերին Վանաձորի 33 հոգանոց ավագանու նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց իշխող ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, թեև դրանից երկու օր առաջ ավագանու ընդդիմադիր երեք ուժերի միջև ստորագրված հուշագրի համաձայն, ավագանու 18 անդամները պարտավորվել էին քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին, այդուհանդերձ չորս դասալիքներ քվեարկեցին ՀՀԿ-ական թեկնածու Ասլանյանի համար: Մեկ տարի անց էլ դեռ հայտնի չէ, թե ովքե՞ր են ընդդիմադիր կուսակցությունների այն չորս անդամները, որոնք դեմ գնացին իրենց կուսակիցների ստորագրած հուշագրին ։Մարտ ամսից Վանաձորի ավագանու Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունները 15 անդամներով նիստեր են գումարում և որոշումներ կայացնում: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է՝ ինքը օրենք չի խախտել և գործել է բացառապես օրենքի դրույթներին համապատասխան՝ հղում կատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածին:«Օրենքի մի դրույթ է ընդամենը հակասահմանադրական ճանաչվել, և մինչև մարտի 31-ն ԱԺ-ն կհամապատասխանեցնի դրանք։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում», այսօր էլ արդեն հասցրել է հայտարարել նա։ Հիմա հարցն այն է՝ Աժ-ն մինչեւ մարտի 31-ը, երբ ուժի մեջ կմտնի ՍԴ այսօրվա որոշումը ու արդյունքում առաջ կգա արտահերթ ընտրության անհրաժեշտություն, օրենքում նշված փոփոխությունը կկատարի՞, թե թույլ կտա որպեսզի ՍԴ որոշման հիմքի վրա աննախադեպ իրադարձություն տեղի ունենա։ Չի բացառվում, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը որոշել է նշանավորել իր հրաժեշտը ՍԴ-ից ու կայացնել մի որոշում, որը չի սպասարկում իշխանությունների շահը։ Կամ էլ Ելք-ին ընդդիմության դաշտում առավել ամրապնդելու խնդիր կա, կամ մեծ հաշվով ընդդիմության դերակատարումը մեծացնելու իմիտացիա, որը նախանշվում է նաեւ նոր Սահմանադրությամբ։ ԵՄ-Հայաստան նոր փոխհարաբերությունների շեմին դա նաեւ դրական ընկալում կստանա։ Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am