«Կայծակը խփում է մեկին, բայց շատերին էլ ահաբեկում է»

Սովորաբար վախի պատճառը անորոշությունը, անհայտությունն է լինում։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այդ վիճակում է։ Մշուշոտ է Հայաստանի ապագան, մարդիկ չեն հավատում նրան, ով ղեկին է։  Երբ իրեն խնջույքների, ուրախության տված քաղաքացուն  հարցնում ես, թե ոնց է կարողանում ուրախանալ, զվարճանալ, ասում է՝  ի՞նչ իմանամ վաղը ինչ է լինելու, ինչու՞ այսօր չուրախանամ։ Այսինքն, երբ մենք մեղադրում ենք բազմահազար մարդկանց, որոնք իրենց նետում են վայելքների մեջ, նրանք էլ անորոշության մեջ են։ Նրանք քողարկում են իրենց վախը զվարճության, ինքնախաբեության մեջ։ Հիմա գանք Փաշինյանին, ով փորձում է համոզել, որ ինքը թույլ չէ, այսինքն վախ չունի ու իր փարթիներով կամենում է մոլորեցնել մարդկանց։ Օրվա ռացիոնի մեծ մասը զվարճանքներն են, ստատուսներ գրելը, գրառումներ անելը, զբոսանքները, հեծանիվ քշելը, ճաշատեսակներով զմայլվելը, սելֆիներ անելը․․․ Մարդիկ զարմանում են՝ լավ երկրի ղեկավարը այս կարգի անտարբեր, մեղմ բառ եմ օգտագործում,  կարո՞ղ է լինել։

Այստեղ է, որ ուզում եմ  ասել՝ Փաշինյանի «վախ չափողը» չեմ, բայց ասեմ, որ նա  շա՛տ է վախեցած․․․Ինքը չի հավատում ոչ ՔՊ-ին, ոչ ընդդիմությանը, ոչ արտաքին ուժերին և ոչ էլ ժողովրդին։ Անորոշության մեջ է։ Դրսից խոստացել են, որ ինչ- ինչ քայլեր անելու դեպքում կմնա աթոռին, ներսում ամեն ինչ հանգիստ չէ․․․ Արևմտյան թելադրանքով է առաջնորդվում, դրսից հուշում են՝ իշխանության  ներսում խմորումները ճնշելու համար։   Շատ եմ մտածել, թե ինչու՞ նա հարվածի տակ դրեց Հովիկ Աղազարյանին ու գտել եմ պատասխանը Արևմուտքի ասացվածքներում։ Ֆրանկլին  Ռուզվելտն ասում է՝ «Կայծակը խփում է մեկին, բայց շատերին էլ ահաբեկում է»։ Նա վախից է այդ քայլն արել՝  ներսում ապստամբությունը ճնշելու համար։ Նրան հուշել են։ Բայց երբ մարդու մեջ իշխանությունը կորցնելու և ժողովրդի դատին հանձնվելու վախը շատ մեծ է լինում, այդ վախը ավելի մեծ աղետի, արհավիրքի է հասցնում մարդուն։ Փաշինյանը հենց այդ վիճակի մեջ է, երբ հատիկ առ հատիկ սպառնում է բոլորին՝ և՛ ՔՊ-ին, և՛ մերձավորներին, ընկերներին, և՛ բոլորին, ով կա իր շրջապատում․․․ Սա վերջն է․․․ Նրան վախեցնում են ներսից, դրսից, չորս բոլորից․․․

  «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1013 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը պատրաստում է ՌԴ-ի և Ուկրաինայի գերիների խոշոր փոխանակումը ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ «Արսենալը» պատրաստվում է գործարք առաջարկել «Ռեալին» Պարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել Անձինք, որոնց Մասիս Մելքոնյանն իր մուրճով բանտ է ուղարկել Քարոզչական մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը դառնում է մերկ․ Բադալյան ԲԴԽ-ում ընթանում է 2 դատավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան․pastinfo.am «Ազատություն Մասիս Մելքոնյանին»․ «քաղբանտարկյալ» Մասիս Մելքոնյանին աջակցությունը՝ նոր թրենդ փաստաբանական համայնքում Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների կրկնակի չեմպիոն Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ Ինչու է դատավոր Արամ Գրիգորյանը հրաժարվել քննել Արսեն Գևորգյանի գործը, և ում է մակագրվել այն Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի. հայտնի են օրերը ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Մարտիրոսյանի հետ ծանր խաղերից հետո Կարլսենը ժպտաց․ մրցաշարի կազմակերպիչների ուշագրավ ակնարկը Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ԲԴԽ-ն ստացել է դատավորների անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ Pastinfo Դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին «Սրբուհի Գալյա՛ն, դու քո համար էդ բանտը կառուցի, թե չէ». Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանը շատ արագ ուզում է հասնել Մոսկվա․ ՔՊ-ի ներսում արդեն իրար «փոր են թափում»»․ Շահինյան (video) Հարություն Մկրտչյան, ինչ պետք է հայրդ աներ, ես արեցի․ Բորիս Մուրազին՝ Հ1-ում ծեծկռտուքի մասին (video) Աննա Վարդապետյան, դու հանկարծ չհուզվես․․․ դու դեռ Փաշինյանով պիտի զբաղես․ Վահե Մովսիսյան (video) Վաղվանից տեղումները կվերադառնան Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am