Ոստիկանապետի նախկին տեղակալի որդին բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը չի տիրանա․ վճիռ՝ հօգուտ բնակիչների․ «Հետք»

Դատական երկու ատյանները հօգուտ Ծարավ Աղբյուր փողոցի 55/8 և 55/11 բազմաբնակարան շենքերի բնակիչների վճիռներ են կայացրել։ Դրանցով ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի որդին` Սմբատ Մահտեսյանը զրկվել է մի տարածքից, որը մտադիր էր ծառայեցնել «Երևան Սիթի» սուպերմարկետի առաքումները կազմակերպելու նպատակով։ Այս մասին գրում է «Հետքը»։

Հիշեցնենք՝ Սմբատ Մահտեսյանը Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում հասարակական նշանակություն շինություն էր կառուցել։ Դրա առաջին հարկում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի»-ի սուպերմարկետն է գործում, որի առաքումը կազմակերպելու համար կառուցապատողը փորձում էր բնակիչների բաժնային սեփականություն համարվող տարածքը ծառայեցնել։ Բնակիչները դրան դեմ էին։ Մահտեսյանը դատական կարգով փորձ է արել հասնել իր նպատակին:

Ուղիղ 3 տարի առաջ Սմբատ Մահտեսյան դիմել էր դատարան, պահանջել էր հարկադիր սերվիտուտ սահմանել այդ տարածքի նկատմամբ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր բազմաբնակարան շենքի սեփականատերերի սեփականության իրավունքը պաշտպանելու մասին վճիռ։ Մասնավորապես, Դատարանը մերժել էր բնակիչների դեմ ներկայացված սերվիտուտ սահմանելու վերաբերյալ Սմբատ Մահտեսյանի պահանջը, և միաժամանակ բավարարել էր բնակիչների կողմից ներկայացված սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու հակընդդեմ հայցը։

Դատարանն արգելել էր Սմբատ Մահտեսյանին և «Սիթի» ՍՊԸ-ին օգտագործել Ծարավ Աղբյուրի փող. 55/8 հասցեի հողամասը, ինչպես նաև պարտավորեցրել էր վերականգնել մինչև խախտումը եղած դրությունը` նշված հողամասից հանել տեղադրված սալիկները, վերադարձնել հողամասերի սահմանին տեղադրված քարերը և մասամբ հատուցել բազմաբնակարան շենքի սեփականատերերի կրած դատական ծախսերը (300 000 դրամ փաստաբանական ծախսեր և 20 000 դրամ հակընդդեմ հայցադիմումի համար նախապես պետական տուրքի գումար)։

Մահտեսյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատական ակտը Քաղաքացիական վերաքննիչ դատարան, որը մասնակի բավարարվել էր և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:

Նոյեմբերի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, վերստին քննելով գործը, կայացրել է բնակիչների սեփականության իրավունքը պաշտպանելու վճիռ, այն է՝ մերժել է հարկադիր սերվիտուտ տրամադրելու պահանջը։

դիտվել է 268 անգամ
Լրահոս
2018-ին մեզ ողջ-ողջ թաղում էին, մեզ անիծում էին․ Մարգարիտ Եսայան Ոստիկանապետի նախկին տեղակալի որդին բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը չի տիրանա․ վճիռ՝ հօգուտ բնակիչների․ «Հետք» ՀՀ նորանշանակ դեսպանը և Քենիայի նախագահն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»․ Հակոբ Բադալյան Փաստորեն, ողջ պետական ապարատը վերածվել է քպ-ի «կուսակցական օրգանի». Ռուբեն Մելիքյան Հանուն սրա ծառայե՞լ դավաճանական ռեժիմին. Հովհաննես Ավետիսյան Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել Reuters: Ультраправый критик НАТО может победить во втором туре президентских выборов в Румынии Չեխիան հայտարարել է «Дружба» խողովակաշարով Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման մասին ՄԱԿ-ը հայտարարել է Հալեպում մարտերի հետևանքով 150 հազար փախստականի մասին ԱՄՆ-ն անտեղյակ էր Հարավային Կորեայի նախագահի՝ ռազմական դրություն հայտարարելու մտադրության մասին. Բլինքեն Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը․ Վարուժան Գեղամյան Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ Ակնհայտ է, որ առևտուր է եղել, որի ընթացքում հեռացվածի լռությունը փոխանակվել է քրվարույթ չնախաձեռնելու հետ․ փաստաբան «ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն Վրացական նիկոլին սպասելիս. Ստեփան Դանիելյան Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ Բագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա. կան տուժածներ Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ուկրաինան ակնկալում է Արեւմուտքից ստանալ 126 մլրդ դոլար 2025թ. պատերազմը շարունակելու համար «Գուզեմ օր միշտ խնդաս, իմ սրտի քաղաք». Կարեն Սարուխանյանը դիմել է գյումրեցիներին Վերին Լարի անցակետը բաց է, բայց հերթերը չեն վերանում․ հազարից ավելի հայկական բեռնատար կա կանգնած Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ. Զախարովա #ՀԻՄԱ․ Սիրիայում իրավիճակը սարսափելի է․ Հայաստանում տեսե՛ք՝ ինչով են զբաղված․ Հարութ Սասունյան (video) Շոկի մեջ էի, անձամբ ուզում էի Հովիկ Աղազարյանին խեղդել. Ալեն Սիմոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am