Ոստիկանապետի նախկին տեղակալի որդին բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը չի տիրանա․ վճիռ՝ հօգուտ բնակիչների․ «Հետք»

Դատական երկու ատյանները հօգուտ Ծարավ Աղբյուր փողոցի 55/8 և 55/11 բազմաբնակարան շենքերի բնակիչների վճիռներ են կայացրել։ Դրանցով ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի որդին` Սմբատ Մահտեսյանը զրկվել է մի տարածքից, որը մտադիր էր ծառայեցնել «Երևան Սիթի» սուպերմարկետի առաքումները կազմակերպելու նպատակով։ Այս մասին գրում է «Հետքը»։

Հիշեցնենք՝ Սմբատ Մահտեսյանը Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում հասարակական նշանակություն շինություն էր կառուցել։ Դրա առաջին հարկում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի»-ի սուպերմարկետն է գործում, որի առաքումը կազմակերպելու համար կառուցապատողը փորձում էր բնակիչների բաժնային սեփականություն համարվող տարածքը ծառայեցնել։ Բնակիչները դրան դեմ էին։ Մահտեսյանը դատական կարգով փորձ է արել հասնել իր նպատակին:

Ուղիղ 3 տարի առաջ Սմբատ Մահտեսյան դիմել էր դատարան, պահանջել էր հարկադիր սերվիտուտ սահմանել այդ տարածքի նկատմամբ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր բազմաբնակարան շենքի սեփականատերերի սեփականության իրավունքը պաշտպանելու մասին վճիռ։ Մասնավորապես, Դատարանը մերժել էր բնակիչների դեմ ներկայացված սերվիտուտ սահմանելու վերաբերյալ Սմբատ Մահտեսյանի պահանջը, և միաժամանակ բավարարել էր բնակիչների կողմից ներկայացված սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու հակընդդեմ հայցը։

Դատարանն արգելել էր Սմբատ Մահտեսյանին և «Սիթի» ՍՊԸ-ին օգտագործել Ծարավ Աղբյուրի փող. 55/8 հասցեի հողամասը, ինչպես նաև պարտավորեցրել էր վերականգնել մինչև խախտումը եղած դրությունը` նշված հողամասից հանել տեղադրված սալիկները, վերադարձնել հողամասերի սահմանին տեղադրված քարերը և մասամբ հատուցել բազմաբնակարան շենքի սեփականատերերի կրած դատական ծախսերը (300 000 դրամ փաստաբանական ծախսեր և 20 000 դրամ հակընդդեմ հայցադիմումի համար նախապես պետական տուրքի գումար)։

Մահտեսյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատական ակտը Քաղաքացիական վերաքննիչ դատարան, որը մասնակի բավարարվել էր և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:

Նոյեմբերի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, վերստին քննելով գործը, կայացրել է բնակիչների սեփականության իրավունքը պաշտպանելու վճիռ, այն է՝ մերժել է հարկադիր սերվիտուտ տրամադրելու պահանջը։

դիտվել է 396 անգամ
Լրահոս
Նիկոլ Անհողը հայտարարում է, որ Արարատի պատճառով մեզ զենք ոչ ոք չի վաճառի... Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր կրթության կիսատ-պռատությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այս տարի ևս պատվիրակել է մեդիամոնիտորինգի և տվյալների վերլուծության ծառայություններ Խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում. Սևակ Հակոբյան Երևանում ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի «Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին Եղանակն՝ առաջիկա օրերին Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները Նյարդայնացած է տիկտոկերը…Կարեն Քոչարյան Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր Էլեկտոնային ստորագրության ստացման հետ կապված վճարները կչեղարկվեն. Փաշինյան «Մեզ անհանգստացնում է». ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն Ի՞նչ են պայմանավորվել Ալիևն ու Զելենսկին Հրազդան քաղաքում «BMW»-ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել. կան տուժածներ Խիստ միամիտ է մտածել, թե Փաշինյանը որևէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին․ Հակոբ Բադալյան Սիլիկյան գերեզմանատնից գողանում են շիրմաքարերի ծաղիկները․ ահազանգ Այդպիսինն է արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովան անդրադարձել է Տուսկի՝ Օրբանի հասցեին արված հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am