Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը․ Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամմի իր ալիքում գրել է․
«Սիրիայում իրադարձությունների ֆոնին Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց կերպով առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը։
Այն կոչվում է «Թուրքոմանական հանրապետություն» և նախատեսում է թյուրքախոս թուրքոման ցեղերի հիմքի վրա ստեղծել Թուրքիայի կցորդ հերթական տարածքը։
Ինչպես ժամանակին արել էն Կովկասում Ադրբեջանի տեսքով, Կիպրոսում «Հյուսիսային Կիպրոսի» տեսքով, իսկ հիմա անում են Իրաքում և Սիրիայում։
Թուրքոման ցեղերը այս օրերին Սիրիայում վայրագություններ գործող գլխավոր խմբերից է։
Քարտեզում այդ «պետության տարածքն է»»։